+374 99 12 80 82 Շաբաթ - 27 Ապրիլ 2024

Պիտակավորված գրառումներ որպես: հայկական ճարտարապետություն

  • Ճարտարապետություն | Հեղինակությունը որպես արդարացում

    Ճարտարապետություն | Հեղինակությունը որպես արդարացում

    Ճարտարապետությունը, ունենալով անմիջական ազդեցություն հասարակության վրա, մեր իրականությունում շատ մակերեսային է բացատրվում կամ ներկայացվում հանրությանը, չնայած որ դրա ոչ անմիջական գոյության ապահովողը հենց հասարակությունն է: Հիմնականում մեկնաբանվում են արդեն կառուցված կամ հաստատված կառույցների նախագծերը հենց նախագծող ճարտարապետի կողմից։ Խոսքը գնում է փոքր կենտրոնի կառուցապատման հիմնական մաս կազմող բնակարանային և հյուրանոցային կառույցների մասին, որոնք իրենց էսթետիկ

  • Հուշարձանի տեղափոխումը. եգիպտական և հայկական զուգահեռներ

    Հուշարձանի տեղափոխումը. եգիպտական և հայկական զուգահեռներ

    Հուշարձանի տեղափոխում. մշակութասերների իրարանցում, մասնագետների հակընդդեմ, բայցև ծանրակշիռ փաստարկների, դատողությունների ու դիտողությունների բախումներ, արդյունքում՝ խնդրի վերջնական լուծման «զրո» ընդհանուր հայտարար, բայց երբեմն հուշարձանի պահպանման վերջին հույս կամ միակ ու իրական փրկություն: Վերջինի մասին են վկայում տեղափոխված որմնանկարները, խճանկարները, քանդակները, խաչքարերը, ճարտարապետական կառույցները և համալիրները, մինչև անգամ ժայռափոր տաճարները: Իհարկե, կան նաև ցավալի դեպքեր, երբ զանազան

  • Նախաերևանյան 7 հնավայր, որոնց մասին քչերը գիտեն

    Նախաերևանյան 7 հնավայր, որոնց մասին քչերը գիտեն

    Հայկական Լեռնաշխարհի վերջին մայրաքաղաք Երևանում դեռևս շնչում են նրանից առաջ գոյատևած մի շարք պատմամշակութային հուշարձաններ: Երևանի ներկայիս տարածքում տեղի ունեցած պատմական իրադարձություները շատ կարևոր են հայ մշակույթի պատմության բաց էջերը լրացնելու համար: Այստեղ մենք կարող ենք ականատես լինել ժամանակի ստեղծած և ժամանակով գոյատևած  տարբեր մշակույթների՝ սկսած վաղ ժամանակաշրջանից մինչև մեր օրերը:   1.Շենգավիթ: Շենգավիթ բնակատեղին

  • Ճարտարապետ Ջիմ Թորոսյանի գեղանկարչության և գրաֆիկայի ցուցահանդեսը ապրիլի 15-ին

    Ճարտարապետ Ջիմ Թորոսյանի գեղանկարչության և գրաֆիկայի ցուցահանդեսը ապրիլի 15-ին

    2016թ. ապրիլի 15-ին, , ժ. 17:00-ին Սարգիս Մուրադյան ցուցասրահում տեղի կունենա ցուցահանդես, որտեղ կցուցադրվեն ճարտարապետ Ջիմ Թորոսյանի մինչ այժմ չցուցադրված գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները: Մուտքն ազատ է:

  • Քաղաք Երևան, Հանրապետության 32…

    Քաղաք Երևան, Հանրապետության 32…

    Երևանի կենտրոնական փողոցներով զբոսնելիս դժվար է չնկատել Հանրապետության 32 հասցեում գտնվող այն գեղեցիկ շինությունը, որ չնայած իր փոքր չափսերին միանգամից ուշադրություն է գրավում արտաքին  զարդաքանդակներով: Այն ուսումնասիրելու ցանկությունն ու հետաքրքրասիրությունը ինձ ստիպեցին ներս մտնել: Պարզվեց՝ փոքրիկ սենյակի մուտքը հարակից շինությունից է, որն էլ այդ պահին վերանորոգվում էր:  Դաշնակցության գերագույն մարմնի հարևանությամբ գտնվող այս շենքը իրականում

  • Կերպարվեստը ճարտարապետության մեջ. Ախթամար

    Կերպարվեստը ճարտարապետության մեջ. Ախթամար

      Կերպարվեստը միավորում է գեղանկարչությունը, քանդակագործությունը, գրաֆիկան, դեկորատիվ-կիրառական արվեստը: Կերպարվեստի ստեղծագործություններում պատկերված գործողությունը խտացած, կենտրոնացած է մեկ պահի մեջ, արտաքուստ ստատիկ է և չի զարգանում ժամանակի ու տարածության մեջ ինչպես թատերական արվեստում, պարարվեստում կամ երաժշտության մեջ, սակայն դա չի խանգարում գաղափարներ, մտքեր ու ապրումներ արտահայտելուն՝ չկորցնելով մեծ արվեստի ուժը [1]: Ճարտարապետությանն է վստահված մարդու կենսագործունեության

  • Արամ և Արտաշես Վրույրների լուսանկարչական վաստակը

    Արամ և Արտաշես Վրույրների լուսանկարչական վաստակը

    Մեր ազգային մշակույթի դարավոր պատմությունը հարուստ է ինքնատիպ անհատականություններով, որոնք իրենց նվիրվածությամբ և ներդրած մեծ ավանդով հարստացրեցինայդ նույն պատմությունը տարբեր ժամանակահատվածներում: Այդ  երախտավորների շարքում իրենց տեղն ունեն հայր և որդի Արամ և Արտաշես Վրույրները, ովքեր  աննկարագրելի ներդրում ունեն հնագիտության և հատկապես  այդ ուղության լուսանկարչական արվեստի զարգացման գործում: Հայ բեմի նշանավոր կատակերգակ Արամ Վրույրը (Մաքաշյան Արամ

  • Ալեքսանդր Թամանյանն ու հնությունների պահպանությունը (մաս երկրորդ)

    Ալեքսանդր Թամանյանն ու հնությունների պահպանությունը (մաս երկրորդ)

    1923 թ. ապրիլին Թամանյանը վերադառնում ու ներգրավվում է հայրենիքի վերաշինման գործին։ Արդեն մայիս ամսին ստանձնում է Հայկական ՍՍՀ Ժողկոմխորհի տնտեսական խորհրդակցությանը կից տեխնիկածրագրային գործերի խորհրդատուի պաշտոնը։ Նույն թվականի հունիսին նշանակվում է Ժողկոմխորհին կից Գերագույն տեխնիկական բաժնի վարիչ, իսկ դեկտեմբերի 30-ի Լուսժողկոմի թիվ 107 հրամանով՝ Հնությունների Պահպանության Պետական Կոմիտեի (ՀՊՊԿ) նախագահ։ Համատեղելով այս և հետագայում սպասվելիք

  • Ալեքսանդր Թամանյանն ու հնությունների պահպանությունը (մաս առաջին)

    Ալեքսանդր Թամանյանն ու հնությունների պահպանությունը (մաս առաջին)

    «Մեր պատմական հայրենիքում ամենուրեք սփռված հնապատմական հուշարձանները, որ հայ ցեղի ու մտքի արտադրությունն են, նրա բազմադարյան կուլտուրական կյանքի ապացույցները՝ հանդիսանում են հայ ժողովրդի գերագույն հարստությունը և նորանոր ստեղծագործությանց անսպառ աղբյուրը նրա բոլոր սերունդների համար։          Ուստի հանուն գիտության և առհասարակ մեր երկրի կուլտուրական առաջխաղացման՝ համարելով մեր երկրի հնությունների պահպանությունը Հայաստանի պետական իշխանության