+374 99 12 80 82 Կիրակի - 28 Ապրիլ 2024

Այլևս երբե´ք… Հայաստանի ժամանակակից արվեստագետների անդրադարձը Հայոց ցեղասպանության հարյուրամյակին


Ապրիլի 14-ին «Արվեստագիրը» Հայաստանի նորարար փորձառական արվեստի կենտրոնում էր, որտեղ Էդուարդ Պալասանյանը ներկայացնում էր իր նոր համադրական աշխատանքը` « Այլևս երբե´ք» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը Հայաստանի ժամանակակից արվեստագետների անդրադարձն է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին: Ցուցահանդեսը անդրադարձ է այդ արհավիրքին, դրա հետևանքներին և կոչ` որ նման ոճրագործություններ այլևս տեղի չունենան: Ներկայացված էին գեղանկարչական և լուսանկարչական աշխատանքներ, ինստալյացիաներ և վիդեո-արտ: Ցուցահանդեսի մասնակից արվեստագետներից էին ժամանակակից հայ արվեստի այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսիք են Արման Գրիգորյանը, Թենի Վարդանյանը, Սարգիս Համալբաշյանը, Մոկո Խաչատրյանը, Վահան Ռումելյանը, Գագիկ Ղազարէն, Վահրամ Ակիմյանը, գայանե Եղիազարյանը, Արևիկ Արևշատյանը, Ռուբեն Գրիգորյանը, Տիգրան Խաչատրյանը, Կարինե Մացակյանը, Արթուր Սարգսյանը, Խաչատուր Մարտիրոսյանը, Համլետ Հովսեփյանը, Դիանա Գրիգորյանը, Գրիգոր Խաչատրյանը, Ադրինե Գրիգորյանը և այլոք:

Լուսանկարները՝  Հասմիկ Բարխուդարյանի



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով