Ապրիլի 16-ին «Արվեստագիրը» Երևանի գեղարվեստի ակադեմիայի ցուցասրահում էր, որտեղ Մհեր Խաչատրյանը ներկայացնում էր իր աշխատանքների շարքը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Երևանում ծնված և Նյու-Յորքում բնակվող նկարիչ Մհեր Խաչատրյանի կտավները էքսպրեսիվ են, լի հուզականությամբ: Ծավալուն վրձնահարվածները, անմշակ մակերեսներն ու մուգ գունապնակը այս շարքի թերևս ամենահատկանշական կողմերից են: Այս ճամփորդող ցուցահանդեսը ներկայացվել է ԱՄՆ ավելի քան ութ նահանգներում և այժմ գտել է իր հանգրվանը Երևանում:





![[Նոր գիրք] «Կարսի 1920 թ. ինքնասպանները»](http://arvestagir.am/wp-content/uploads/2019/04/Suicides-of-Kars-1920.jpg)

Թողնել մեկնաբանություն