+374 99 12 80 82 Երեքշաբթի - 19 Մարտ 2024

Ռուբեն Գինեի «Անդին. հայոց ճանապարհորդության տարեգրություն» ֆիլմի ցուցադրությունը


2015թ. հունիսի 17-ին, ժամը՝ 19:00-ին, Նարեկացի Արվեստի Միությունում տեղի ունեցավ կինոռեժիսոր Ռուբեն Գինեի /Գասպարյան/՝ «Անդին. հայոց ճանապարհորդության տարեգրություն» ֆիլմի ցուցադրությունը: Այն 2014 թվականին մասնակցել է «Ոսկե ծիրան» ամենամյա կինոփառատոնին՝ արժանանալով առաջին մրցանակին: Իսկ 2014 թվականին կատարած լավագույն աշխատանքների շարքում, Ռուբենն արժանացավ ՀՀ նախագահի մրցանակին՝ նախորդ տարվա ընթացքում լավագույն վավերագրական ֆիլմ ներկայացնելու համար: Ռեժիսորին հետաքրքրում է ոչ միայն  պատմության, հնագիտության, ազգագրության բնագավառները, այլև 2011 թվականից ի վեր նաև ռեժիսուրան, ինչն էլ նրան դրդեց վավերագրական ֆիլմ ստեղծելուն: Վավերագրական ֆիլմը պատմում է հայ-չինական և հայ-ասիական պատմական կապերի մասին: Ռուբենն իր թիմի հետ, երեք տարվա ընթացքում, մասնակցեց համաշխարհային արշավախմբի՝ այցելելով 11 երկիր ու 72 քաղաք աշխարհով մեկ, այդ թվում՝ Չինաստան, Տիբեթ, Ղրղզստան, Իրան, Հնդկաստան, Մեքսիկա, Իսպանիա և Ֆրանսիա և այլն՝ հաղթահարելով շուրջ 80.000 կմ տարածություն: Ֆիլմը կարևոր պատմական փաստեր է ներկայացնում հայերի մասին, հայկական մշակույթը ներկայացնում շատ հետաքրքիր դիտակետերից, այնպիսի տեսանկյունից, որ քչերին է ծանոթ: Հատկապես ուշագրավ է օպերատրական աշխատանքը, ինչպես նաև ռեժիսորի մտքի թռիչքը` վավերագրական ֆիլմում գեղարվեստագան գիծ ավելացնելու նրա ցանկությունը:



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով