+374 99 12 80 82 Երեքշաբթի - 19 Մարտ 2024

Արման Աղլամազյան

  • 1960-70-ականների հայ աբստրակտ արվեստի որոշ առանձնահատկություններ

    1960-70-ականների հայ աբստրակտ արվեստի որոշ առանձնահատկություններ

    Աբստրակտ արվեստը, իրականության ուղիղ վերարտադրումից հրաժարվելով, վերածվում է զուտ գեղարվեստական ձևերի կամ գեղանկարչական պլաստիկ «նշանների» և «խորհրդանշերի» արտահայտության: Վաղ շրջանում «Մաքուր» Աբստրակցիան հարկ է ընկալել պայմանականորեն, քանի որ սկզբնական դրսևորումներում կոնկրետ նատուրայից վերացարկվելով` կարելի էր կռահել որոշակի առարկայական, ֆիգուրատիվ մոտիվներ և նախատիպեր` նատյուրմորտների, ճարտարապետական ձևերի և այլ տարրերի միջոցով: Նման մոտեցման կարևորագույն մաս են կազմում

  • ՎԵՐՆԵՐ ՊԱՆՏՈՆ | Օբյեկտի և միջավայրի ֆունկցիոնալ ներդաշնակեցում

    ՎԵՐՆԵՐ ՊԱՆՏՈՆ | Օբյեկտի և միջավայրի ֆունկցիոնալ ներդաշնակեցում

         20-րդ դարասկզբի  արևմտյան  դիզայնի  ընդհանրացնող  հատկանիշներից է   դեռ կոնստրուկտիվիզմից եկող`  ֆունկցիան որպես ձև  ընկալելու և նախագծելու   փորձը, ինչը կարող ենք տեսնել  թե’ հայտնի դիզայներական  դպրոցների և թե’  առանձին արվեստագետների  որոնումներում:   Ձևը ենթադրում էր նյութին հարազատություն, ինչն իր հերթին արդյունավետորեն ընդգծում էր հայտնի նյութերի արտահայտչականության և հնարավորությունների լայն կիրառումը:  Նախագծվող օբյեկտում  ֆունկցիան ենթադրում էր ձևի

  • «Լուսավոր սևը»  և  «խտացված ֆորմաները»  վերացական արվեստում

    «Լուսավոր սևը» և «խտացված ֆորմաները» վերացական արվեստում

      Հարցնելու համար, թե վերացական արվեստի զարգացումն ունի արդյոք սահմանելի տրամաբանություն, պետք է փորձենք սահմանել վերացական ձևամտածողության հասկացությունն արվեստում և թե ինչպես է այն կայացվում: Ներհայեցողական աշխատանքը ստեղծագործողին թույլ է տալիս ֆորմայի մեջ փնտրելու հատուկ բովանդակություն. աշխատելով ֆորմայի, գույնի, հարթության մակերեսի հնարավորությունների հետ՝ արվեստագետը ստեղծեց դրանց ներհատուկ ֆենոմենների հետ հարաբերվելու միջոցներ, որոնք արտիկուլացվում են ներքին