+374 99 12 80 82 Ուրբաթ - 29 Մարտ 2024

Միջնադարյան արվեստի և պատմության վերաբերյալ տասնմեկ կայք


1Միջնադարագիտությանը վերաբերող հիանալի ցանց է, որտեղ կարելի է գտնել հոդվածների սեղմագրեր (ամբողջական հոդվածի հղումը ներքևում տրված է լինում), նոր հրատարակված գրքերի նկարագրություններ, նոր ֆիլմեր, գալիք կոնֆերանսների մասին տեղեկատվություն, բազմատեսակ հետաքրքիր նյութեր:

http://www.medievalists.net


2Այս կայքում կարող եք գտնել ձեռագրագիտությանը, միջնադարյան գրքարվեստին վերաբերող նյութեր, տարբեր ձեռագրերից բարձր որակով արված լուսանկարներ, ծանոթանալ ձեռագրագիտության ոլորտի բոլոր նորություններին:
http://sexycodicology.net/blog/crusader-bible-morgan-library


3

Ինչպես ասված է կայքի գլխավոր էջի գլխամասում, կայքը որոշ ծանոթագրություններ է ներկայացնում, երբեմն լուսանկարներով, Միջին Արևելքի ձեռագրերի, լեզուների, գրականության, քրիստոնեական մշակույթի պատմության վերաբերյալ:

https://hmmlorientalia.wordpress.com


4

Բրիտանական գրադարանի միջնադարյան ձեռագրանկարչությանը վերաբերող հետաքրքիր բլոգ է, որտեղ կարելի է գտնել հետաքրքիր նյութեր տարբեր ձեռագրերի մասին, կատալոգներ, ցուցադրությունների ազդագրեր, բլոգն հարուստ է նաև իլյուստրատիվ նյութով:

http://britishlibrary.typepad.co.uk/digitisedmanuscripts/2015/01/a-new-year-a-new-giant-list-of-manuscript-hyperlinks.html


5

Այս կայքը հիանալի աղբյուր է Ձեզ հարկավոր ձեռագիրը գտնելու և պարզելու համար՝ արդյո՞ք այն կա թվայնացված տարբերակով:

http://manuscripts.cmrs.ucla.edu/index.php


6

Բրիտանական կառավարության ազգային արխիվի կայքը հիանալի աղբյուր է Ձեզ հարկավոր նյութեր գտնելու համար, հատկապես, եթե հնարավորություն չունեք տեղումծանոթանալ արխիվի նյութերին:

http://www.nationalarchives.gov.uk


7

Մանչեսթերի համալսարանի հրատարակչության (Manchester University Press) կայքը ներկայացնում է նոր հրատարակված գրքերի ընտրանի, մենագրություններ և այլն:

http://manchester.metapress.com/content/H6520V


8

Մետրոպոլիտեն թանգարանի Heilbrunn Timeline of Art History-ին ներկայացնում է թանգարանի հավաքածուն համաշխարհային արվեստի պատմության ժամանակագրական, աշխարհագրական, թեմատիկ  ուսումնասիրության միջոցով: Այստեղ կարող եք գտնել տարբեր քարտեզներ, անդրադարձներ ժամանակագրորեն ներկայացված պատմական իրադարձություններին, թեմատիկ էսսեներ, պատկերաշար, այբբենական կարգով ներկայացված նյութեր, ինչը հնարավորություն կտա առանց մեծ ջանքերի գտնել Ձեզ հետաքրքրող նյութը:

http://www.metmuseum.org/toah/hi/te_index.asp?i=15


9

Միջնադարյան հնագրությանը վերաբերող հետաքրքիր կայք է, կայքում կողմնորշվելու համար Ձեզ կօգնի ստորև ներկայցված կայքի քարտեզը:

http://medievalwriting.50megs.com/writing.htm


10

Khan Academy-ի միջնադարյան քրիստոնեական Եվրոպային վերաբերող ուշագրավ էջ է, ձեռագրերին վերաբերող տարբեր նյութերով, լավ աղբյուր է միջնադարով նոր հետաքրքրվողների համար:

https://www.khanacademy.org/humanities/medieval-world/medieval-europe/a/medieval-manuscripts


11

Ֆրանսիայի ազգային գրադարանի Galllica թվային գրադարանը:

http://gallica.bnf.fr/?lang=EN




Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով