+374 99 12 80 82 Չորեքշաբթի - 11 Դեկտեմբեր 2024

Աստղիկ Ապրեսյան

  • Սուրբ Սարգսի տոնը և նրա կերպարը հայ միջնադարյան արվեստում

    Սուրբ Սարգսի տոնը և նրա կերպարը հայ միջնադարյան արվեստում

    Համաքրիստոնեական աշխարհի սրբերի դասին է կարգված Սբ. Սարգիս զորավարը: Վերջինս,  իր որդու՝ Մարտիրոսի, և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Որպես հմուտ ռազմիկ Մեծն Կոնստանդիանոս կայսեր կողմից Հայաստանին սահմանակից Կապադովկիայում նշանակվել է իշխան և սպարապետ: Բացի հիանալի ռազմիկ լինելուց, Սբ. Սարգիսը նաև հիանալի քարոզիչ էր և օգտվելով իրեն տրված հնարավորություններից,  քանդում էր

  • Էջմիածնի Ավագ խորանի վարագույրը

    Էջմիածնի Ավագ խորանի վարագույրը

    Կոստանդնուպոլսում է ստեղծվել 1705-1714 թվականներին Էջմիածնի գլխավոր խորանի համար պատրաստված հսկայական ճոխ վարագույրը, որը օգտագործվել է Զատկական տոներին: Ասեղնագործությունը արվել է կարմիր, մեծ չափերի (600×587) մետաքսե կտորի վրա ոսկեթելով և արծաթաթելով: Վարագույրի վրա կարմրից բացի տեսնում ենք սպիտակի, կանաչի, կապույտի երանգները: Ամբողջ վարագույրի պատկերագրությունը իրենից ներկայացնում է Գրիգոր Լուսավորչի տեսիլքը կամ «Քրիստոնեության հաստատումը հայոց մեջ»:

  • Մշո Ճառընտիր

    Մշո Ճառընտիր

    Բազմադարյան հայ մանրանկարչության կարևորագույն հուշարձաններից է  Մշո Ճառընտիրը կամ Տոնականը: Լինելով ամենամեծ հայկական մագաղաթյա ձեռագիրը՝ վերջինս պահվում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, 7729 համարի ներքո: Ճառընտիրը բովանդակում է ճառեր, քարոզներ, ներբողներ, ուղերձներ, կանոններ և զրույցներ, պատ­մա­կան բովանդակություն ունեցող շարադրանքների հատվածներ, ամփոփում է համաքրիստոնեական, ինչպես նաև հայ սր­բերի վկայաբանությունները՝ համակարգված ըստ քրիստոնեական տոների: Մշո Ճառընտիրը 12-րդ