+374 99 12 80 82 Երեքշաբթի - 19 Մարտ 2024

Պիտակավորված գրառումներ որպես: ճարտարապետություն

  • ՎԵՐՆԵՐ ՊԱՆՏՈՆ | Օբյեկտի և միջավայրի ֆունկցիոնալ ներդաշնակեցում

    ՎԵՐՆԵՐ ՊԱՆՏՈՆ | Օբյեկտի և միջավայրի ֆունկցիոնալ ներդաշնակեցում

         20-րդ դարասկզբի  արևմտյան  դիզայնի  ընդհանրացնող  հատկանիշներից է   դեռ կոնստրուկտիվիզմից եկող`  ֆունկցիան որպես ձև  ընկալելու և նախագծելու   փորձը, ինչը կարող ենք տեսնել  թե’ հայտնի դիզայներական  դպրոցների և թե’  առանձին արվեստագետների  որոնումներում:   Ձևը ենթադրում էր նյութին հարազատություն, ինչն իր հերթին արդյունավետորեն ընդգծում էր հայտնի նյութերի արտահայտչականության և հնարավորությունների լայն կիրառումը:  Նախագծվող օբյեկտում  ֆունկցիան ենթադրում էր ձևի

  • Հուշարձանի տեղափոխումը. եգիպտական և հայկական զուգահեռներ

    Հուշարձանի տեղափոխումը. եգիպտական և հայկական զուգահեռներ

    Հուշարձանի տեղափոխում. մշակութասերների իրարանցում, մասնագետների հակընդդեմ, բայցև ծանրակշիռ փաստարկների, դատողությունների ու դիտողությունների բախումներ, արդյունքում՝ խնդրի վերջնական լուծման «զրո» ընդհանուր հայտարար, բայց երբեմն հուշարձանի պահպանման վերջին հույս կամ միակ ու իրական փրկություն: Վերջինի մասին են վկայում տեղափոխված որմնանկարները, խճանկարները, քանդակները, խաչքարերը, ճարտարապետական կառույցները և համալիրները, մինչև անգամ ժայռափոր տաճարները: Իհարկե, կան նաև ցավալի դեպքեր, երբ զանազան

  • Ճարտարապետ Ջիմ Թորոսյանի գեղանկարչության և գրաֆիկայի ցուցահանդեսը ապրիլի 15-ին

    Ճարտարապետ Ջիմ Թորոսյանի գեղանկարչության և գրաֆիկայի ցուցահանդեսը ապրիլի 15-ին

    2016թ. ապրիլի 15-ին, , ժ. 17:00-ին Սարգիս Մուրադյան ցուցասրահում տեղի կունենա ցուցահանդես, որտեղ կցուցադրվեն ճարտարապետ Ջիմ Թորոսյանի մինչ այժմ չցուցադրված գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները: Մուտքն ազատ է:

  • Էներգետիկ հուշարձան. 20-րդ դարի հայկական ճարտարապետության վերածննդի առաջնեկը:

    Էներգետիկ հուշարձան. 20-րդ դարի հայկական ճարտարապետության վերածննդի առաջնեկը:

    1926 թվական, մայիսի 16: Երևանի հիդրոէլեկտրակայանի բացման հանդիսավոր արարողություն: Համաժողովրդական ցնծություն… Որքան մեծ էր Երևանի առաջին խոշոր հիդրոէլեկտրակայանի էներգետիկ նշանակությունը Խորհրդային Հայաստանի հզորացման առաջին փուլում, այնքան առանցքային էր դրա դերակատարումը նախորդ դարի հայկական ճարտարապետության մեջ: Բայց այս գնահատականը հաստատելու համար հարկ է վերհիշել 1910-ականների Երևանի գորշ խճանկարը. աշխարհամարտ, հեղափոխություն, ցարական կայսրության կործանում, Հայաստանի Առաջին հանրապետության

  • Ալեքսանդր Թամանյանն ու հնությունների պահպանությունը (մաս երկրորդ)

    Ալեքսանդր Թամանյանն ու հնությունների պահպանությունը (մաս երկրորդ)

    1923 թ. ապրիլին Թամանյանը վերադառնում ու ներգրավվում է հայրենիքի վերաշինման գործին։ Արդեն մայիս ամսին ստանձնում է Հայկական ՍՍՀ Ժողկոմխորհի տնտեսական խորհրդակցությանը կից տեխնիկածրագրային գործերի խորհրդատուի պաշտոնը։ Նույն թվականի հունիսին նշանակվում է Ժողկոմխորհին կից Գերագույն տեխնիկական բաժնի վարիչ, իսկ դեկտեմբերի 30-ի Լուսժողկոմի թիվ 107 հրամանով՝ Հնությունների Պահպանության Պետական Կոմիտեի (ՀՊՊԿ) նախագահ։ Համատեղելով այս և հետագայում սպասվելիք

  • Ալեքսանդր Թամանյանն ու հնությունների պահպանությունը (մաս առաջին)

    Ալեքսանդր Թամանյանն ու հնությունների պահպանությունը (մաս առաջին)

    «Մեր պատմական հայրենիքում ամենուրեք սփռված հնապատմական հուշարձանները, որ հայ ցեղի ու մտքի արտադրությունն են, նրա բազմադարյան կուլտուրական կյանքի ապացույցները՝ հանդիսանում են հայ ժողովրդի գերագույն հարստությունը և նորանոր ստեղծագործությանց անսպառ աղբյուրը նրա բոլոր սերունդների համար։          Ուստի հանուն գիտության և առհասարակ մեր երկրի կուլտուրական առաջխաղացման՝ համարելով մեր երկրի հնությունների պահպանությունը Հայաստանի պետական իշխանության

  • Քրիստոնեական եկեղեցու խորհրդաբանությունը

    Քրիստոնեական եկեղեցու խորհրդաբանությունը

      Միջնադար – մի ժամանակաշրջան, երբ աշխարհն ընկալվում էր սիմվոլիկ պատկերացումների ներքո, և արվեստում գերիշխում էր խորհրդաբանական մտա­ծե­լա­կերպը … Համաձայն քրիստոնեական պատկերացումների` եկեղեցին հանդիսանում է Տիեզեր­քի մոդելը երկրի վրա: Տաճարն ընդգրկում է ողջ Տիեզերքը և համարվում է վեր­ջի­նիս խորհրդաբանական արտապատկերումը: Տաճարի կառուցվածքում ընկած է քրիստոնեության գլ­խա­վոր գաղափարը` մարդ-աստված հարաբերությունն ու երկիր-երկինք սիմվոլիկ կա­պը: Վաղքրիստոնեական տաճարների`

  • Ակնարկ սելջուկյան արվեստի հիմնախնդրի մասին:

    Ակնարկ սելջուկյան արվեստի հիմնախնդրի մասին:

    Քոչվոր սելջուկ թյուրքերը ծագում են օղուզական քընըք ցեղախմբից, անվանումը գալիս է իրենց առաջնորդ Սելջուկի անունից: Ինչպես նշում է 11-րդ դարի հայտնի գիտնական Մահմուդ ալ-Քաշգարին, դեռևս 7-րդ դարում ներկայիս Աֆղանստանի սահմանների մոտ բնակվում էին օղուզական 24 ցեղեր, որոնք ժամանակի ընթացքում ենթարկվելով կրոնական տարբեր հոսանքների՝ Միջին Ասիայում գերակշռող արաբ բնակչության ազդեցությամբ 920-960-ական թվականներին, այնուամենայնիվ, ընդունում են իսլամ: