+374 99 12 80 82 Չորեքշաբթի - 26 Հունիս 2019

Լեո Լեո-Վարդանյան. Սամադհի…


Մեդիտացիոն աբստրակցիա` ահա Լեո Լեո-Վարդանյանի արվեստի հիմնական բնորոշումը: Դալան ցուցասրահի տարածությունը, որտեղ ապրիլի 3-ին տեղի ունեցավ նկարչի «Սամադհի» խորագրով ցուցահանդեսի  բացումը, լի էր մեդիտացիոն աուրայով և ներդաշնակությամբ: Արվեստը մեդիտացիա է` մարդկային մտքի ստեղծագործ վիճակ: Մեդիտացիան ինքնին մաքուր աբստրակցիա է, բայց այն չի ենթադրում ձևերի ժխտում, այլ ենթադրում է ձևերի կատարյալ  ընկալում և դիտարկվող օբյեկտի բոլոր անկարևոր ձևերի բացառում: Աբստրակտ արվեստը  նույնն է անում, չնայած այն օգտագործում է արտաքին աշխարհի ձևերը, այն ձգտում է չնմանակել բնությանը և դուրս բերել ավելի բարձր իրականություն` բոլոր պատահական ձևերի նվազեցման ճանապարհով, դրա հետ մեկտեղ տեսանելի ձևը հասցնում է սիմվոլի նշանակության: Նույն վիճակին կարելի է հասնել մեդիտացիայի միջոցով: «Սամադհի» բառի դիմաց բառարանում կհանդիպենք հետևյալ բացատրությանը` մեդիտացիայի գագաթնակետ, աստվածային գիտակցության վիճակ, գիտակցության հոգևոր վիճակ, խորը տրանսի վիճակ, ամբողջական և վերջնական ազատագրում կարմայի կապանքներից… Արվեստում` միգուցե, այս արտահայտություններն անտեղի կհնչեն, սակայն մի˚թե աբստրակցիան նույնը չի անում ձևերի հետ` ամբողջական և վերջնական ազատագրում ձևերի կապանքներից: Լեո Լեո-Վարդանյանի արվեստը ներքաշում է դիտողին մի յուրահատուկ մեդիտացիոն դաշտ, որտեղ կրկնվող համաչափ ռիթմը և գույների ներդաշնակությունը  ուղղորդում են դեպի հանգստություն և ազատագրում: «Սամադհիի»  մեջ հայտնվելու հնարավորություն արվեստասերները կունենան մինչև ապրիլի 20-ը:



Մեկ մեկնաբանություն
  1. Տիգրան

    5 Նոյեմբեր 2015 12:40

    Շնորհավորում եմ անհատական ցուցահանդես կազմակերպելու առթիվ:Ափսոսում եմ, որ ներկա չեմ եղել Սամադհի ցուցահանդեսի մեդիտացիոն աուրայում:Հույս ունեմ էլի առիթ կընձեռվի:

    Պատասխանել

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով