Նկարագրությունը և նպատակը
«(Հակա)Կոռուպցիայի արվեստը» մեկ տարի տևողությամբ ծրագիր է, որը իրականացվում է Իմփաքթ Հաբ Երևանի կողմից՝ Հայաստանում Եվրոպական միության ֆինանսավորմամբ։
«(Հակա)Կոռուպցիայի արվեստի» նպատակն է Հայաստանում կոռուպցիայի հարցի գեղարվեստական և մշակութային մեկնաբանության միջոցով իրազեկել, կրթել և ստեղծագործական լույս հաղորդել կոռուպցիայի բարդ հետևանքների մասին` Հայաստանի հասարակության վրա և նրա սահմաններից դուրս։ Ծրագրի շրջանակներում Իմփաքթ Հաբ Երևանը նախաձեռնում է կոռուպցիայի դեմ պոստերային արվեստի մրցույթ և ցուցահանդես, որի համադրողը կլինի արվեստագետ Սամվել Սաղաթելյանը:
Այս մրցույթի և ցուցահանդեսի շնորհիվ արվեստը դառնում է Հայաստանում տեղի ունեցող կոռուպցիայի դեմ պայքարի մի միջոց: Պոստերային արվեստի մոտեցումը, որը համակցված կլինի պարզ և կարևոր նշանակետին ուղղված կարճ ուղերձով և վիզուալ ինֆորմացիայով, ավելի էֆեկտիվ կարող է ազդել հասարակության վրա։
Արվեստի միջոցներից պոստերային արվեստի ներգրավումը ողջ աշխարհում ներազդություն ստեղծելու գործում իրեն արդարացրել է դեռ Սովետական շրջանում պրոպոգանդիստական պոստերների փայլուն նմուշների օրինակով (տես օրինակներ) և այլ ժամանակակից օրինակներով՝ Poster4tomorrow հարթակում (տես օրինակներ):
Նախագծի պաշտոնական հեշթեգն է #ArtofCorruption-ը:
Իրականացման պրոցեսը
- Հայտարարվում է բաց մրցույթ:
- 30-35 մասնակիցներ կընտրվեն՝ վերջնականացնելու իրենց պոստերային գաղափարները, իսկ այնուհետև ցուցադրելու դրանք:
- Ժյուրին կընտրի մինչև երեք լավագույն պոստերները, ովքեր կստանան դրամական մրցանակներ:
- 10-15 պոստերներ հասանելի կլինեն Հայաստանյան տարբեր կազմակերպությունների կողմից օգտագործման համար։
Ովքե՞ր կարող են մասնակցել
Աշխարհի ցանկացած ծայրում ապրող քաղաքացիներ, ովքեր ունեն հետաքրքիր գաղափար և պրոֆեսիոնալ ունակություն` իրականացնելու այն։ Դուք կարող եք մասնակցել նաև թիմով (օրինակ, գրողների և դիզայներների թիմ կամ քաղաքական գործիչների և արվեստագետների թիմ):
Կարևոր ժամկետներ
Մայիս 15 – Հուլիս 15 – Բաց մրցույթ. – ցանկացած ստեղծագործ աշխարհի ցանկացած ծայրից կարող է դիմում ներկայացնել
Հուլիս 15 – Հուլիս 31 – Նախնական ընտրություն. – 30 արտիստներ կընտրվեն՝ կատարելագործելու իրենց պոստերները և ցուցադրելու դրանք
Օգոստոս 1 – Օգոստոս 31 – Արտիստները կվերջնականացնեն իրենց պոստերները
Սեպտեմբեր 22 – Սեպտեմբեր 29. – Ցուցահանդեսի բացում (նախնական)
Ի՞նչ մրցանակ է տրվելու
Ժյուրիի կողմից ընտրված լավագույն պոստերներից յուրաքանչյուրը կստանա €300 կանխիկ մրցանակ:
10-15 պոստերներ հասանելի կլինեն Հայաստանյան տարբեր կազմակերպությունների կողմից օգտագործման համար։
Ի՞նչ կարգախոսներ կարող եմ օգտագործել
Կարող եք օգտագործել ներքևում նշված ցանկացած կարգախոսներից մեկը կամ ստեղծել ձեր սեփականը` որը որ կներկայացնի Կոռուպցիայի կապը Սիրո, Գենդերային հարցի, Խաղաղության, Բանակի և Սահմանների, Կրթության կամ Առողջապահության թեմաների հետ:
- Կոռուպցիան գենետիկ չէ
- Ոչ մի Կոռուպցիա = Ուրախ պատմություններ տաքսիներում
- Կոռուպցիան սկսվում է ինձնից
- Ընտրեք առողջ ապրելակերպ. մի դարձեք կաշառակեր
- Կոռուպցիան մահացու է
- Կոռումպացված ուսուցիչը աճեցնում է կոռումպացված հասարակություն
- Հայաստանը առանց կոռուպցիայի կլինի՝ …
Ինչպե՞ս դիմել
Ուղարկեք ձերպորտֆոլիոն + պաստառի գաղափարը (1 պարբերություն) yerevan.programs@impacthub.net
էլեկտրոնային հասցեին:
https://yerevan.impacthub.net/programs-and-events/poster-competition-hy
Թողնել մեկնաբանություն