+374 99 12 80 82 Ուրբաթ - 22 Նոյեմբեր 2024

Հայկական տաղավարը Վենետիկյան բիենալեում


Մայիսի 6-ին մեկնարկել է Վենետիկյան բիենալեն: Այն ամենահանրահայտնի բենալեն է աշխարհում: Յուրաքանչյուր տարի հարյուրավոր արվեստագետներ են այցելում Վենետիկ հատուկ այս իրադարձությանը մասնակցելու  համար: Այս տարի Հայաստանը ներկայացնում են սփյուրքահայ արվեստագետներ, որոնց տաղավարը կողվում է «Հայություն»: Այս տարվա հայ արվեստագետների մասնակցությունը Վենետիկյան բիենալեին նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ցուցադրության հիմքում էթնոսի, հայության, հայկականության, հիշողության և արդարության գաղափարն է: Մասնակից արվեստագետներն են`  Հայկ Այվազյանը (Լիբանան), Նիգոլ Բեզջիանը (Սիրիա, ԱՄՆ), Աննա Բողիգույանը (Եգիպտոս), Հերա Բույուքթասցյանը (Թուրքիա), Սիլվինա Տեր-Մգրտչյանը (Արգենտինա, Գերմանիա),  Ռենե Գաբրին և Այրին Անաստասը (Իրան, Պաղեստին, Լիբանան),  Մխիթար Գարաբեդյանը (Բելգիա), Աիկատերինի Գեգիսյանը (Հունաստան),  Երվանդ Գիանիկյանը և Անժելա Ռիչի Լուչին (Իտալիա),  Արամ Ջիբիլյանը (ԱՄՆ),  Նինա Խաչադուրյանը (ԱՄՆ, Ֆինլանդիա),  Մելիք Օհանյանը (Ֆրանսիա),  Միքայել Օհանջանյանը (Հայաստան, Իտալիա),  Ռոսանա Պալազյանը (Բրազիլիա),  Սարկիսը (Թուրքիա, Ֆրանսիա),  Հրայր Սարգսյանը (Սիրիա, Միացյան Թագավորություն): Համադրող` Ադելինա Կուբերիան: Մեկնարկը տեղի է ունեցել Մայիսի 6-ին ժամը 19:00:



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով