+374 99 12 80 82 Չորեքշաբթի - 11 Դեկտեմբեր 2024

Backbone Branding: Ապագայի դիզայնը այսօր


Արվեստագիրը ներկայացնում է Backbone Branding-ին, որն իր յուրաքանչյուր աշխատանքի ստեղծարարության մեծ չափաբաժնով և նորարար մոտեցումներով, գրավեց ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային դիզայնի աշխարհի ուշադրությունը։

2000-ականներին հայկական դիզայնում դեռ զգացվում էր հետխորհրդային շունչը, հայ պատվիրատուները իրենց բրենդի վիզուալ զարգացումը շարունակում էին վստահել ռուսական, ուկրանական, բելառուսական ստուդիաներին։ 2010թ. ստեղծվեց հայկական դիզայներական ստուդիա՝ Backbone Branding անվամբ, որն իր գործունեությամբ լուրջ խթան հանդիսացավ հայկական դիզայնի առաջընթացում և իր աշխատանքով գրավեց հայ պատվիրատուների։ Backbone Branding-ը, հասկանալով յուրաքանչյուր նախագծի էությունը, և յուրաքանչյուր աշխատանքին բացառիկ լուծումներ տալով, նոր ալիք բերեց հայաստանյան դիզայնին։ Սա անշուշտ չէր կարող անտարբեր թողնել ոլորտի ներկայացուցիչներին և շատ շուտով Backbone Branding-ը համալրեց դիզայնի միջազգային համայնքի շարքերը։

Սկզբնական շրջանում ստուդիան զբաղվում էր հիմնականում փաթեթավորմամբ: 2011թ. Kiev international Adversting Festival մրցանակաբաշխությանը Backbone-ը արժանացավ մրցանակի՝ Mojo Yogurt ապրանքանիշի բրենդավորման համար։ 2011թ. մինչ օրս բազմաթիվ միջազգային մրցույթներում ամեն անգամ մրցանակների արժանանալը Backbone Branding-ի համար ավելի ու ավելի պարտավորեցնող է և առաջ է բորում մի նոր մարտահրավեր։ Սակայն Backbone Branding-ի համար առաջնային նպատակը և աշխատանքի լավագույն գնահատականը ոչ թե մրցանակն է, այլ իսկապես հաջողված նախագիծը։

Backbone-ը ստեղծում է բրենդի ողնաշարը՝ լուծելով շուկայում բրենդի ճանաչելիության և ուրույն ձեռագիր ունենալու խնդիրները։ Շատ ավելի խորքային և ամբողջական ճանաչելով նախագծի նրբությունները ՝ Backbone Branding-ը լուծում է մի քանի խնդիր` չի հեռանում բրենդի սահմաններից և պահպանում է դիզայնի էսթետիկ կողմը։ Արդյունքում արտադրանքը շուկայում իր առաջատար տեղում լինելու հետ մեկտեղ, չի դադարում մնալ ստեղծագործ և ոճային։ Backbone-ը ազատորեն աշխատում է գույների և ձևերի հետ՝ չխուսափելով նախագծերում փորձարկել տարբեր ոճեր և մտածել ընդունված սահմաններից դուրս: Մտքերը վիզուալիզացնելու ամենակարճ ճանապարհն աշխատանքը մատիտով սկսելն է, նշում է Backbone Branding-ի հիմադիր և ստեղծագործական տնօրեն Ստեփան Ազարյանը։


Դեպի Արևելք.


Հանդիպելով Backbone-ի ստեղծագործ թիմին և խոսելով նախագծի մասին` բացահայտեցինք ֆուտբոլի լեգենդ Դիեոգո Մարադոնայի Cafe Diego ռեստորանի բրենդինգը։ Բրենդինգում տեսանելի են Արգենտինայի ոգին, գույները, Մարադոնայի վառ կերպարը։ Արևելյան աշխարհից ստացած հերթական պատվերը, Mirzam շոկոլադի բրենդն է, որն իսկական ճամփորդություն է դեպի արևելք։ Անվանումից սկսած ամեն դետալ մշակված է Backbone-ի կողմից։ Բրենդինգի հիմնական սյուժեն վերցված է Հին արևելյան առասպելներից, որն այն դարձնում է առեղծվածային և զարմանահրաշ:


Տպավորիչ մինիմալիզմ.

 

 

Մինիմալիզմի, պարզության և կոմպոզիցիայի լակոնիկությամբ աչքի է ընկնում Day&Night նախագիծը: Լոգոտիպը խորհրդանշում է, ցերեկվա և գիշերվա անցումը, որը նկատելի է նաև կենդանիների նկարազարդումների երկու տարբեր բևեռնեում պատկերված լինելով։


Տիեզերքի գույնը.


Տիեզերքից ներշնչվելով՝ Messier 53 Hotel Yerevan անվանումը ստացավ 53 համար ունեցող հյուրանոցի նախագիծը: Տիեզերքի թեման հետագայում զարգանում է նաև փաթեթավորման մեջ՝ արտացոլելով գալակտիկայի թվերի խորհրդաբանությունը:


Ձկնային իրարանցում


Ծովամթերքի մասնագիտակցված ռեստորանի համար գինու շշերի դիզայնն իր համարձակ լուծումներով անտարբեր չթողեց աշխարհին։ Փաթեթավորման մեջ ձկան կերպարը, որպես առանցքային դետալ, երբեք այդքան գրավիչ չէր օգտագործվել Բացառիկ այս փաթեթավորումը հեղինակավոր Package Design Book 5 շապիկին հայտնվելու պատվին է արժանացել։ Ի դեպ, Package Design Book-ի 10 տարվա պատմության մեջ, 2000 աշխատաքներից, ընդամենը 5-ն են արժանացել այդ պատվին։


Զգալով բնությունը.


Բնությունը միշտ ներշնչում է Backbone-ի թիմին։ Այն ակնհայտ արտացոլվում է նաև վերջին՝ Rubin աշխատանքում։ Նռան գինու փաթեթավումը իր յուրահատուկ, միատոն կարմիրով, նռան հատիկ հիշեցնող կոնցեպտով արդեն իսկ մրցունակ է շուկայում և տարբերվող։ Նռան հատիկների կատարյալ դասավորության նման այս գինու շշերը ևս հնարավոր է գրեթե կատարելապես դասավորել։


Հինը նորում.


Backbone branding-ի վերջին աշխատանքներից է Kololak House Wine-ի համար ստեղծված գինու շշի փաթեթավորումը, որն աչքի է ընկնում հայկական մշակութային հարուստ ժառանգությանն արված հղումներով։ Մանրանկարչության, գեղագրության և ժամանակակից դիզայներական մտքի շնորհիվ այս աշխատանքում հաջողվել է համադրել էթնիկն ու արդիականը։

Backbone Branding-ը վստահ է, որ դիզայնում կարևոր է լինել ազնիվ։ Մենք շարունակելու ենք հետևել Backbone Branding-ի ազնիվ ստեղծագործական մղումներին, հուսալով, որ նրանց շնորհիվ հայաստանյան դիզայնը մի նոր վերածնունդ կապրի։


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով