+374 99 12 80 82 Չորեքշաբթի - 11 Դեկտեմբեր 2024

Երբ հայկինոն բախտի քմահաճույքին մատնվեց…


…Կարծում եմ` “աշխարհագրական” մեծ հայտնագործություն չեմ անի, եթե փաստեմ, որ հայկինոն բավական պատկառելի տարիքի, փոշոտ ու փորձություններով հարուստ, որոշ դեպքերում տրագիկ ուղի անցած` աշխարհիս հայտնի արվեստների համագումար է: ԵՎ ինչպես համաշխարհային կինոմատոգրաֆի դեպքում, այն իր գոյության կոնկրետ ժամանակահատվածում կանգնում է հռետորական ու ճգնաժամային երկմտանքի առաջ. «Լինելթե չլինել»:

Սակայն մինչ խնդրո բուն առարկային անդրադառնալը թույլ տվեք մի փոքր էնցիկլոպեդիկ էքսկուրս անցկացնենք այն ֆենոմենի շուրջ, որին կոչում են “կինո”:

ԵՎ ի վերջո, ինչ է կինո՞ն…

Պատմվա՞ծք, որը կարելի է տեսնել աչքերով, զգալ, ապրել, ավելի խորքային հաղորդակցվել ու հերոսների հետ հավասար վերապրել յուրաքանչյուր զգացմունքթե ուրախ, թե տխուրՄիգուցեսակայն, իմ համեստ կարծիքով` հստակ պատասխան չկա:Haykino-Haspush

Չէ՞ որ ամեն ոք յուրովի է ընկալում. հրաշալի, հաճախ հակասական, երկակի էմոցիաներ ու կարծիքներ ստեղծող, որոշ դեպքերում էլ` դեստրուկտիվ, մարդու ներաշխարհը տակնուվրա անող, չարագործությունների դրդող “արվեստի գործերով” հայտնի կինոմատոգրաֆ կոչվածը…

Կինոն հունարեն է. նշանակում է շարժել, միավորում է տարածական և ժամանակային արվեստների, գրականությաներաժշտության, կերպարվեստի, թատերարվեստի հնարավորություններըԼավ, շեղվեցինք. Կինոգիտության վարպետության դաս չէ

Հայկինո. մանկություն ու պատանեկություն

Հայկական կինոյի ծագման շուրջ բազմաթիվ հակասական փաստեր են շրջանառվում, սակայն ժամանակագրական առումով առավել տարածված է համարել 1926 թվականը, երբ էկրաններ բարձրացավ խորհրդային կինոարվեստի լեգենդ Համո Բեկնզարյանի կողմից բեմադրված “Նամուս” դրամա, որն իսկական սենսացիա էր փոքր երկրի նոր և միամիտ հանդիսատեսի համար:

Այդպես սկսվում է հայ համր կինոյի ժամանակաշրջանը. մեկը մյուսին հաջորդում են էթնիկական պատումները`“Զարե”-ն,  “Խասփուշ”-ը, հեգնական, կատակերգական “Շոր և Շորշոր”-ը,  ժողովրդական հեքիաթ-պատումը` “Կիկոսը”, ավարտվում  հուզիչ ու լարված “Գիքոր”-ով:

Haykino-Pepo-01 Haykino-Pepo-02

Շարունակելով անդրադարձը հայրենական կինոյի “մակնության” տարիներին, պետք է ընդգծեմ 1935 թվականը, երբ էկրան բարձրացավ Գաբրիել Սունդուկյանի հեղինակած հոգեցունց սոցիալական դրամայի վիզուալ տարբերակը` “Պեպոն”: Ֆիլմի ի հայտ գալը թեպետ շրջադարձային էր, քանզի դա հայ իրականության մեջ առաջին հնչյունային ֆիլմն էր:

Հայ ականավոր արտիստները սքանչելի կերպով փոխանցեցին հանդիսատեսին դարեր ու ժամանակներ չճանաչող, ընդմիշտ ակտուալ խնդիրը` աշխատովորի և ունեվորի այդ հավերժ պայքարը /ըստ սյուժեյի` հարուստ վաճառականը կողոպտեց աղքատի ընտանիքին/: Ու այդ միջդասային խնդիրը այնքան լայն ու այնքան խորն էր ներկայացված, որ ֆիլմը շատ կարճ ժամանակում դարձավ աշխարհում հայ արվեստի գլուխգործոցներից մեկը…

Ու ահա, անդրադարձ կատարելով մեր հայկինոյի «պատանեկական” շրջանին, մենք քայլ առ քայլ  մոտենում ենք խնդրո բուն էությանը` ճգնաժամ…

Haykino-Gikor

 

Առաջին անգամ այն իր մասին խոսեցնել տվեց 30-40 թվականներին, երբ ամբողջատեր խորհրդային իշխանությունների քմահաճույքով կրճատվեցին ֆիլմարտադրության ծավալները, որոնց հիմնական պատճառներըգաղափարախոսականկապանքներն էին, որոնք իսկական գլխացավանք էին դարձել ստեղծագործ էլեմենտների համար:

Մասնավորապես, խոսքը գնում է սոցիալիստական գաղափարախոսության սկզբունքներին հակասող ու հայ ազգային ինքնության հարցերը շոշափող պատմա-հեղափոխական թեմայի մասին. այն պարզապես տաբու էր “Պետկինոյի” համար: Սակայն, հայ բեմադրիչների ընդվզումը տվեց իր արդյունքերը ու այդ տարիներին հայտնվեցին “Զանգեզուր” և “Դավիդ Բեկ” հերոսապատումները, սակայն ճգնաժամից դուրս գալ դեռևս չհաջողվեց:

…“Պատանեկան” լուրջ ճգնաժամը հնարավոր դարձավ հաղթահարել արդեն մեկ տասնամյակ անց` 50-ականներին, երբ ստեղծագործ անհատների մի թարմ աստղաբույլ մուտք գործեց հայկական կինեմատոգրաֆ ու իսկական գլուխգործոցներ ստեղծեց` կարճամետրաժ կինոն որպես արտահայտչամիջոց

Haykino-Shor-ev-Shoror Haykino-Zare

Haykino-Namus



Անիծվածները. Երբ հայկինոն բախտի քմահաճույքին մատնվեց

Պատահում է չէ, որ հոդվածիդ վրա աշխատելիս ջանում ես այնպես անել, որպեսզի ընթերցողդ միտքդ ըմբռնելիս ինքն իրեն չտանջի. “Ո՞ւր է այս կտորըբայց միտքը կիսատ մնացի՞նչ էր ուզում ասել…”: Ուրեմն, առակս ինչ կցուցանե՛ ոչինչ բաց չեմ թողել, պարզապես, Ձեր թույլատվությամբ որոշել եմ շրջանցել հայկինոյի գոյության այն ժամանակահատվածը, որում դուք կբացահայտեիք, թե ինչպես դասավորվեցնրակյանքըառանց ինձ էլ գիտեք

Ինչևիցէ… վերջապես մոտեցանք խնդրո բուն էությանը` այն է կանգառը հռետորական ու ճգնաժամային երկմտանքի առաջ.  «Լինել, թե չլինել»: Ու պատճառը բնավ այն չէ, որ անկախությունից ի վեր մինչ օրս նկարհանվել է գեղարվեստական 90 ֆիլմ… քանակային ճգնաժամի մասին չէ խոսքը, այլ գաղափարային, սոցիալ-քաղաքական ու այստեղ տեղին է ասել… «Բա մեր արածը խելքին մոտ բա՞ն էր… մի ողջ պետություն, ազգային զարթոնք, մեծ ապագա, ծաղկող մշակույթ… ի՞նչ արեցինք մենք»:  Հեն ց այս հարցերի պատասխաններն էլ փորձենք փնտրել 90-ականների մութ ու ցուրտ քաոսում ի հայտ եկած ու հետխորհրդային հայ հասարակության ճգնաժամը ուղնուծուծով արտացոլող  կինոնկարների մի շարք, որոնց վերնագրերն ասես հոգու ճիչ… պատասխաններ լինեն իմ վերոնշյալ հարցադրման…

«Անիծվածներ», «Քամին ունայնության», «Պատանդներ», «Արյուն», «Վերջին կայարանը», «Լաբիրինթոս», «Աղետ», «Սևը և Սպիտակը», «Տէր, ողորմեա»…

Խորհրդային հասարակարգի տարիներին` աշխատավոր ժողովրդի աչքից ու ականջներից հնարավորինիս հեռու պահվող, իսկ ԽՍՀՄ փլուզման հետ մեկտեղ հասարակության լայն շերտերի համար հեղինակություն դարձած «ընդհատակյա իշխանության» ներկայացուցիչների` գողականների բարդ ու հակասական կյանքի մասին է պատմում բազմատաղանդ Դմիտրի Կեսայանցի /1931-2001/ «Անիծվածները» ֆիլմը:Haykino-Anitsvatsner

Անվանի ռեժիսորն այդ հոգեցունց ու հետխորհրդային ժամանակի դաժանությունն արտացլող քրեական դրամա ժանրում նկարահանված այս կամերային թրիլլերի սյուժեն կենտրոնացրել է ինտելիգենտ երիտասարդ Տիգրանի ողբերգական ճակատագրի շուրջ, ով հանգամանքների բերումով հայտնվում է գաղութում:

Կեսայանցը` մեկուկես ժամ տևեղությամբ իր ֆիլմում փորձում է հետազոտել, թե ինչպիսի տրանսֆորմացիայի կարող է ենթարկվել բացարձակապես անմեղ մարդը, ով բերդ է ընկնում ու ընթհանրապես կարո՞ղ է նա գոյատևել այնտեղ ու մարդ մնալ:

Պարզվում է` այո, սակայն գոյատևման տենչը ու ազատության մոլուցքը հաճախ բերում են ողբերգական ավարտի: Այդպիսի բախտի է արժանանում նաև ֆիլմի հերոս Տիգրանը:

Ի դեպ ֆիլմի դեպքերը զարգանում են Խորհրդային միության մայրամուտի ու Արցախյան շարժման արևածագի սահմանագծում: Ու ըստ իս` Կեսայանցը գաղութային կյանքը, այնտեղի բարքների ու գողական հասկացությունների միջոցով ընդգծել հենց հայ ինքնության վերածննունդի ու «բերդի» հոմանիշ խորհրդային կայսրության ճիրաններից փախչելու գաղափարը… Կարծում եմ դա նրա մոտ ստացվել է… չգիտեմ` միգուցե միայն ես եմ այդպես ընկալել ֆիլմը…

Խորհուրդ եմ տալիս` դուք էլ դիտեք…

Ցավոք` թուղթը վերջանում է, Ձեր թանկագին ժամանակն էլ նույնպես:  Տեսնես մի օր կգա այն օրը և վերջապես կստանանք այդ տանջալից հարցի պատասխանը. «Երբ հայկինոն բախտի քմահաճույքին մատնվեց…» ու վերջապես ինչու այսօր չեն նկարահանվում այնիպիսի ֆիլմեր, ինչպիսիք ենք «Անիծվածները», «Աղետը»…  Ճգնաժամը դեռ չենք հաղթահարել. Բայց հիշեք` հույսը մեռնում է վերջինը…



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով