+374 99 12 80 82 Ուրբաթ - 13 Դեկտեմբեր 2024

Դիմահարդարման արվեստը Հին Եգիպտոսում


Կնոջ կյանքն առանց դիմահարդարման անհնար է պատկերացնել: Ներկայումս գույություն ունեն դիմահարդարման  բազմաթիվ տեսակներ, որոնք կատարվում են մաշկը խնամելու, դիմադրողականությունը պաշտպանելու, ինչպես նաև ցուցադրությունների, նկարահանումների և տարբեր երեկույթներին մասնակցելու համար: Առօրյայում  դիմահարդարում  կատարվում  է  մաշկի թեթև  թերությունները  շտկելու, դիմագծերն  ընդգծելու, համապատասխան վայրերում հնարավորինս գեղեցիկ և խնամված ներկայանալու համար: Իսկ թե որտեղի՞ց է սկսվում դիմահարդարման պատմությունը և ի՞նչ փուլեր է անցել, պարբերաբար կներկայացնենք մեր հոդվածներով: Դիմահարդարման կամ այսպես կոչված Make up-ի պատմությունը սկսվել է դեռևս Հին Եգիպտոսում: Հին Եգիպտոսում  դիմահարդարման առաջին փորձերն արվել են մ.թ.ա. V հազարամյակում: Եգիպտական քանդակներում հայտնաբերվել են կոսմետիկական միջոցների բազմաթիվ բաղադրատոմսեր, որոնք կիրառելի են նույնիսկ մեր օրերում: Հին Եգիպտոսում դեմքի և մարմնի  մասին հոգ տանելը ամենքին չէր թույլատրվում: Նրանց կոսմետիկայի հիմքում ընկած էր դեմքի խնամքը, որը կատարում էին բազմաթիվ քսուքների և յուղերի միջոցով: Նրանց դեմքին եղած ցանկացած գույնն ունեցել է ոչ միայն խորհրդանշական իմասը, այլև բուժիչ նշանակություն: Օրինակ,  համարվում էր, որ այն ներկը, որն օգտագործվում էր աչքերն ընդգծելու համար, կարող էր մարդու աչքերը պաշտպանել լույսից, մոծակներից  և ավազից առաջացող բորբոքումներից: Միևնույն ժամանակ, սև գույնով ընդգծված աչքերը հիշեցնում էին բազեի, որը սովորաբար ներկայացնում էր եգիպտական աստվածություններից մեկը և խորհրդանշում էր լույսի ու խավարի պայքարը:

The-art-of-make-up-in-ancient-Egypt-005The-art-of-make-up-in-ancient-Egypt-007

The-art-of-make-up-in-ancient-Egypt-001Եգիպտուհիները մեծ ուշադրություն էին դարձնում աչքերի մշակմանը, որի համար օգտագործվել է ասիական երկրներից բերված սուրման:  Վերջինս համարվում է ժամանակակից տուշի՝ սևաներկի  նախատիպը: Հետագայում եգիպտուհիները նկատեցին, որ այս նյութը ոչ միայն պաշտպանում է աչքերը, այլ նաև ավելի ավելի ընդգծված ու արտահայտիչ են դարձնում հայացքը, որով էլ գրավում են հակառակ սեռի ուշադրությունը: Այդ պահից սկսած դիմահարդարումը սկսեց ծառայել նաև գեղարար նպատակների: Եգիպտոսի ամենահռչակված  գեղեցկուհին Նեֆերտիտի թագուհին էր, որի անունը նշանակում է  «Գեղեցկուհին եկավ» (մ.թ.ա XV- XIV դարի վերջ): Աստվածային այս գեղեցկուհու՝ մեզ հասած դիմաքաքանդակներին արված հարդարանքները ստեղծում են Հին Եգիպտոսում դիմահարդարման ամենալիարժեք պատկերը. Սևով ընդգծված աչքեր, կարմիր այտեր, մատիտով ընդգծված շուրթեր:

The-art-of-make-up-in-ancient-Egypt-004The-art-of-make-up-in-ancient-Egypt-006The-art-of-make-up-in-ancient-Egypt-002
Ավելի ուշ, մ.թ.ա. III դարի կեսերին, կոսմետիկայից սկսեցին օգտվել նաև հայտնի եգիպտացիները: Վերջիններս սկսեցին մեծ ուշադրություն դարձնել մաշկի ընդհանուր վիճակին: Սովորաբար այդ խնամքը սկսվում էր զանազան քսուքներ օգտագործելով, այնուհետև  անուշահոտ յուղերով մերսելով:
Եգիպտացիները բոլոր ճանապարհներով ցանկանում էին ստանալ ազնվական գունատություն: Այդ նպատակին հասնելու համար դիմակներ, հատուկ քսուքներ էին օգտագործում, որոնք սպիտակեցնում էին մաշկը, նրան հաղորդում էին փայլատ տեսք ու, վերջիվերջո, թաքցնում էին մաշկի թերությունները: Որպես տոնային կրեմ նրանք օգտագործում էին օխրայի հիման վրա ստեղծված յուղոտ ներկեր: Դեմքի և մարմնի երակներն ընդգծում էին կապույտ ներկով: Եգիպտացիների համար մաշկի գունն այնքան կարևոր էր, որ նրանք նույնիսկ որմնանկարներում և քանդակներում են ընդգծել գունատ և թուխ մաշկերի տեսակները: Հետևելով քուրմերին, եգիպտացի ազնվականները սկսեցին դեկորատիվ կեսմետիկայի բազմաթիվ այլ միջոցներ օգտագործել, ինչպիսին է, օրինակ, աչքերը ստվերաներկով ընդգծելը: The-art-of-make-up-in-ancient-Egypt-003Եվ դա արվում էր նրա համար, որպեսզի աչքերն ավելի երկար թվային: Շատ հաճախ սյուրմա էին օգտագործում: Կոպերի վրա ստվերաներկեր էին օգտագործում, որոնք ստացվում էին մալախիտի, փիրուզի, կավի և պղնձի փոշին վերցնելով:Իսկ եթե հանկարծ աչքերը բորբոքվում էին, ապա դրանք լվանում էին մաղադանոսի և կանեփի թուրմերով: Բայց սա դեռ ամենը չէ. Հին եգիպտացիների դիմահարդարման կարևոր հատկանիշներց էր նաև կեղծ թարթիչների օգտագործումը և հաստ սև հոնքերը: Այտոսկրերին կարմրաներկ էին քսում, իսկ շուրթերին՝ կարմիր ներկ: Նման դիմահարդարումով դեմքը համարվում էր սուրբ դիմակ և եգիպտացիները այն իդեալական գեղեցկություն էին համարում:  Եգիպտական թագուհի Կլեոպատրան (մ.թ.ա. 69 – մ.թ.ա. 30) զգալի ներդրում է կատարել դիմահարդարման բնագավառում: Նա կազմել է մի ժողովածու, որտեղ ընդգրկել է դիմահարդարման բազմաթիվ բաղադրատոմսեր: Մեր օրերում ևս այդ փաստաթուղթը իրենից մեծ արժեք է ներկայացնում: Հայտնի է, որ Կլեոպատրան իր մաշկը փափուկ և սպիտակ պահելու համար մի քսուք է օգտագործել, որը պատրաստվում էր սպիտակ կավից, ավանակի կաթից ու կիտրոնի հյութից: Ուստի, ամենևին պատահական չէ, որ այս երկու պատմական կերպարները չեն կորցնում իրենց թարմությունն ու գրավչությունը, և նրանց կողմից կիրառվող դիմահարդարման ձևերը լայնորեն կիրառվում են նաև նորաձևության մերօրյա աշխարհում:



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով