+374 99 12 80 82 Երկուշաբթի - 09 Դեկտեմբեր 2024

Օռնելլա Մուտին Երևանում է…


Ornella-Muti-Golden-Apricot-12-Yerevan-Press-0032015թ.-ի հուլիսի 12-ին Երևանում իրական տոն էր: Դրսում երիտասարդները (և ոչ միայն) միմյանց ջրում էին, նշում էին Վարդավառը, իսկ Մոսկվա կինոթատրոնում սկիզբ էր դրվում մեկ այլ տոնի՝ ‹‹Ոսկե Ծիրան›› 12-րդ միջազգային կինոփառատոնին:

Հայաստանը երկար ժամանակ կորցնելով աշխարհի հետ իր կապը, շատ արագ և շատ արդյունավետ այն վերականգնում էր, ստեղծելով մեկ այլ անիրական միջավայր մեզ համար, որի կարոտը հասարակության մի մեծ զանգված շատ ուներ:Այսպիսով կինոփառատոնի բուն բացումից առաջ տեղի ունեցավ իտալացի հայտնի, գեղեցիկ, հմայիչ և խելացի դերասանուհի Օռնելլա Մուտիի մամլո ասուլիսը: Օռնելլա Մուտին նույնքան գեղեցիկ էր, որքան իր ֆիլմերում, իսկ նրա կանացիությունը սահմաններ չի ճանաչում:Դերասանուհին մամուլի ասուլիսի ընթացքում խոսեց իր առաջին ֆիլմերի և դրանց դերի մասին իր կարիերայում, չբացառեց, որ մի օր հնարավոր է իրեն տեսնենք ռեժիսորի դերում, խոսեց երջանկության մասին, ասաց որ այն իր համար ակնթարթներում է, խոսեց իր և Ադրիանո Չելենտանոյի սիրավեպի մասին, որը, ի դեպ, չի եղել, պատմեց իր զգեստների հեղինակի՝ հայտնի ուկրաինացի դիզայներ Ուլյանա Սերգեյենկոյի և իր ընկերության մասին և բնականաբար բուն փառատոնի մասին:Օռնելլա Մուտիի ներկայությունը այդ պահին Մոսկվա կինոթատրոնի կարմիր դահլիճում և դրսում Վարդավառը տոնող երիտասարդները՝ դրանք երկու տարբեր մշակութային երևույթներ էին, որոնք միավորվել էին մեկ հսկայական իրադարձության՝ ‹‹Ոսկե Ծիրան›› 12-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում:

Ornella-Muti-Golden-Apricot-12-Yerevan-Press-001 Ornella-Muti-Golden-Apricot-12-Yerevan-Press-005 Ornella-Muti-Golden-Apricot-12-Yerevan-Press-002

Շնորհակալություն կինոփառատոնին:


Լուսանկարները՝ Հեղինե Խաչատրյանի



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով