+374 99 12 80 82 Հինգշաբթի - 25 Ապրիլ 2024

ՍԹԻՎԵՆ ՍՈԴԵՐԲԵՐԳ │ ՍԵՔՍ, ՍՏԵՐ, ՏԵՍԱԵՐԻԶ


Չհանդարտվող փորձարարի բեկումնային դեբյուտը

Կյանքի 30 տարիները նվիրել է կինոյին: Երբեք չի դադարել նորարական  արտահայտչամիջոցներ և շրջապտույտներ որոնել ու գտնել: Նա Սթիվեն Սոդերբերգն է` ընդմիշտ փորձարար, անկախ կինոյի ու մեյնսթրիմի մեջտեղում հաջողությամբ հանգրվանած ամերիկացի կինոռեժիսոր: Իր բնորոշմամբ, կինեմատոգրաֆը կարող է բուժիչ ազդեցություն ունենալ օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումով մարդկանց վրա: Իրեն համարում է պեսիմիստ: Խոստովանում է` մտահոգված է հոլիվուդյան կինոյի ապագայով, միևնույն ժամանակ զգում է, բիզնեսի մարդիկ նյարդային ու անվստահ են դարձել: Օրեցօր աճող կինոյի տոմսի գները ստիպում են հասարակությանը նախապես «գցել-բռնել», ինչ պետք է սպասեն կամ ստանան ֆիլմից:

Միշտ ցանկացել եմ նկարել էնպիսի կինո, որը «կտապալի», վերստի կջնջի նախորդ արածս, – անկեղծանում է ռեժիսորը: – Դա է պատճառը, որ ստեղծագորկան ուղիս թվում է տարօրինակ:   Ինձ համար ցանկացած նոր ֆիլմ հերքում է նախորդը: Օրինակ ջղաին «Թրաֆիկին» հաջորդեց թանկարժեք, զիլ, թեթև ու արկածային «Օուշենի 11 ընկերները», այնուհետև` ցանկություն առաջավ թվային խցիկի վրա նկարել փոքրիկ ֆիլմ (խմբ. տարբեր հարզացրույցներից վերցված մեջբերումների ծաղկաքաղ), – մեջբերման ավարտը:

ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾ #1

Անուն/Ազգանուն/Հայրանուն` Սթիվեն Էնդրյու Սոդերբերգ

Ծննդյան տարեթիվը` 1963/01/14  (55 տ.)

Ծննդավայրը` Ատլանտա, Ջորջիա, ԱՄՆ

Ազգությունը` Ամերիկացի

Մասնագիտությունը` Ռեժիսոր, օպերատոր, պրոդյուսեր

Գործունեության տարիները` 1985 – մեր օրեր

Բնակության վայրը` Լուիզիանա, ԱՄՆ

Ուղղությունները` Անկախ կինո, ֆրանսիական նոր ալիք

Անձնական կյանք` ամուսնացած է, ունի երկու երեխա

 

Ֆիլմոգրաֆիա` Access All Areas/1985/, Winston /1987/ , Sex, Lies, and Videotape /1989/ , Kafka (1991), King of the Hill (1993), Suture (1993), The Underneath (1995), Schizopolis (1996), Grey’s Anathomy (1996), The Daytrippers (1996), Nightwatch (1997), Out of Sight (1998), Pleasntville (1998), The Limey (1999), Erin Brokovich (2000), Traffic (2000), Ocean’s Eleven (2001), Tribute (2001), Full Frontal (2002), Solaris (2002), Able Edwards (2003), Eros (2004), Ocean’s Twelfe (2004), Criminal (2004), Keane (2004), Buble (2005), Logan Lucky (2017), Unsane (2018), և այլն (խմբ. ընտրված ֆիլմադարան):

 

Ֆիլմեր, որոնք ոգեշնչել են ռեժիսորին. The 5,000 Fingers Of Dr. T. (1953), All The President’s Men (1976), Annie Hall (1977), Citizen Kane (1941), The Conversation (1974), The Godfather (1972), The Godfather Part II (1974), Jaws (1975), The Last Picture Show (1971), Sunset Boulevard (1950), The Third Man (1949): 

Ի դեպ, ռեժիսորի դեբյուտային` «Սեքս, ստեր և տեսաերիզ» ֆիլմի ոգեշնչման աղբյուր է ծառայել, 1971 թ. նկարահնված Carnal Knowledge (ռեժ. Մայք Նիքոլս) տրագիկոմոդիան:

«Սեքս, ստեր և տեսաերիզ» (1989)

«Անկախ» կինոյի հիմնադիր Սթիվեն Սոդերբերգի դեբյուտային ֆիլմն է: Նկարահանել է այն, երբ ընդամենը 26 տարեկան էր:  Կինոպատմության մեջ եզակի են այն ֆիլմերը, որոնք արժանանում են Կաննի փառատոնի և այլ պրեստիժ դափնիների: Այս ճչացող փաստը անակնկալի էր բերել նաև իրեն` հեղինակին: Բնական է, երիտասարդ ռեժիսոր, սեփական կինոլեզվի փնտրտուկներ, և արի ու տես` բեկումնային դեբյուտ, կինոքննադատների գովասանք, հաջողված կինովարձույթ: Ու սա այն դեպքում, երբ ֆիլմը հեռու է հոլիվուդյան մասսայական կինոի ստանդարտներից: Ավելին` ֆիլմում շոշափվում է փոքր-ինչ անհարմար թեմա, որը հուզում է, համենայն դեպս, իրենց ափսեից դուրս եկած ու ճգնաժամ ապրող ամուսնացած զույգերին:


ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾ #2

Ժանրը` դրամա

Ռեժիսոր` Սթիվեն Սոդերբերգ

Պրոդյուսերներ` Ջոն Հարդի, Ռոբերտ Նյումայեր

Սցենարի հեղինակ` Սթիվեն Սոդերբերգ

Գլխավոր դերերում` Ջեյմս Սպայդեր (Գրեմ Դալտոն), Էնդի Մակդաուել (Էնն Բիշոպ Մալենի),  

Պիտեր Գալահեր (Ջոն Մալենի), Լորա Սան Ջակոմո (Սինտիա Պատրիս Բիշոպ), Ստիվեն Բրիլլ (Բարի այցելու), Ռոն Ուոտեր (հոգեթերապևտ)

Օպերատոր` Ուոլտ Լլոյդ

Կոմպոզիտոր` Կլիֆ Մարտինես

Արտադրությունը` Outlaw Productions, Miramax Films

Տևողությունը` 100 րոպե

Բյուջե` 1,2 մլն. դոլար

Վարձույթ` 36,7 մլն. դոլար

Երկիր` ԱՄՆ

Տարեթիվ` 1989


ՍԻՆՈՓՍԻՍ

Հոգեբանական դրաման պտտվում է ամուսնական փոխահարաբերություններում խճճված մի կնոջ (Էնդի Մակդաուել) և սիրո մեջ երջանկությունը գտնելու հույսը կորցրած տղամարդու (Ջեյմս Սպայդեր) շուրջ: 2006 թ. ներառվել է ԱՄՆ-ի ֆիլմերի ազգային ռեեստրի բազայում, ճանաչվելով բոլոր ժամանակների կուլտային ֆիլմ:

 

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

Կաննի կինոփառաոն (1989):

  • «Ոսկե արմավենի» — Սթիվեն Սոդերբերգ
  • Լավագույն տղամարդ դերակատար — Ջեյմս Սպայդեր
  • Կինոքննադատների միջազգային ասոցիացիայի մրցանակ — Սթիվեն Սոդերբերգ

 

Էննը (Էնդի Մակդաուել) խնդիրներ ունի ամուսնական կյանքում: Հաճախում է հոգեթերապիայի սեանսների: Սեքսուալ կյանքը ճգնաժամ է ապրում: Ու դա հերիք չի ամուսինը հաջողակ փաստաբան Ջոնը (Պիտեր Գալահեր) քնում է Էննի քրոջ` Սինտիայի (Լորա Սան Ջակոմո) հետ: Եվ այս խառնիճաղանճ ընտանեկան տրագիֆարսի էպիկենտրոնում է անսպասելիորեն հայտնվում Ջոնի տարօրինակ դասընկեր Գրեմը (Ջեյմս Սպայդեր), հեղաշրջելով երեքի, առանց այդ էլ, քաոսային կյանքը: Առաջին հայացքից, պարզ կենցաղային դրամա, որը կարող էր պատահել յուրաքանչյուրի հետ, ցանկացած տարածքում ու ժամանակներում, բայց…

…Բայց, հենց այդ մելոդրաման է, որի առանցքում սիրունատես գեղջկուհին է, վերջինիս քրոջ հետ սեռական կապի մեջ գտնվող ամուսինը և չգիտես որտեղից բուսնած` անծանոթ կանանց սեռական խոստովանությունները տեսագրող և դրանք լսելուց օրգազմ ապրող տղամարդը, թրենդային դարձրել «անկախ» բառը` հաջորդ տասնմյակի կինոնորաձևության մեջ: Ամերիկայի ամենաազդեցիկ կինոքննադատ Ռոջեր Էբերտն էլ գրել էր` Սոդերբերգը նորից դարձրեց դիալոգները սեքսուալ:   

 



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով