+374 99 12 80 82 Ուրբաթ - 19 Ապրիլ 2024

Օսկար-2017. մյուզիքլ, պոլիտկոռեկտություն, ոսկե արձանիկ…


Oscars-2017-001

Արվեստի, նորաձևության, հոլիվուդյան ժպիտների, մարդասիրական ուղերձների ու առհասարակ, ամերիկյան փոփ-կուլտուրայի փառահեղ տոներից մեկին՝ «Օսկարի» 89-րդ մրցանակաբաշխությանը ամբողջ աշխարհն էր սրտատրոփ սպասում և հիմա այն, այլևս պատմություն է:

Կինոգետները, բուքմեյքերները, կինոսերները և ակադեմիկոսները՝ բոլոր-բոլորը, շունչերը պահած կրկին վերապրեցին այդ պահը՝ ցնցություն կամ հիասթափություն: Թեպետ, եկեք ընդունենք, որ հեչ էլ կարևոր չէ, թե ով հաղթեց, մնայուն է հեքիաթային այդ պատրանքը, ակնթարթները, շոուն, ժպիտները, արդյունքները, կինոյի այդ արտասավոր աշխարհը, որը գամում է էկրաններին ու ստիպում վայելել ընթացքը:

Բայց, սա, ինչպես ասում են, թեմայի ռոմանտիկ կողմն էր, ժամանակն է անցնել խնդրո բուն էությանը: Ի վերջո, ո՞ւմ բախտը բերեց, և ո՞վ հեռացավ դահլիճից ձեռնունայն:

Դե ինչ, սկսեցինք…

Թերևս, կինոմրցանակաբաշխության ամենամեծ ուշադրությունը այս տարի, ինչպես, կանխատեսում էին, բաժին հասավ «Լա Լա Լենդ» ֆիլմ-մյուզիքլին. 14-ից 6 արձանիկ: Բավականին լավ արդյունք է: Այսպես՝

Oscars-2017-013 Oscars-2017-012 Oscars-2017-011


Լավագույն բեմանկարիչ անվանակարգում հաղթեցին Դեվիդ և Սենդի Ռեյնոլդս-Ուոսկոները՝ «Լա Լա Լենդում» հին օրերի նոստալգիան ու ռետրո-մթնոլորտը վերարտադրելու համար:

Լավագույն օրիգինալ սաունդթրեկի ինչպես նաև՝ ֆիլմի աստղեր Ռայան Գոսլինգի և Էմմա Սթոունի կատարմամբ, «City of Scars» համար արձանիկները բաժին հասան երգահան Ջասթին Հորվիցին: Մոռացված հին ու բարի օրերի ջազային անդրադարձը իսկապես ցնցող էր:

Խելացնոր, գեղագիտական հաճույք պատճառով պանորամաները, տեսախցիկի շարժերը «Լա Լա Լենդում» արձանիկ բերեցին բեմադրող օպերատոր Լինդուս Սանդգրենին:

Ւսկ ահա լավագույն մոնտաժի համար նախատեսված անվանակարգում հաղթեց Ջոն Գիլբերտը՝ Մել Գիբսոնի «Խղճի թելադրանքով» ֆիլմի համար:

Իսկ հիմա տեսնենք, թե ինչպես հանգուցալուծվեց երեկոյի ամենագլխավոր ինտրիգը: Այսպիսով, լավագույն օրիգինալ սցենար անվանակարգում առանձնացավ «Մանչեսթերը ծովի մոտ» ֆիլմի սցենարիստ Քեննետ Լոնգրենը, ում հաջողվեց ոչ գլամուրային սանտեխնիկի պատմությունը վերածել մելամաղձոտ, բայց մտածելու տեղիք տվող դրամայի:

Oscars-2017-014 Oscars-2017-010 Oscars-2017-009


Այնինչ, լավագույն ադապտացված սցենար անվանակարգում հաղթեց Բերրի Ջենքինսի և Տարելլ Էլվինի՝ «Լուսնի լույս» ֆիլմի սցենարը: Մեյնսթրիմի մակարդակին հասցված կինոժապավեն՝ մարգինալների մասին: Քիչ-քիչ կոտրվում է  այն կարծրատիպը, թե կինոն Ամերիկայում հետերոսեքսուալ սպիտակ տղամարդկանց մենաշնորհն է: Այս ֆիլմի հերոսը գեյ է ու սևամորթ ու դա այլևս նորմա է:

Երկրորդ պլանի լավագույն կին դերասանուհին, ի ցավս ինձ՝ Նիքոլ Քիդմանի երկրպագուի, բաժին հասավ ոչ պակաս տաղանդավոր Վիոլա Դեվիսին՝ «Ցանկապատներ» ֆիլմի համար, որն անկեղծ ասած, այդքան էլ տպավորիչ պատմությամբ աչքի չընկավ:

Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերասանի կոչման համար պայքարող Շենոնին, Պատելին, Հեջեսին և Բրիջեսին շրջանցեց «Լուսնի լույս» ֆիլմի դերակատար Մախերշալա Ալին:

Oscars-2017-008 Oscars-2017-007 Oscars-2017-006


Դե ինչ, մոտենում ենք երեկոյի պիոներներին՝

Լավագույն դերասանուհի՝ Էմմա Սթոուն («Լա Լա Լենդ»)՝ նրբիկ ու խոստումնալից դերասանուհի, որը կարողացավ կերտել այնպիսի մի ժամանակաշրջանի կերպար, հոգեբանություն, որում աղջնակը ծնված էլ չի եղել… ֆանտաստիկ ընտրություն:

Լավագույն դերասան. Շատերը, գրեթե համոզված էին՝ Ռայան Գոսլինգն է դառնալու այս տարվա երեկոյի մեղավորը, բայց աշխատեց անկանխատեսելիության սկզբունքը, իսկ արձանիկը բաժին հասավ Բեն Աֆֆլեքի եղբորը՝ Քեյսիին,  «Մանչեսթերը ծովի մոտ» ֆիլմում անզուգական ու խորը դրամատիկ խաղի համար:

Oscars-2017-005 Oscars-2017-004 Oscars-2017-003


Եվ վերջապես՝ տարվա լավագույն ֆիլմ… չէ, չէ… «Լա Լա լենդ»-ը չի, ինչպես շփոթել էին մրացանակաբաշխության ժամանակ. «Լուսնի լույսը»՝ ֆիլմ պոլիտկոռեկտության, գեյերի, սևամորթների և միգրանտների մասին, բայց եթե հանենք վերոնշյալ երեք պիտակները, կունենանք արժանահավատ դրամա հավերժ արժեքների մասին, որոնք վեր են սեռական, ռասայական և քաղաքական պատկանելիությունից:

Oscars-2017-002


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով