+374 99 12 80 82 Երեքշաբթի - 19 Մարտ 2024

Պիտակավորված գրառումներ որպես: հայկական կերպարվեստ

  • Զրույց նկարչուհի Արևիկ Առաքելյանի հետ. «Ինձ ոգեշնչում են տարբեր բաներ` ընկերների հետ շփումը, փողոցով քայլող անծանոթը, որևէ մեկի խոսքը…»:

    Զրույց նկարչուհի Արևիկ Առաքելյանի հետ. «Ինձ ոգեշնչում են տարբեր բաներ` ընկերների հետ շփումը, փողոցով քայլող անծանոթը, որևէ մեկի խոսքը…»:

           Երևանի երիտասարդ արվեստագետների շարքում ապրում ու ստեղծագործում է շնորհալի նկարչուհի Արևիկ Առաքելյանը: Նա Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի շրջանավարտներից է, ընտրել է Դեկորատիվ Կիրառական արվեստ մասնագիտությունը: Արևիկը աշխատում է տարբեր նյութերով ու տեխնիկաներով: Հեղինակ է մի շարք գեղանկարների, գրաֆիկական նկարների, խեցեգործական աշխատանքների, քանդակների, ինչպես նաև ինստալացիաների: Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների, տարբեր ցուցասրահներում ներկայանալով տարբեր

  • Վարդգես Սուրենյանց | Սալոմեն |  Մեկ հայացք և դիտողը զինաթափված է

    Վարդգես Սուրենյանց | Սալոմեն | Մեկ հայացք և դիտողը զինաթափված է

          Հայաստանի ազգային պատկերասրահում կա մի կտավ, որի դիմաց` դիտողը կարծես քարանում և զինաթափ է լինում։ Կանացի հայացք, որ ստիպում է ժամերով կանգնել կտավի առջև ու խորհել՝ փորձելով հասկանալ նրա ներքին խռովությունը։ Առաջին իսկ վայրկյանից հայտնվում ես նրա տիրապետության տակ։ Նա միշտ գերիշխող է հայեցողության փորձի ժամանակ: Եվ քանի որ գեղարվեստական բովանդակությունըզգայական երևույթ է, և

  • Արմիս. Մոռացված նկարչի ստեղծագործական կյանքի  ուրվագիծը

    Արմիս. Մոռացված նկարչի ստեղծագործական կյանքի ուրվագիծը

    «Եթե օրին մեկը ինձ վիճակուի Փարիզի մէջ արուէստս կատարելագործելու, նպատակս պիտի ըլլայ զայն նուիրել իմ ժողովրդին բարոյական ու հոգեկան վերականգնումին»: Արուէստս ի սպաս դնել իմ ժողովրդին, այդ իմ կեանքին երազն է»: Այս խոսքերի հեղինակը 20-րդ դարի ֆրանսահայ նկարիչ Արմիսն է (Արմենակ Միսիրյան, 1901-1977): Նա ծնվել է Ադյամանում` ջութակահարի ընտանիքում: Դառը մանկություն է ունեցել: Հազիվ դպրոցն 

  • Արեն Շահնազարյան  Widerdruck [հակաճնշում]

    Արեն Շահնազարյան Widerdruck [հակաճնշում]

    2016թ. հոկտեմբերի 14-ին, ժամը 19:00-ին  «Դալան» պատկերասրահում (Աբովյան 12, 2-րդ հարկ) տեղի ունեցավ գեղանկարիչ Արեն Շահնազարյանի «Widerdruck [հակաճնշում]» խորագրով անհատական ցուցահանդեսի բացումը, որտեղ ներկայացվեցին արվեստագետի վերջին շրջանի «Widerdruck [հակաճնշում]» շարքը՝ բաղկացած  17 կոլաժներից՝ կատարված խառը տեխնիկայով: Ցուցահանդեսի համադրող՝ արվեստաբան Հասմիկ Բարխուդարյան: «Widerdruck [հակաճնշում]»-ը շարք է, ամբողջական գործ՝ շարքի տեսքով, հակաճնշում շարքի ներսում՝ արտահայտված նյութի և

  • Արեն Շահնազարյան, «Widerdruck [հակաճնշում]»,  ցուցահանդես հոկտեմբերի 14-ին

    Արեն Շահնազարյան, «Widerdruck [հակաճնշում]», ցուցահանդես հոկտեմբերի 14-ին

    2016թ. հոկտեմբերի 14-ին, ժամը 19:00-ին  «Դալան» պատկերասրահում (Աբովյան 12, 2-րդ հարկ) տեղի կունենա գեղանկարիչ Արեն Շահնազարյանի անհատական ցուցահանդեսը: Կներկայացվի  արվեստագետի վերջին շրջանի «Widerdruck [հակաճնշում]» շարքը, որը բաղկացած է 16 կոլաժներից՝ կատարված խառը տեխնիկայով: Ցուցահանդեսի համադրող՝ արվեստաբան Հասմիկ Բարխուդարյան: «Widerdruck [հակաճնշում]»-ը շարք է, ամբողջական գործ՝ շարքի տեսքով, հակաճնշում շարքի ներսում՝ արտահայտված նյութի և ավանդույթի միջոցով: Ցուցահանդեսը

  • «Մարկո Գրիգորյան. Խաչմերուկներ» ցուցահանդեսը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

    «Մարկո Գրիգորյան. Խաչմերուկներ» ցուցահանդեսը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

    2016 թ. հունիսի 1-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվեց «Մարկոս Գրիգորյան. Խաչմերուկներ» խորագրով ցուցահանդեսը։ Սա արվեստի կենտրոնի «Միջթանգարանային համագործակցության» 5-րդ ցուցադրությունն է։ Ներկայացված էին Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի ներքո գործող Միջին Արևելքի արվեստի թանգարանի արվեստի գործերը, ինչպես նաև աշխատանքներ մասնավոր հավաքածուներից և այլ հաստատություններից։ Մարկոս Գրիգորյանը հայկական ժամանակակից արվեստի զարգացման գործում բացառիկ դեր

  • Ռուբեն Ամիրեան. Բնության հայեցման արվեստ

    Ռուբեն Ամիրեան. Բնության հայեցման արվեստ

    Ռուբեն Ամիրեանը մանկուց երազել է նկարիչ դառնալ: Այդ ցանկության պատճառը տան պատից կախված իր մոր նկարներն էին: Սակայն հենց ծնողների խորհրդով էլ ընտրել է ճարտարապետի մասնագիտությունը, սովորել Վաշինգթոնում, կատարելագործվել ծննդավայրում` Թեհրանում: 1980 թվականից աշխատում է Գլենդելում: Վերջին տարիներին ավելի թափով է զբաղվում նկարչությամբ, ինչը նկարչին կատարելագործվելու և նոր բացահայտումներ անելու հնարավորություն է տալիս: Նկարչի ոգեշնչման

  • Հենրիկ Սիրավյան. Երբ ստեղծագործական ազատությունն ու մարդկային արժեքները վեր են ամեն ինչից…

    Հենրիկ Սիրավյան. Երբ ստեղծագործական ազատությունն ու մարդկային արժեքները վեր են ամեն ինչից…

    Նկարչի մասին…   Իմ ամենամեծ բաղձանքը, որ լինեմ աշխատանքով լի և առողջությամբ կայտառ և…աննկատ լինեմ: Հենրիկ Սիրավյան, 1990թ. «Սիրավը արտակարգ, զարմանալի, կարելի է ասել՝ դյութիչ, կենդանի կերպար էր: Գրողի հետ գրող էր ու ընթերցող, երաժշտի հետ երաժիշտ, քանի-քանի օպերա գիտեր անգիր ու ծայրեծայր… Եվ քանի-քանի բանավոր պատմվածքներ՝ մեկը մյուսից արտահայտիչ, զավեշտական, դիտողականության և նմանեցման եզակի