+374 99 12 80 82 Ուրբաթ - 04 Հոկտեմբեր 2024

Պիտակավորված գրառումներ որպես: նախշ

  • Քաղաք Երևան, Հանրապետության 32…

    Քաղաք Երևան, Հանրապետության 32…

    Երևանի կենտրոնական փողոցներով զբոսնելիս դժվար է չնկատել Հանրապետության 32 հասցեում գտնվող այն գեղեցիկ շինությունը, որ չնայած իր փոքր չափսերին միանգամից ուշադրություն է գրավում արտաքին  զարդաքանդակներով: Այն ուսումնասիրելու ցանկությունն ու հետաքրքրասիրությունը ինձ ստիպեցին ներս մտնել: Պարզվեց՝ փոքրիկ սենյակի մուտքը հարակից շինությունից է, որն էլ այդ պահին վերանորոգվում էր:  Դաշնակցության գերագույն մարմնի հարևանությամբ գտնվող այս շենքը իրականում

  • Կերպարվեստը ճարտարապետության մեջ. Ախթամար

    Կերպարվեստը ճարտարապետության մեջ. Ախթամար

      Կերպարվեստը միավորում է գեղանկարչությունը, քանդակագործությունը, գրաֆիկան, դեկորատիվ-կիրառական արվեստը: Կերպարվեստի ստեղծագործություններում պատկերված գործողությունը խտացած, կենտրոնացած է մեկ պահի մեջ, արտաքուստ ստատիկ է և չի զարգանում ժամանակի ու տարածության մեջ ինչպես թատերական արվեստում, պարարվեստում կամ երաժշտության մեջ, սակայն դա չի խանգարում գաղափարներ, մտքեր ու ապրումներ արտահայտելուն՝ չկորցնելով մեծ արվեստի ուժը [1]: Ճարտարապետությանն է վստահված մարդու կենսագործունեության

  • Մարկոս Գրիգորյանը և գորգարվեստը

    Մարկոս Գրիգորյանը և գորգարվեստը

    Հայկական և իրանական արվեստում իր ուրույն տեղն ունի Մարկոս Գրիգորյանը ում անունը համշխարհային արվեստում կապվում է հիմնականում հողանկարչության հետ: Բացի նկարչական գործունեությունից, նա անդրադարձել է նաև հայկական գորգերին, սկսել բացահայտել այն 1958 թվականից` իր արվեստանոցի հաստոցի միջոցով, որը նվեր էր ստացել թեհրանցի վարպետներից: Մարկոսը ստեղծել է բազմաթիվ գորգանկարներ, որոնք շատ արխայիկ են, ազատ տեղադրված տարածության

  • Զարդանախշերը հայկական գորգերում և տարազում

    Զարդանախշերը հայկական գորգերում և տարազում

    Ժամանակի ընթացքում հագուստը ենթարկվել է բազմաթիվ փոփոխությունների, սակայն կան ընդհանուր բնորոշիչներ, որոնք անփոփոխելի են մնացել: Նույնիսկ օտար փոխառությունների դեպքում հայերը ստեղծագործական մոտեցում են ցուցաբերել գույների, ձևերի և ներդաշնակության մեջ: Տարազի յուրահատկություններից են ընտրված գույները և զարդանախշերը: Այս երկու բնորոշիչներով կարելի է նաև նկարագրել հայկական գորգերը: Տարազային համալիրը բաղկացած է մի քանի մասերից, որոնք լրացնում են

  • Ազգայինի և նորաձևի խնդիրների մասին… Արամ Նիկոլյանի ‹‹Ուրֆա. Վերածնված արժեքներ›› հավաքածուն

    Ազգայինի և նորաձևի խնդիրների մասին… Արամ Նիկոլյանի ‹‹Ուրֆա. Վերածնված արժեքներ›› հավաքածուն gallery

    Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում ունեցել է բազմաթիվ օրհասական պահեր, երբ կանգնած է եղել իր մշակույթը կորցնելու, օտարին ձուլվելու խնդրի առջև: 20-րդ դարի ընթացքում այդպիսի մի քանի ճակատագրական փուլեր եղան, որոնք փոխեցին մեզ գաղափարական առումով, ազդեցին մեր մշակութային ու քաղաքական կյանքի վրա: Դրանցից մեկը Հայոց Մեծ Եղեռնն է: Հայ ժողովուրդը, ապրելով Արևմտյան Հայաստանում, ստեղծել էր

  • Կարպետները հայկական գորգագործական մշակույթում

    Կարպետները հայկական գորգագործական մշակույթում

    Մարդկության խոշոր նվաճումներից մեկը ոստայնանկությունն է: Հին աշխարհում, հատկապես Ասիայի այն վայրերում, որտեղ ժողովուրդները զբաղվում էին անասնապահությամբ, մասնավորապես ոչխարաբուծությամբ, լայնորեն զարգացել են մանածագործությունը, ջուլհակությունը և կարպետագործությունը: Կարպետագործությունը գորգագործության նման գալիս է դարերի խորքից, սակայն այն  ունի ավելի հին պատմություն: Կարպետագործության համար հում նյութ է հանդիսացել ոչխարի, ուղտի բուրդը, այծի փափուկ մազը (դֆտիկ), բամբակը, մետաքսը: Վասպուրականում,