+374 99 12 80 82 Երեքշաբթի - 10 Դեկտեմբեր 2024

«Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնը բացված է…


Golden-Apricot-002Ամեն տարի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը գալիս է հաստատելու, որ հայ կինոյին հրաշալի ապագա է սպասվում, որ այն չի սպառել իրեն և կարող է ներկայանալ հանրությանը համաշխարհային կինոյի կողքին: Հանրաճանաչ ռեժիսորների կողքին բազմաթիվ հայ երիտասարդ կնոռեժիսորներ իրենց ուժերն են փորձում այս հեղինակավոր կինոփառատոնին:

«Ոսկե ծիրանը»  հանդիսանում է տարածաշրջանում ամենահեղինակավոր  միջազգային կինոփառատոնը, որն իր 12 տարվա գործունեության ընթացքում հյուրընկալել է կինոարվեստի բազմաթիվ հռչակավոր գործիչների:

2015թ.-ի հունիսի 12-ին Երևանում տոնում էին Վարդավառը: Սակայն երեկոյան տոնը վերածվեց կինոյի հրավառության: Երևանում մեկնարկեց  «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Այս տարի այն ներկայացնում է Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից հայտ ներկայացրած կինոռեժիսորների կողմից նկարահանված 150 ֆիլմ, որոնցից 35-ը հայկական են: Ամբողջ մեկ շաբաթ հայ կինոսերները կարող են վայելել վավերագրական ու խաղարկային նոր ֆիլմեր, ինչպես նաև հետահայաց ցուցադրություններ հենց այս փառատոնի շնորհիվ:

Golden-Apricot-Peleshyan-035 Nastassja-Kinski-Golden-Apricot-12-IFF-Yerevan-007Ornella-Muti-Golden-Apricot-12-Yerevan-003


Հայաստանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի դիմաց, կարմիր գորգի երկայնքով հավաքված բազմությունը անհամբեր սպասում էր փառատոնի պատվավոր հյուրերի ժամանմանը:   Ինչպես իր խոսքում նշեց կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, սա մի յուրահատուկ տոն է, որ հաճախ համընկնում է հենց Վարդավառի հետ և  նշեց, որ փառատոնի պատվավոր հյուրեր Օռնելլա Մուտին և Նաստասյա Կինսկին ևս հասցրել են ջրվել, այդպիսով ծանոթացել այս տոնին:

Ornella-Muti-Golden-Apricot-12-Yerevan-014Nastassja-Kinski-Golden-Apricot-12-IFF-Yerevan-009

Հիմնականում եվրոպական  ֆիլմերով հայտնի իտալուհի Օռնելլա Մուտին հանդես է եկել գերմանական նոր կինոյի հայրերից մեկի՝ Ֆոլքեր Շլյոնդորֆի «Սվանի սերը» ֆիլմում, 1982թ.-ին, նկարահանվել է նաև նշանավոր իտալացի ռեժիսոր Մարկո Ֆերրերի և Դինո Րիզիի ժապավեններում: Հայ հանդիսատեսին Մուտին առավելապես հայտնի է «Կամակոր տղամարդու սանձահարումը» կատակերգական ֆիլմից, որտեղ նրա խաղընկերը հայտնի Ադրիանո Չելենտանոն է: Նշենք, որ  «Ոսկե ծիրանի» շրջանակներում տեղի կունենա «Սվանի սերը» ֆիլմի Երևանյան պրեմիերան: Նաստասյա Կինսկուն՝ մեծատաղանդ դերասան Կլաուս Կինսկու դստերը, համաշխարհային ճանաչում բերեց Ալբերտո Լատուադայի «Եղիր, ինչպես կաս» կինոնկարը, ապա Ռոման Պոլանսկու «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր «Թես» ֆիլմը, 1979թ.-ին: Կինսկիի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից է նաև Վիմ Վենդերսի Կաննի մրցանակակիր «Փարիզ, Թեքսասը»: Նշենք, որ  «Ոսկե ծիրանի» այս տարվա հետահայաց ցուցադրությունների ծրագիրը նվիրված է Նաստասյա Կինսկիի ֆիլմերին: Կցուցադրվեն Ռոման Պոլանսկու «Թեսը», Վիմ Վենդերսի «Փարիզ, Թեքսասը» և Անդրեյ Կոնչալովսկու «Մարիայի սիրեցյալները» ֆիլմերը:

Ornella-Muti-Nastassja-Kinski-Golden-Apricot-12-Yerevan-016Կարմիր գորգով անցավ նաև ֆրանսիացի դերասան և ռեժիսոր Պատրիկ Շենեն: Փառատոնի շրջանակներում տեղի կունենա նրա մասնակցությամբ Ստեֆան Բրիզեի «Ես սիրելու համար չեմ այստեղ» ֆիլմի պրեմիերան: Երեկոն անցավ գեղեցիկ պարային համարների ուղեկցությամբ, իսկ վերջում բեմում էին իրենք՝ Օռնելլա Մուտին և Նաստասյա Կինսկին, ում Խաչատուր Հարությունյանն ու Ռալֆ Յիրիկյանը հանձնեցին «Ոսկե ծիրանի» հատուկ մրցանակներ՝ պատրաստված Սերգեյ Փարաջանովի կողմից, բանտում եղած տարիներին:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը շարունակելու է ֆիլմերի ցուցադրությունները, մինչև հուլիսի 19-ը:


Ֆոտոշարք «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի բացման արարողությունից:

Լուսանկարները՝ Հասմիկ Բարխուդարյանի



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով