+374 99 12 80 82 Երեքշաբթի - 19 Մարտ 2024

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Arvestagir_am_Logo_lable_300x300«Արվեստագիրն» առցանց մշակութային հանդես է, որը նպատակ ունի խթանել, տարածել հայ մշակույթը, նպաստել հայ արվեստի զարգացմանն ու դրա ուսումնասիրությանը, միևնույն ժամանակ հետամուտ լինել հայաստանյան և համաշխարհային մշակութային անցուդարձին և ներկայացնել այն ընթերցողին:

Ներկա ժամանակաշրջանում նպաստավոր պայմաններ են ստեղծվել եղած բացթողումները լրացնելու և հայ արվեստի ուսումնասիրության մեջ նոր մոտեցումներ կիրառելու համար: Այժմ, երբ խորհրդային տարիներին ձևավորված արվեստաբանության սկզբունքները մեծապես սպառել են իրենց և կորցրել արդիականությունը, երբ անկախության առաջին տարիներին կատարված փորձերը մասամբ են հաջողվել և երբ մեր օրերում չկա արվեստի դասակարգման ու արխիվացման հստակ ձևավորված համակարգ և սկզբունք, անհրաժեշտություն է առաջանում ստեղծել արվեստաբանական  նոր հարթակներ: Մշակույթի այլ ասպարեզներում թերացումները նույնպես նկատելի են, և կարիք է առաջանում  միավորվել ընդհանուր գաղափարի շուրջ:

Մեր առցանց մշակութային հանդեսում տեղ կգտնեն հոդվածներ ու էսսեներ, հարցազրույցներ ու մշակույթի աշխարհի նորություններ, գրքեր ու արխիվային նյութեր, լուսանկարներ ու տեսագրություններ: «Արվեստագիրը» նաև կոչ է անում մշակույթի տարբեր ոլորտների նվիրյալներին համագործակցել, ուղարկել հոդվածներ ու նյութեր, տեղեկացնել գալիք մշակութային իրադարձությունների մասին (էլ. հասցե՝ info@arvestagir.am), անդամակցել մեզ` հարստացնելով «Արվեստագիրի» արխիվը և ծառայեցնել այն ընդհանուր նպատակի: Մերօրյա մշակութային դաշտում «Արվեստագիրը»   նպատակ ունի իր զգալի ներդրումն ունենալ «արվեստի մասին գիրը» արվեստասերին հասցնելու և հայ արվեստի ուսումնասիրությունն ու մշակութային կյանքը խթանելու գործում:


«Արվեստագիր» մշակութային հանդեսի հիմնադիրներ,  համակարգողներ և հեղինակներ



HasArvestagirՀասմիկ Բարխուդարյան 

«Արվեստագիր» հանդեսի համահիմնադիր,  համակարգող և հեղինակ

Արվեստաբան

ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Արվեստաբանության բաժնի (Հայ արվեստի պատմության և տեսության ՅՈւՆԵՍԿՈ ամբիոն) շրջանավարտ, մագիստրոս: Մասնագիտական հետաքրքրությունների շրջանակը կազմում են խորհրդային տարիների, մասնավորապես 1960-1980-ական թվականների հայ կերպարվեստը, հետխորհրդային շրջանի հայ կերպարվեստը, վերջինիս ռազմավարությունը, դասակարգման ու արխիվացման խնդիրները: Ներկայումս աշխատում է Երևան քաղաքի պատմության թանգարանում:





Hegin300x300Հեղինե Խաչատրյան

«Արվեստագիր» հանդեսի համահիմնադիր,  համակարգող և  հեղինակ

Արվեստաբան

ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Արվեստաբանության բաժնի (Հայ արվեստի պատմության և տեսության ՅՈւՆԵՍԿՈ ամբիոն) շրջանավարտ, մագիստրոս: Մասնագիտական հետաքրքրությունների շրջանակը` 19-20-րդ դարերի հայ կերպարվեստը, դրա ազդեցությունը մշակութային և քաղաքական կյանքին, հետագա տարիների հայ կերպարվեստը և զարգացման ուղիները մեր օրերում: Առանձին հետաքրքրություններից են նաև հնագիտությունը և նորաձևությունը, մասնավորապես հայկական նորաձևության ու արվեստի կապերը և առանձին դիտարկումներ համաշխարհային նորաձևության համատեքստում:




Image-Gayan300x300Գայանե Բաբայան

Համակարգող և հեղինակ

Արվեստաբան

ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Արվեստաբանության բաժնի (Հայ արվեստի պատմության և տեսության ՅՈւՆԵՍԿՈ ամբիոն) շրջանավարտ, մագիստրոս:  Մասնագիտական հետաքրքրությունների շրջանակը վերաբերում է վաղ քրիստոնեական, միջնադարյան արվեստին և մշակույթին, հատկապես հայ միջնադարյան արվեստի և մշակույթի ուսումնասիրությանը և պահպանությանը: Հետաքրքրված է հնագիտությամբ և Հայաստանում մշակութային ժառանգության ուսումնասիրման և պահապանման քաղաքականության մշակման հիմնախնդիրներով:




Անահիտ Գալստյան

Համակարգող և հեղինակ

Արվեստաբան

ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Արվեստաբանության բաժնի (Հայ արվեստի պատմության և տեսության ՅՈւՆԵՍԿՈ ամբիոն) շրջանավարտ, բակալավր: Մասնագիտական հետաքրքրությունների շրջանակի մեջ են մտնում հայ միջնադարյան եկեղեցական ճարտարապետությունը և որմնանկարչությունը, մասնավորապես՝ վերջինիս վերականգնումն ու պահպանումը, ինչպես նաև փոքրասիական Սելջուկյան սուլթանության ժամանակաշրջանին պատկանող ճարտարապետական հուշարձանների վրա հայ արվեստի թողած ազդեցությունը և սելջուկ թյուրքերի պատմությունն առհասարակ:




Կարինե Գրիգորյան

Հեղինակ

Արվեստաբան

ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Արվեստաբանության բաժնի (Հայ արվեստի պատմության և տեսության ՅՈւՆԵՍԿՈ ամբիոն) շրջանավարտ, մագիստրոս:  Ուսումնասիրում է ճարտարապետությունը և մասնավորապես հայկական միջնադարյան եկեղեցական ճարտարապետությունը` հետաքրքրությունների շրջանակում ունենալով նաև արվեստի մյուս ճյուղերը: Աշխատում է նաև որպես զբոսավար: Վարելով գլխավորապես պատմամշակութային տուրեր` ձգտում է օտարերկրացիներին հաղորդակից դարձնել հայ մշակույթին:




Սիլվիա Մանուչարյան

Հեղինակ

Արվեստաբան

ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Արվեստաբանության բաժնի (Հայ արվեստի պատմության և տեսության ՅՈւՆԵՍԿՈ ամբիոն) շրջանավարտ, մագիստրոս:  Մասնագիտական հետաքրքրություների շրջանակն ընդգրկում է 19-20-րդ դդ. հայ կերպարվեստը: Աշխատում է Երևանի Գևորգ Գրիգորյանի(Ջոտտո) թանգարանում:





Արևիկ Պռազյան

Հեղինակ

Արվեստաբան

ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Արվեստաբանության բաժնի (Հայ արվեստի պատմության և տեսության ՅՈւՆԵՍԿՈ ամբիոն) շրջանավարտ, մագիստրոս: Մասնագիտական հետաքրքրությունների շրջանակն են կազմում խորհրդային և հետխորհրդային ժամանակաշրջանների հայ արվեստը, ինչպես նաև միջնադարյան քանդակային ստեղծագործությունների և սփյուռքի հայ արվեստագետների գործունեության վերաբերյալ ուսումնասիրությունները: Զբաղվում է նաև երգարվեստով: Ներկայումս աշխատում է ԵՊՀ մշակույթի կենտրոնում` որպես ծրագրային աշխատանքների համակարգող:




Վարդուհի Կզլյան

Հեղինակ

Արվեստաբան

ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Արվեստաբանության բաժնի (Հայ արվեստի պատմության և տեսության ՅՈւՆԵՍԿՈ ամբիոն) շրջանավարտ, մագիստրոս: Մասնագիտական հետաքրքրությունների շրջանակն են կազմում Ուրարտուի արվեստը, հնագիտությունը և ճարտարապետությունը:





Աստղիկ Ամիրբեկյան

Հեղինակ

Արվեստաբան

ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Արվեստաբանության բաժնի (Հայ արվեստի պատմության և տեսության ՅՈւՆԵՍԿՈ ամբիոն) շրջանավարտ, մագիստրոս: Մասնագիտական հետաքրքրությունների շրջանակը կապված է  հիմնականում գորգագործության և հայ գորգարվեստի ուսումնասիրությունների հետ:  Այժմ աշխատում է «Ժողովրդական արվեստի հանգույց հիմնադրամում», որպես գորգագետ:




Նարե Ծատուրյան

Հեղինակ

Արվեստաբան

ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի (ՅՈւՆԵՍԿՈ ամբիոն) շրջանավարտ, մագիստրոս: Մասնագիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է հայ կերպարվեստը՝ միջնադարյան ժամանակաշրջանից մինչ մեր օրերը: Հետաքրքրվում է հատկապես հայկական գաղթօջախների արվեստի ուսումնասիրմամբ: Հետաքրքրություններից է նաև  դիմահարդարումը, ներկայանում է որպես դիմահարդար և որպես արվեստաբան:




Աստղիկ Ապրեսյան

Հեղինակ

Արվեստաբան

ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի (ՅՈւՆԵՍԿՈ ամբիոն) շրջանավարտ, մագիստրոս: Մասնագիտական հետաքրքրությունների շրջանակը վերաբերում է վաղ քրիստոնեական, միջնադարյան արվեստին և մշակույթին, հատկապես հայ միջնադարյան ձեռագրարվեստի ուսումնասիրությանը և պահպանությանը:




MichMarg-300x300Միքայել Մարգարյան

Հեղինակ

Կինոգետ

Միքայելը` “AnYooNa x Mikko” հայկական երաժշտական նախագծի համահիմնադիրն է, գլխավոր հեղինակը, կրեատիվ ղեկավարը և վոկալիստը: Ինչպես նաև զբաղվում է լրագրությամբ, սցենարներ և արվեստաբանական հոդվածներ է գրում: Այս պահին Միքայելը աշխատում է իր ինտերնետային բազմասերիանոց կինոնախագծերի վրա` “Բիթմեյքեր”, “Խուլ հառաչանք”, “Աղդամ. Անհավանական ճանապարհորդություն” և “Ռեալիթի”:




DavPetro300x300Դավիթ Պետրոսյան

Հեղինակ

Ճարտարապետ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության և դիզայնի ֆակուլտետի շրջանավարտ, մագիստրոս: 2012-2015 թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում, ՀՀ ՄՆ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնում, Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտում: 2012-2014 թթ. մասնակցել է պատմական մայրաքաղաք Արտաշատի և Թեյշեբաինի բերդաքաղաքի հնագիտական պեղումներին, հեղինակ է գիտական հոդվածների և ուսումնասիրությունների: Հետաքրքրության շրջանակը ներառում է հայագիտության բոլոր ճյուղերն ու ենթաճյուղերը:



HaykGyulamir300x300Հայկ Գյուլամիրյան

Հեղինակ

Հնագետ, մշակութաբան

ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Մշակութաբանության բաժին՝ բակալավրի աստիճան, ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հնագիտության և Ազգագրության ամբիոն՝ մագիստրոսի աստիճան: Մասնագիտական հետաքրքրությունների շրջանակը՝ անտիկ Հայաստանի նյութական և հոգևոր մշակույթը, միջնադարյան եկեղեցաշինությունը, հոգևոր երաժշտությունը:  2011թ. աշխատում է Հնագիտության և Ազգագրության ինստիտուտում՝ որպես ավագ լաբորանտ: Մասնակցել է պեղումների ՀՀ մի շարք պատմամշակութային հուշարձաններում՝ Շենգավիթ, Արտաշատ, Թեյշեբաինի, Մասիս բլուր, մասնակցել է ‹‹Սարդարի բաղեր›› կոչվող տարածքի հիմնովին ուսումնասիրությանը: Ղեկավարում է Երևանի քաղաքապետարանի կողմից նախաձեռնած ‹‹Երևան-Էրեբունի  հին քաղաք նոր հեռանկարներ›› շրջանակներում՝ ‹‹Էրեբունի. Անցյալը և ներկան›› ծրագիրը: Առանձին հետաքրքրություններից են նաև երաժշտությունը, մասնավորապես՝ հայ երաժշտության դերը համաշխարհային երաժշտության կոնտեքստում, նրա զարգացումները և անկումները անցյալում և ներկայում:



Arev300x300Արևիկ Մախսուդյան

Հեղինակ

Մշակութային լրագրող

ԵՊԼՀ-ի ուսանողուհի,ապագա մշակութային լրագրող:
Հետաքրքրված է արվեստի տարբեր ճյուղերով` երաժշտություն,կերպարվեստ…. Առաջին մասնագիտությամբ թարգմանիչ է և տուրիզմի(զբոսաշրջության) մասնագետ: Սիրում է նաև գրականություն և աշխատում է “Բուկինիստ” գրախանութում: