+374 99 12 80 82 Չորեքշաբթի - 11 Դեկտեմբեր 2024

Պիտակավորված գրառումներ որպես: եկեղեցի

  • Հուշարձանի տեղափոխումը. եգիպտական և հայկական զուգահեռներ

    Հուշարձանի տեղափոխումը. եգիպտական և հայկական զուգահեռներ

    Հուշարձանի տեղափոխում. մշակութասերների իրարանցում, մասնագետների հակընդդեմ, բայցև ծանրակշիռ փաստարկների, դատողությունների ու դիտողությունների բախումներ, արդյունքում՝ խնդրի վերջնական լուծման «զրո» ընդհանուր հայտարար, բայց երբեմն հուշարձանի պահպանման վերջին հույս կամ միակ ու իրական փրկություն: Վերջինի մասին են վկայում տեղափոխված որմնանկարները, խճանկարները, քանդակները, խաչքարերը, ճարտարապետական կառույցները և համալիրները, մինչև անգամ ժայռափոր տաճարները: Իհարկե, կան նաև ցավալի դեպքեր, երբ զանազան

  • Տեառնընդառաջը հայոց մեջ

    Տեառնընդառաջը հայոց մեջ

    Տեառնընդառաջը Հայ Առաքելական եկեղեցու տերունի և  անշարժ տոներից է, որը նշվում է փետրվարի 14-ին: Այն տոնվում է Սուրբ Ծննդից քառասուն օր հետո: Տեառնընդառաջ անունը ստուգաբանվում է քրիստոնեական ավանդությամբ: Նախնյաց օրենքի համաձայն՝ ծննդաբերած կինը քառասուն օրական զավակին պիտի տաներ տաճար, նվեր մատուցեր Աստծուն և աղոթեր: Տոնը նվիրված է քառասունօրյա մանուկ Հիսուսի ընծայմանն Աստծուն: Մարիամը Հիսուսին տանում

  • Սուրբ Սարգսի տոնը և նրա կերպարը հայ միջնադարյան արվեստում

    Սուրբ Սարգսի տոնը և նրա կերպարը հայ միջնադարյան արվեստում

    Համաքրիստոնեական աշխարհի սրբերի դասին է կարգված Սբ. Սարգիս զորավարը: Վերջինս,  իր որդու՝ Մարտիրոսի, և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Որպես հմուտ ռազմիկ Մեծն Կոնստանդիանոս կայսեր կողմից Հայաստանին սահմանակից Կապադովկիայում նշանակվել է իշխան և սպարապետ: Բացի հիանալի ռազմիկ լինելուց, Սբ. Սարգիսը նաև հիանալի քարոզիչ էր և օգտվելով իրեն տրված հնարավորություններից,  քանդում էր

  • Կերպարվեստը ճարտարապետության մեջ. Ախթամար

    Կերպարվեստը ճարտարապետության մեջ. Ախթամար

      Կերպարվեստը միավորում է գեղանկարչությունը, քանդակագործությունը, գրաֆիկան, դեկորատիվ-կիրառական արվեստը: Կերպարվեստի ստեղծագործություններում պատկերված գործողությունը խտացած, կենտրոնացած է մեկ պահի մեջ, արտաքուստ ստատիկ է և չի զարգանում ժամանակի ու տարածության մեջ ինչպես թատերական արվեստում, պարարվեստում կամ երաժշտության մեջ, սակայն դա չի խանգարում գաղափարներ, մտքեր ու ապրումներ արտահայտելուն՝ չկորցնելով մեծ արվեստի ուժը [1]: Ճարտարապետությանն է վստահված մարդու կենսագործունեության

  • Էջմիածնի Ավագ խորանի վարագույրը

    Էջմիածնի Ավագ խորանի վարագույրը

    Կոստանդնուպոլսում է ստեղծվել 1705-1714 թվականներին Էջմիածնի գլխավոր խորանի համար պատրաստված հսկայական ճոխ վարագույրը, որը օգտագործվել է Զատկական տոներին: Ասեղնագործությունը արվել է կարմիր, մեծ չափերի (600×587) մետաքսե կտորի վրա ոսկեթելով և արծաթաթելով: Վարագույրի վրա կարմրից բացի տեսնում ենք սպիտակի, կանաչի, կապույտի երանգները: Ամբողջ վարագույրի պատկերագրությունը իրենից ներկայացնում է Գրիգոր Լուսավորչի տեսիլքը կամ «Քրիստոնեության հաստատումը հայոց մեջ»:

  • Բոյանայի եկեղեցին և դրա ներքին հարդարանքը:

    Բոյանայի եկեղեցին և դրա ներքին հարդարանքը:

    Բուլղարիայում են գտնվում միջնադարյան բազմաթիվ վանքեր, եկեղեցիներ, որոնցից շատերը ընդգրկված են ՅՈւՆԵՍԿՈ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Այդպիսի մի հուշարձան է Բոյանայի եկեղեցին: Այն գտնվում է Վիտոշա լեռան ստորոտում, Սոֆիայի Բոյանա արվարձանում, որի տարածքում հնում գտնվել է Բոյանա անունով գյուղ-ամրոցը: Այս ամրոցը միջնադարում Սոֆիա քաղաքի պաշտպանական համակարգի 35 ամրոցներից մեկն էր հանդիսանում: Եկեղեցին ստացել է ամրոցի

  • Քրիստոնեական եկեղեցու խորհրդաբանությունը

    Քրիստոնեական եկեղեցու խորհրդաբանությունը

      Միջնադար – մի ժամանակաշրջան, երբ աշխարհն ընկալվում էր սիմվոլիկ պատկերացումների ներքո, և արվեստում գերիշխում էր խորհրդաբանական մտա­ծե­լա­կերպը … Համաձայն քրիստոնեական պատկերացումների` եկեղեցին հանդիսանում է Տիեզեր­քի մոդելը երկրի վրա: Տաճարն ընդգրկում է ողջ Տիեզերքը և համարվում է վեր­ջի­նիս խորհրդաբանական արտապատկերումը: Տաճարի կառուցվածքում ընկած է քրիստոնեության գլ­խա­վոր գաղափարը` մարդ-աստված հարաբերությունն ու երկիր-երկինք սիմվոլիկ կա­պը: Վաղքրիստոնեական տաճարների`