+374 99 12 80 82 Ուրբաթ - 22 Նոյեմբեր 2024

Ես Ենք. Յոնա Գևորգյան


Yes-enq-Yona-537x359Հր. Քոչար 13…Նորից նույն հասցեն, արվեստի ու ստեղծագործ մտքի կենտրոնացման վայր Երևանում, որ երբեմն-երբեմն ժայթքում է նոր ցուցադրություններով.. Այս անգամ` հոկտեմբերի  29-ին, «Արվեստագիրը» հյուրընկալվել էր «Ներկայում», ուր Յոնա Գևորգյանը ներկայանում էր «Ես ենք» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսով: Յոնայի աշխարհում` ինչպես Ալիսայի հրաշքների աշխարհում ամեն  ինչ տարբեր է, գլխիվայր ու հեքիաթային: Ցանկացած կենցաղային առօրեականություն Յոնայի գործերում խորհրդավոր են, ուրիշ, ու այդ «Ուրիշը» հենց ինքն է` Յոնան ու իր բազմաքիվ Ես-երը:

Yes-enq-Yona-001

Yes-enq-Yona-002Ինքն իր աշխարհում չմոլորվելով, մոլորեցնում է դիտողին: Ներկայում, կամ Ներկայի տարածության մեջ կախված գործերը կարծես պատուհաններ են դեպի ուրիշ չափողականություն: Չնայած` նկարչուհին գրեթե «դուրս չի գալիս» իր իսկ սենյակից, կամերային ու փոքրիկ հնչողությամբ բավարարվելով, նա ամեն անգամ նորովի է ներկայացնում իր աշխարհը` վերադասավորելով ու նոր իմաստներ հաղորդելով դրան: Անմշակ, անավարտ հարթություններում, միախառնվող գույներում ու գծերում նկատվում է Յոնայի նուրբ դիտողականությունը, մանրամասների ու մանրուքնորի հանդեպ յուրահատուկ վերաբերմունքը: Ոչ մի առարկա, ոչ մի ժապավեն, ոչ մի ստվեր ավելորդ չէ, ու պատահական չէ:

Yes-enq-Yona-003

Ամեն ինչ այնպես է, ինչպես պիտի լինի…. Յոնայի գործերին ծանոթանալու ու նրա աշխարհում զբոսնելու հնարավորություն արվեստասերները կունենա ևս մի քանի օր…



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով