+374 99 12 80 82 Ուրբաթ - 19 Ապրիլ 2024

Պիտակավորված գրառումներ որպես: հայկական կերպարվեստ

  • Լևոն Թութունջյանի աշխատանքների ցուցահանդեսը.‹‹Դեղին դիմակ››

    Լևոն Թութունջյանի աշխատանքների ցուցահանդեսը.‹‹Դեղին դիմակ››

    2015թ. մայիսի 23-ին Հայաստանի ազգային պատկերասրահում՝ ‹‹Բացառիկ ստեղծագործությունների ցուցահանդես››-ի շրջանակում բացվեց  Լևոն Թութունջյանի աշխատանքների ցուցահանդեսը՝ առաջին անգամ: Ներկայացված են վարպետի 1920-1960-ական թթ. գրաֆիկական բացառիկ աշխատանքերը՝ արված թաշիզմի, աբստրակցիայի և սյուռեալիզմի օրենքներով, ինչպես նաև նրա հանրահայտ ‹‹Դեղին դիմակ›› նկարը՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը: Առանձնահատուկ ուշադրություն են գրավում վարպետի կողմից արված քանդակները: Ցուցադրությունը հիացնում է իր բացառիկությամբ, այստեղ

  • Նկարիչ Վահե Ափոյան. Ձևերի ճշմարտացիությունը

    Նկարիչ Վահե Ափոյան. Ձևերի ճշմարտացիությունը

    Վահե Ափոյանը երիտասարդ ու խոստումնալից այն արվեստագետներից է, ում աշխատանքները լի են անձնական խոհերով ու դրանց ազնիվ վերարտադրություններով: Յուրահատուկ բազմազանությամբ աչքի ընկնող նրա ստեղծագործությունները հաճախ կարելի է ընկալել իբրև երիտասարդ, ոչ մեծ կենսական փորձից բխող ձևերի և ոչ հստակ պատկերների մի ամբողջություն, որտեղ կա միայն դրանցից ստացված զգայական ու ասոցիատիվ հույզը, հիշողությունն ու դրանց ակնարկը

  • Զրույց Ռուբեն Արուտչյանի հետ

    Զրույց Ռուբեն Արուտչյանի հետ

    Հարգելի ընթերցող, կայքի բացումը ցանկանում եմ սկսել  հետաքրքիր և ուսուցողական զրույցով  Ռուբեն Արուտչյանի հետ: Մի նկարիչ, որն անցել է շատ կարևոր և հետաքրքիր ճանապարհ, որը  հարստացրել է հայ արվեստը և դեռ հարստացնելու է: Մենք՝ երիտասարդներս, կարիք ունենք նման մարդկանց կարծիքը լսելու, նրանց հետ զրուցելու, մտքեր փոխանակելու և ի վերջո սովորելու, անընդհատ սովորելու: Պարոն Արուտչյանի հետ

  • Հայկական տաղավարը Վենետիկյան բիենալեում

    Հայկական տաղավարը Վենետիկյան բիենալեում gallery

    Մայիսի 6-ին մեկնարկել է Վենետիկյան բիենալեն: Այն ամենահանրահայտնի բենալեն է աշխարհում: Յուրաքանչյուր տարի հարյուրավոր արվեստագետներ են այցելում Վենետիկ հատուկ այս իրադարձությանը մասնակցելու  համար: Այս տարի Հայաստանը ներկայացնում են սփյուրքահայ արվեստագետներ, որոնց տաղավարը կողվում է «Հայություն»: Այս տարվա հայ արվեստագետների մասնակցությունը Վենետիկյան բիենալեին նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ցուցադրության հիմքում էթնոսի, հայության, հայկականության, հիշողության և

  • Լեո Լեո-Վարդանյան. Սամադհի…

    Լեո Լեո-Վարդանյան. Սամադհի…

    Մեդիտացիոն աբստրակցիա` ահա Լեո Լեո-Վարդանյանի արվեստի հիմնական բնորոշումը: Դալան ցուցասրահի տարածությունը, որտեղ ապրիլի 3-ին տեղի ունեցավ նկարչի «Սամադհի» խորագրով ցուցահանդեսի  բացումը, լի էր մեդիտացիոն աուրայով և ներդաշնակությամբ: Արվեստը մեդիտացիա է` մարդկային մտքի ստեղծագործ վիճակ: Մեդիտացիան ինքնին մաքուր աբստրակցիա է, բայց այն չի ենթադրում ձևերի ժխտում, այլ ենթադրում է ձևերի կատարյալ  ընկալում և դիտարկվող օբյեկտի բոլոր

  • Լիդիա Դուռնովո

    Լիդիա Դուռնովո

    Լիդիա Դուռնովոն ծնվել է 1885 թ-ին Սմոլենսկում: 1902 թ. նա ավարտում է տեղի վարժարանը, որտեղ սովորում է նկարչություն: 1904թ. Դուռնովոն տեղափոխվում է Պետերբուրգ, և ընդուվում է Ա.Վ. Մակովսկու արվեստանոց, սակայն սովորում է այստեղ ընդամենը մեկ տարի, քանի որ սկսվում է ռուս-ճապոնական պատերազմը, և նա՝ որպես գթության քույր, մեկնում է ռազմաճակատ: 1906թ. Դուռնովոն վերադառնում է Պետերբուգ,

  • Հակոբ Անանիկյան – Ամենակոլորիտային քաղաքի նկարիչը

    Հակոբ Անանիկյան – Ամենակոլորիտային քաղաքի նկարիչը

           Գեղարվեստական ինքնատիպ տաղանդ ունեցող նկարիչներից է Հակոբ Անանիկյանը(1919-1977): Նա իր նկարչական տաղանդը բացահայտել է 1966 թվականից  հետո, երբ թողնելով իր ծննդավայրը` Լենինականը, բնակություն է հաստատում Երևանում: Սակայն իր ստեղծագործություններում նա հավատարիմ է մնացել հարազատ քաղաքին` անվերջ վերհիշելով հին Գյումրու` Ալեքպոլ-Ալեքսանդրապոլի անցյալում մնացած, անցած-գնացած դեպքերն ու դեմքերը, կյանքն ու կենցաղը, անկրկնելի ոգին ու

  • Սահակ Պողոսյան. մեծ մորս աչքերի լռությունը

    Սահակ Պողոսյան. մեծ մորս աչքերի լռությունը

    Մարտի 12-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ներկայացրեց 2015 թվականի անդրանիկ ցուցադրությունը՝ «Սահակ Պողոսյան. մեծ մորս աչքերի լռությունը» խորագրով: Ներկայացված էին Սահակ Պողոսյանի տասնմեկ աշխատանքները, որ արվեստագետի վերջին շրջանի ամենածավալուն պրոեկտներից է: Ցուցահանդեսի համադրողը Նազարեթ Կարոյանն է: Արվեստագետն այսպիսով բարձրաձայնել է 1915 թվականի հայոց ցեղասպանության թեման, որը երկար տարիներ եղել է նրա մեծ մոր լռության պատճառը: Ներկայացված աշխատանքներից

  • Խաչատուր Իսկանդարյանի արվեստը

    Խաչատուր Իսկանդարյանի արվեստը

       Խաչատուր Իսկանդարյանը  ՀՀ  վաստակավոր նկարիչ, քանդակագործ է, ով իր երկարամյա ստեղծագործական կյանքի ընթացքում մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների, մրցույթների, արժանացել պարգևների: Երևանում, 1923թ. ծնված արվեստագետն իր մասնագիտական կրթությունն ստացել է մայրաքաղաքի «Գեղարդ» տեխնիկումում, իսկ 1951թ. ավարտել է Գեղարվեստա-թատերական ինստիտուտը: Իսկանդարյանը հասարակության ուշադրությունն իր վրա է գրավել սկսած դեռևս 1950-ականներից, երբ ցուցահանդեսներում հայտնվեցին նրա՝ ծավալով փոքր,