+374 99 12 80 82 Կիրակի - 22 Դեկտեմբեր 2024

Փոքր քաղաքն ու մեծ արվեստը Վարդուհի Կզլյանի աչքերով


Vartouhie-KzlyanԵրբևէ պատկերացրե՞լ եք ինչ կլիներ, եթե հայտնի նկարիչները եղած լինեին Երևանում. Վան Գոգը, Շագալը, Մունքը և այլոք երբևէ տեսած լինեին Երևանը և պատկերեին այն իրենց կտավներում: Այդպիսի տեսարան է պատկերացրել երիտասարդ նկարչուհի Վարդուհի Կզլյանը, որ նաև մեր ամսագրի հեղինակներից է: Վերջին շրջանում նա զարմացրեց մեզ և ողջ համացանցը իր հետաքրքիր կոլաժներով: Հումորով, անհավակնոտ և թեթև, տարածության ու գունային համադրությունների, իրավիճակների լավ զգացողությամբ արված կոլաժները Photoshop ծրագրի և Վարդուհու երևակայության արդյունքն են, որ շատ արագ սիրվեցին Երևանցիների կողմից և տարածում գտան սոց-ցանցերում: Նշանակում է՝ շատ բան հարկավոր չէ հետաքրքիր ու կրեատիվ լինելու համար. ընդամենը լավ ճաշակ և վառ երևակայություն. Ներկայացնում ենք Վարդուհու ողջ շարքը…

Մենք շարունակելու ենք հետևել Վարդուհու հետաքրքիր մտքերի իրականացմանը և ներկայացնել դրանք մեր ընթերցողներին:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով