+374 99 12 80 82 Չորեքշաբթի - 24 Ապրիլ 2024

«Օսկար» մրցանակաբաշխության անկանխատեսելի փայլը և անկրկնելի Լեո ԴիԿապրիոյի երկար սպասված արձանիկը


Oscar-2016Այս տարի կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի ամենամյա «Օսկար-2016» մրցանակաբաշխությունը՝ իր մեկնարկից դեռ մի քանի ամիս առաջ, հանկարծ կանգնեց տապալման վտանգի առաջ: Պատճառները մի քանիսն էին՝ ռասայական և սեռական խտրականություն, ինչպես նաև «դիկապրիոյա-մոլություն»: Առաջինի դեպքում սկանդալի ու բոյկոտի առիթ դարձավ այն տխրահռչակ փաստը, որ այս տարի և ոչ-մի աֆրոամերիկացի ներկայացված չէ կինոակադեմիայի անվանակարգերում: Նույնասեռականներն էլ մեղադրեցին ակադեմիկներին՝ իրենց նմանների հանդեպ խտրականություն ցուցաբերելու համար: Դե իսկ, ըստ իս, հանճարեղ դերասան Լեո Դի Կապրիոյի երկրպագուների «դարդն էլ»՝ վերջինիս «խղճալն» ու վերջապես շնորհել այդ «չարաբաստիկ» լավագույն դերասանը:

Oscar-nominees-2016 Oscar-nominees-group-2016


Թեև պետք է նշեմ, որ կինոարվեստի ամերիկյան ակադեմիան խորամանկորեն գտավ ստեղծված իրավիճակից դուրս գալու լավագույն ելքը ու այսօր ունենք այն ինչ ունենք: Վաղ առավոտյան հայկական ժամանակով մեկնարկած 88-րդ Օսկարի մրցանակաբաշխությունը լի էր կանխատեսելի անակնկալներով, որոնցից շարքին էին դասվում վերևում նշածս երեք սկանդալների լուծումը: Աֆրոամերիկացիներին ընդառաջ գնալու արդյունքն անկրկնելի, սարկաստիկ հումորի տեր, դերասան Քրիս Ռոքն էր, ում վիճակված էր յուրահատուկ քաղցրությամբ լցնել շոուն: Իսկ թե ինչպես լուծվեց մյուս երկու հարցերը, կիմանանք հաջորդիվ:

oscar-nominees-luncheon-2016

Այսպես մրցանակաբաշխության հիմնական անվանակարգերում ընդգրկված հաղթողների ցանկը հայտնի է. Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Փրկվածը», որն ընդգրկված էր ամենամեծ թվով` 12 անվանակարգերում…

oscar-nominee-2016-01

«Փրկվածը» (Լեոնարդո Դի Կապրիո)

…հաղթեց հետևյալ անվնակարգերում.

  1. Տարվա լավագույն ռեժիսոր՝ երկրորդ տարին անընդմեջ, Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու – «Փրկվածը» /առաջ անցնելով Ադամ Մաքքեյին, Ջորջ Միլերին, Լեոնարդ Աբրահամասոնին, Թոմ Մաքքարթին/;
  2. Լավագույն օպերատորական աշխատանք՝Էմանուել Լյուբեցկի – «Փրկվածը»

…Եվ իհարկե՝ մը ցնցություն, մը ուրախություն, արդարության բաղձալի հաղթանակ՝

2016 թվականի Լավագույն դերասան`

  1. Լեոնարդո Դի Կապրիո – «Փրկվածը» /Ակադեմիկները վերջապես սթափվեցին ու ըստ արժանիքներին գնահատեցին Լեոյի տաղանդը, մոռանալով այս անգամ Բրայան Քրենսթոնին, Մայքլ Ֆասբենդերին, Մեթ Դեյմոնին և Էդդի Ռեդմեյնին/:

Դրան հետևում է Ջորջ Միլերի «Խելագար Մաքսը. Զայրույթի ճանապարհը»` 10 անվանակարգով և Ռիդլի Սքոթի «Մարսեցին»` յոթով:

oscar-nominee-2016-02

«Մարսեցին»
(Մեթ Դեյմոն)

oscar-nominee-2016-03

«Խելագար Մաքսը. Զայրույթի ճանապարհը» ռեժ. Ջորջ Միլեր (Շարլիզ Թերոն)

«Մաքսն» էլ հաղթանակեց հետևյալ անվնակարգերում.

  1. Լավագույն հանդերձանքի դիզայն՝ Ջենի Բևան – «Խելագար Մաքս․ զայրույթի ճանապարհը»
  2. Լավագույն բեմադրող նկարիչ՝ Քոլին Գիբսոն – «Խելագար Մաքս․ զայրույթի ճանապարհը»
  3. Լավագույն դիմահարդարում և սանրվածք՝ Լեսլի Վանդերուոլթ, Էլկա Ուարդեգա և Դամիան Մարտին – «Խելագար Մաքս․ զայրույթի ճանապարհը»
  4. Լավագույն մոնտաժ՝ Մարգարետ Սիքսել – «Խելագար Մաքս․ զայրույթի ճանապարհը»
  5. Լավագույն ձայնային մոնտաժ՝ «Խելագար Մաքս․ զայրույթի ճանապարհը»
  6. Լավագույն հնչունավորում՝ «Խելագար Մաքս․ զայրույթի ճանապարհը»

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում մրցում են «Խելագար Մաքսը. Զայրույթի ճանապարհը», «Բրուքլին», «Ուշադրության կենտրոնում», «Մարսեցին», «Փրկվածը», «Լրտեսական կամուրջ», «Սենյակ», «Իջեցման խաղ» կինոնկարները:

            …Եվ «Օսկարը» բաժին հասավ ռեժիսոր Թոմ Մքքարտիի «Ուշադրության կենտրոնում» ֆիլմին:

            Իսկ ահա լավագույն դերասանուհի ճանաչվելու մրցավազքում պայքարում էին Բրի Լարսոնը, Ջենիֆեր Լոուրենսը, Քեյթ Բլանշետը, Սիրշա Ռոնանը, Շարլոթա Ռեմպլինգը: Սակայն աստեղն այս տարի ժպտացին հետաքրքիր արտիստուհի Բրի Լարսոնին, որը փայլուն հանդես էր եկել «Սենյակ» ֆիլմում:

            Նույնասեռականների ցնցության չափն էլ մեծ էր, քանի որ իրենց համայնքի ներկայացուցիչ, երգիչ Սեմ Սմիտին ոսկեզօծ արձանիկը բաժին հասավ՝ լավագույն երգի համար /Սեմ Սմիթ – «Գրվածքը պատին է» («Սպեկտր 007»)/:

oscar-nominee-2016-04

«Քերոլ» (Քեյթ Բլանշետ)

oscar-nominee-2016-05

«Սթիվ Ջոբս» (Մայքլ Ֆասբենդեր)

            Սյո՛, ակադեմիկներին հաջողվեց խորամանկորեն մարել նախաօսկարյան սկանդալների ու բոյկոտների շարքը ու կարծես կողմերի միջև հաստատվեց երկար սպասված «հրադադարը»:

            Ինքներդ դատե՛ք. Աֆրոամերիկացի Քրիս Ռոք՝ հաղորդավար, լավագույն դերասան՝ Լեոնարդո Դի Կապրիո, լավագույն երգի կատարող՝ Սեմ Սմիթ:

            Հ.Գ. Շռայլ խոսքերիս չարժանացած անվակարգերն ու հաղթողները  /թեփետ բոլորն էլ հրաշք են/.

Ֆիլմի լավագույն երաժշտություն` Էնիո Մարիկոնե – «Անտանելի ութնյակը»

Լավագույն օտարալեզու ֆիլմ՝ «Սաուլի որդին» (Հունգարիա)

Լավագույն խաղարկային կարճամետրաժ ֆիլմ` «Կակազողը»

Լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ՝ «Աղջիկը գետի մեջ. ներման գինը»

Լավագույն վավերագրական լիամետրաժ ֆիլմ` «Էմի»

Երկրորդ պլանի լավագույն դերասան` Մարկ Ռայլենս – «Լրտեսական կամուրջ»

Լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ՝ «Գլուխկոտրուկ»

Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ՝ «Արջի պատմություն»

Լավագույն վիզուալ էֆեկտներ՝ «Մեքենայից»

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի` Ալիսիա Վիքանդեր – «Դանիացի աղջիկը»

Լավագույն ադապտացված սցենար՝ «Իջեցման խաղ»

Լավագույն օրիգինալ սցենար` «Ուշադրության կենտրոնում»:

Oscar-Leonardo Oscar-Leonardo-2016


Լեոնարդո ԴիԿապրիոն ստանում է երկար սպասված Օսկարը…

Ահա այդ պահը…



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով