+374 99 12 80 82 Ուրբաթ - 13 Դեկտեմբեր 2024

Խորհուրդ ենք տալիս դիտել…«Վարպետը և Տատյանան»


Golden-Apricot-12th-Yerevan«Վարպետը և Տատյանան»` «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնում վավերագրական ֆիլմերի անվանակարգում առաջադրված ֆիլմերից


Պրոդյուսեր՝  Դագնե Վիլջյունայտե
Ռեժիսոր՝  Գիեդրե Ժիցկիտե
Սցենարի հեղինակ՝  Գիեդրե Ժիցկիտե
Օպերատոր՝  Աուդրիուս Կեմեժիս
Երաժշտությունը՝  Գիեդրյուս Պուսկունիգիս, Յուրգա Շեդույկիտե
Հնչյունը՝  Վիտիս Պուրոնաս
Մոնտաժը՝  Դանիելյուս Կոկանաուսկիս, Դոմաս Կիլչյաուսկաս, Գիեդրե Ժիցկիտե

Ֆիլմը պատմում է մի լուսանկարչի մասին, որն ապրում էր Վիլնյուսում 1970-ական թթ.-ից, իր գեղեցիկ կնոջ՝ Տատյանայի հետ միասին: Նա իր ժամանակների հանճարներից էր, որը, մի գուցե, ծնվել էր ոչ ճիշտ ժամանակահատվածում: Նրան իր ընկերները համարում էին խելագար, նա հանճար էր, նա այնքան յուրահատուկ էր, որ տանը առյուծ էր պահում: Իր և Տատյանայի տունը միշտ լի էր մարդկանցով, արվեստի մասին զրույցներով, խինդով և կռիվներով: Այս հանճարեղ լուսանկարիչը ստեղծում էր այնպիսի պատկերներ, որոնք իր ժամանակի համար անհասկանալի էին և անընդունելի, ինչի պատճառով նա բազմաթիվ անգամներ հալածվել է: Ֆիլմը անսահման սիրո, նվիրվածության մասին է՝ սեր դեպի այն գործը, որը անում ես, սեր այն կնոջ հանդեպ որը միշտ կողքիդ է: Սա վավերագրական ֆիլմ է մի մարդու մասին, որը ապրել է անհավատալի բուռն և հետաքրքիր կյանք, որը նման էր կինոյի: Սա ֆիլմ է ֆիլմի մեջ: Ֆիլմը դիտելուց հետո միանշանակ ցանկություն է առաջանում ավելի ծանոթանալ նրա արվեստին, կարդալ նրա մասին և էլ ավելի մոտենալ նրան:
Master-and-Tatyana



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով