+374 99 12 80 82 Երեքշաբթի - 19 Մարտ 2024

Լևոն Թութունջյանի աշխատանքների ցուցահանդեսը.‹‹Դեղին դիմակ››


Levon-Tutunjian-Yellow-Mask-poster2015թ. մայիսի 23-ին Հայաստանի ազգային պատկերասրահում՝ ‹‹Բացառիկ ստեղծագործությունների ցուցահանդես››-ի շրջանակում բացվեց  Լևոն Թութունջյանի աշխատանքների ցուցահանդեսը՝ առաջին անգամ: Ներկայացված են վարպետի 1920-1960-ական թթ. գրաֆիկական բացառիկ աշխատանքերը՝ արված թաշիզմի, աբստրակցիայի և սյուռեալիզմի օրենքներով, ինչպես նաև նրա հանրահայտ ‹‹Դեղին դիմակ›› նկարը՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը: Առանձնահատուկ ուշադրություն են գրավում վարպետի կողմից արված քանդակները: Ցուցադրությունը հիացնում է իր բացառիկությամբ, այստեղ Թութունջյանը կարծես այլ տեսանկյունից ցուցադրված լինի, նրա գրաֆիկական աշխատանքները շատ անձնական են, դրանք իրականությունից վեր են: Ցուցահանդեսը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

Լևոն Թութունջյանը ծնվել է 1905թ. Ամասիայում, որբացել է ջարդերի ժամանակ: Լևոն Թութունջյանը հանդիսանում է թաշիզմի և թանձրացյալ արվեստի հիմնադիրներից, ինչպես նաև դրանց մանիֆեստների հեղինակներից մեկը: Նա նաև Փարիզի սյուռեալիստների միության հիմնադիրներից է:

Լևոն Թութունջյանի աշխատանքները մեծ համբավ են վայելում՝ նրա աշխատանքները ցուցադրվել են աշխարհի լավագույն պատկերասրահներում, լավագույն նկարիչների կողքին, ինչպիսիք են՝ Սալվադոր Դալին, Ռենե Մագրիդը, Խուան Միրոն, Ջակոմետտին և այլոք:

Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև հունիսի 14-ը, այնպես որ շտապեք այցելել Ազգային պատկերասրահ և ծանոթանալ մեծ վարպետի աշխատանքներին:



Լուսանկարները Հեղինե Խաչատրյանի



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով