+374 99 12 80 82 Ուրբաթ - 19 Ապրիլ 2024

Նանա Արամյանի ‹‹Ստվերների գիրք›› ցուցահանդեսը


2015թ. հունիսի 12-ին ‹‹Դալան արտ›› պատկերասրահում բացվել է Նանա Արամյանի ‹‹Ստվերների գիրք›› խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսի նկարագրության մեջ նշվում է, որ նկարչուհու կտավներում ապրող կախարդը ապրում է մի աշխարհում, որտեղ կան փոքրիկ վիշապներ, խխունջներ, մորեխներ, որոնք հայտնվում տարբեր իրավիճակներում՝ էլ ավելի կախարդելով ու անիրական դարձնելով գեղեցիկ կախարդի աշխարհը: ‹‹Արվեստագիրը›› նույնպես ներկա գտնվեց ցուցահանդեսի բացմանը և այդ գեղեցիկ կախարդի աշխարհով փորձեց ճամփորդել: Ներկայացված աշխատանքներում Նանա Արամյանը անդրադարձել էր Գոթական արվեստին, այստեղ նա կազմակերպել է իրականի և անիրականի հանդիպումը, թույլ տալով դիտորդին երևակայության ճանապարհներով հասնել այդ ֆանտաստիկ աշխարհը և ճախրել իրականությունից վեր:

Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև հունիսի 26-ը:



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով