+374 99 12 80 82 Ուրբաթ - 29 Մարտ 2024

Տոներին արվեստն ավելի մոտ է. Ամանորյա ցուցահանդես-վաճառք Դալան ցուցասրահում, դեկտեմբերի 19-30-ը:


Դալան ցուցասրահը ներկայացնում է Ամանորյա տոնավաճառ, որտեղ արվեստն ավելի հասանելի կլինի քան երբևէ: 2015թ. դեկտեմբերի 19-ին բացված  ամանորյա տոնավաճառում կարելի է ձեռք բերել փոքրիկ, բայց իրական արվեստի գործեր, դեռ չցուցադրված աշխատանքներ արվեստագետների ստորագրությամբ: Սամվել Սաղաթելյանի, Եվգինե Մարտիրոսյանի, Արևիկ Արևշատյանի, Սոնա Աբգարյանի, Նվարդ Երկանյանի  և այլ արվեստագետների ստեղծագործությունները, ամանորյա զարդարանքները, հուշանվերները, հատուկ ձևավորված պիտակներով գինիներն ու սպասքը սպասում են ձեզ Դալան ցուցասրահում /Աբովյան12/:



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով