+374 99 12 80 82 Շաբաթ - 05 Հոկտեմբեր 2024

Երաժշտության ճարտարապետը` Տիգրան Համասյան


The-Architect-of-Music-Tigran-Hamasyan-009«Երբ Թամանյանը խանդավառությամբ ընտրում էր` մեզ ցույց տալով արդեն կառուցված և դեռ չկառուցված շենքերը, Սպենդիարյանը ուրախանում էր ամբողջ սրտով: Հենց այդպես էլ ուրախանում էր Թամանյանը, երբ հրաշալի կոմպոզիտորը կատարում էր իր ստեղծագործությունները, կամ Ռոմանոսը, որ նվագում էր իր սեփական գործերը և Կոմիտասի երգերը: Այդ երեկո ճարտարապետությունն ու երաժշտությունը հանդես էին գալիս հրաշալի կապակցվածությամբ և հավասար գերում էին մեզ:»

Ավետիք Իսահակյան, հիշողություններ


Տիգրան Համասյան` երաժիշտ, կոմպոզիտոր, ջազ դաշնակահար, ծնունդով Կումայրեցի (Գյումրի): Երաժշտի գործունեությունը սկսվել է դեռևս վաղ հասակից: Տարիների ընթացքում Տիգրանը էլ ավելի է վարպետանում երաժշտական բարձր ճաշակի մեջ: Փառատոններից մեկի ժամանակ ֆրանսահայ ջազ դաշնակահար Ստեփան Կոչոյանը այնքան էր տպավորվել տղայի հրաշալի նվագից, որ հաջորդ տարի հրավիրում է  Ֆրանսիա տարբեր համերգների մասնակցելու։ Ֆրանսիայում նա մեծ հաջողությունների է հասնում և արժանանում հանդիսատեսի համակրանքին։

Այժմ Տիգրանը հասել է բարձունքների, շարունակում է զարգացնել և ստեղծել նոր ոճեր ու նոր մտահաղացումներ հաղորդել երաժշտական արվեստին: Լսելով և տեսնելով երաժշտի ստեղծագործությունները անցյալում և ներկայում, նրա ծրագրերն ու նպատակները` կարող ենք համարել, որ նա հայ երաժշտության ճարտարապետներից է: Հայտնի է, որ ճարտարապետությունն ու երաժշտությունն իրար հետ փոխկապակցված են գոյատևել բոլոր ժամանակներում, ձայնով և երաժշտությամբ է ստեղծվել նաև տիեզերական արարումը:


The-Architect-of-Music-Tigran-Hamasyan-002

The-Architect-of-Music-Tigran-Hamasyan-005

The-Architect-of-Music-Tigran-Hamasyan-001


Այսպիսով, Տիգրան Համասյանը 2006թ. 18 տարեկան հասակում թողարկում է իր առաջին ‹‹World Passion›› ալբոմը և ապա մեկը մյուսի հետևից ծնվում են երիտասարդ երաժշտի մյուս ալբոմները ինչպիսիք են` 2007-ին ‹‹New Era››, 2009-ին ‹‹Arrata Rebrith: Red Hail››, 2011-ին ‹‹A Fable››, 2013-ին ‹‹Shadow Theater››, 2014-ին ‹‹Mockroot››, 2015թ. ‹‹Luys i Luso›› ալբոմները:

Ստորև որոշ մանրամասներով անդրադառնանք վերը նշված ալբոմներին, իրենց ստեղծագործություններով: Առաջին` ‹‹World Passion›› ալբոմի մեջ երաժիշտը առհասարակ ցույց է տալիս թե ինչ է ջազը: Այդտեղ հիմնականում կլասիկ ջազային տիպի գործեր են, որոնք համեմված են դուդուկով և զուռնայով: Երկրորդ`‹‹New Era››  ալբոմում Համասյանը ավելի է մոտենում հայկական մեղեդուն` օգտագործելով այն ջազի մեջ, բայց, իհարկե, ալբոմի ոչ բոլոր կատարումներն են այդպիսին:

The-Architect-of-Music-Tigran-Hamasyan-012

Օրինակ՝ ‹‹Leaving Paris›› ստեղծագործությունը, որը ամենասիրվածներից է, ստեղծագործության վերնագրի նման մի գործ է, որը հիշեցնում է Փարիզյան խաղաղությունն ու փոխանցում է այդ քաղաքի  շունչը: Երրորդ`‹‹Arrata Rebirth: Red Hail›› ալբոմում Համասյանը նվագում է ժամանակակից ջազ, որը նույնպես համեմված է հայկական երաժշտական ժառանգության դետալներով, ալբոմում վոկալը ապահովում է  երգչուհի Արենի Աղաբյանը, որի նուրբ ձայնը դաշնամուրի մեղեդիների հետ ստեղծում է շատ գեղեցիկ դուետ: Չորրորդ`‹‹A fable›› յուրօրինակ ալբոմում ամենատարբեր ժանրի ստեղծագործություններ կան. այսպես օրնակ` ‹‹Rain shadow›› կարճ ստեղծագործությունը, որը հիշեցնում է անձրևից հետո ստեղծած օդի թարմությունը: Շատ հետաքրքիր է ալբոմի ‹‹The spinners››  ստեղծագործությունը, որը Գեորգի Գուրդջիեֆֆի հավաքագրած մեղեդիներից է` Դե Հարթմանի (դաշնակահար) կատարմամբ:

Այս ստեծղագործությանը Տիգրանը տալիս է իր մեկանբանությունը և ամեն անգամ յուրովի, յուրաքանչյուր համերգի ժամամակ այս գործը հնչում է նորովի և զարմացնում մաեստրոյի լուծումներով ու ապրումներով: Ուշադրության է արժանի նույն ալբոմի ‹‹Longing›› ստեղծագործությունը, որտեղ երաժիշտը Հովհաննես Թումանյանի նշանավոր Քառյակների հիման վրա է ստեղծագործել: Վերջապես այս ալբոմում տեղ է գտել ‹‹Կաքավիկ›› ստեղծագործությունը, որի մասին մենք գիտենք Կոմիտաս Վարդապետի շնորհիվ:Ալբոմի վերջում տեղ է գտել հայ հոգևոր միջնադարյան տաղերից մեկը` ‹‹Մայրիկ որտե՞ղ ես›› ստեղծագործությունը: Ալբոմը նմանեցնում ենք Հայկական լեռնաշխարհի ժամանակագրությանը, հայ ժողովրդի անցած պատմությանը, ասյտեղ տեղ են գտել հեթանոսական, քրիստոնեական և նոր ժամանակաշրջանի ստեղծագործոթյուններ, որոնք Համասյանը չի տարանջատում այլ միաձուլում է և այդպիսով պահպանում` կապելով հինը նորի հետ:  Հինգերորդ` ‹‹Shadow theater›› ալբոմում պահպանվել է նախորդ ալբոմի գաղափարախոսությունը,  ասյտեղ նույնպես կարող ենք գտնել վաղ հեթանոսական  երաժտության հիման վրա գրված գործեր,  տիպիկ քրիստոնեական շարականներից և պատարագների հիման վրա ստեղծագործություններ և այլն: The-Architect-of-Music-Tigran-Hamasyan-011Օրինակ՝ ‹‹The poet››  ստեղծագործության մեջ ևս Հովհաննես Թումանյանի ‹‹Տխուր գիշեր››  բանաստեղծությունն է, ‹‹Drip>>-ի մեջ տեսնում ենք  Կոմիտասի ‹‹Ջան Գառնուկ›› երգի բառերը, ‹‹Pagan Lullaby››՝  Թալիշի Օրօրն է, և, վերջապես, ‹‹Holy›› ստեղծագործությունը, որը շատերս լսել ենք պատարագի ժամանակ:Այս ամենը Տիգրանը մատուցում իր մեկնաբանությամբ, ինչպես ինքն է ասում՝  անգամ մեկ նոտայի կամ հնչյունի փոփոխությունը փոխում է երաժշտության ամբողջ ընթացքը, ինչը վտանգ ունի կրկնակի վատ ստացվել հնչյունի սխալ հասկացման և օգտագործման դեպքում: Նախավերջին` «Mockroot›› ալբոմը, իր մեջ կրելով նախորդ ալբոմների գաղափարը, այս անգամ հանդես է գալիս մեկ այլ ֆորմատի մեջ:Այն հինականում կապված է Համասյանների հետ, կարծես նրա կենսագրականը լինի, իր և իր ընտանիքի պատմությունը: Այստեղ կգտնեք «Lliac (յասաման)» ստեղծագործությունը` Տիգրանի մանկության տան բակի յասամանի մասին է խոսքը, ապա «Song for Melan and Rafik» ստեղծագործությունը՝ Տիգրանի տատն ու պապը: Ցույց տալով իր և իր ընտանիքի պատմությունը` այս ալբոմում երաժիշտը կարծես ներկայացնում է  հայի տեսակը: Ալբոմում  կան նաև այլ ոճեր՝ էքսպերիմնետալ խաղեր, որոնք կոտրում են դաշնամուր նվագելու  կարծրատիպերը:

The-Architect-of-Music-Tigran-Hamasyan-006

Օրինակ՝ «Double Faced»  (երկերեսանի) ստեղծագործությունում  դաշնամուրի ձայնային գամմաների մեջ զգացվում  է երկերեսանիությունը, այն նման է հին հռոմեական դիցաբանության մեջ՝ երկերեսության աստծուն, որի անունն էր Յանուս,  նա համարվում էր սկզբի և վերջի, մուտքի և ելքի, դռների, բոլոր սկզիբերի աստվածը[2]: Իրականում, այս կատարումը հիմնված է երկու երաժտությունների հիման վրա, որը միաժամանակ ստեղծում է երկու առանձին պուլսացիա: Միտքը կայանում է նրանում, որպեսզի օգտագործել 5/16 խմբավորումը ավելի քան  8 տակում 4/4, ինչը ստիպում է մեզ զգալ, որ 5/16-ը  պուլսն է, այն ժամանակ երբ բոլոր ստեղծագործությունները 4/4 են(նկ.6) :

Հաջորդ հանճարեղ նվագներից է  «The Apple Orchard in Saghmosavanq»-ը,  որը նվիրված է հայ միջնադարյան ճարտարապետության մարգարիտնեից մեկին` Սաղմոսավանքին (XIII դ. նկ.7, 8), նրա բնությանն ու ճարտարապետությանը, լեռներին և անդնդախոր կիրճերին,  հեկտարանոց խնձորի այգիներին: Երաժտությունը սկսվում է ինտիմ ֆոռտեպիանոյով, ապա զարգացնում երգչախմբով և ստեղծում բազմաժանր մի սյուժե:

The-Architect-of-Music-Tigran-Hamasyan-007Պետրոս Դուրյանի «Սիրել» (1971թ.) բանաղտեծության հիման վրա երաժիշտը հետաքրքիր ուղղվածության  ստեղծագործություն ունի տարբեր գամմային լուծումներով: Խոսքը՝ «To Negate» մասին է : Ուշադրության է արժանի նաև «Kars», «Kars2»  ստեղծագործությունները, որոնք նշանավոր «Յաման յար» հայկական ժողովրդական երաժշտության մշակումներ են, որոնք, վերջապես, ստանում են ճիշտ մշակում: Այս ստեղծագործության առիթով, հարցազրույցներից մեկի ժամանակ Տիգրանը պատմում է. – «Գիտեք, ես ինչպես մի հնէաբան լինեմ, որը ուսունաիրում է երկրի շերտերի քարացվածությունները, ես չեմ ստեղծում նորը, այլ վերականգնում եմ հինը, թարմացնում եմ, բայց երբևէ կորցրածին օտարը չեմ մատուցում, և հենց սա եմ ուզում տպավորել այս փոքր, ընդհամենը 8 տակտանոց մեղեդում…»: Նույն ալբոմի հաջորդ   ստեղծագործությունը «The Grid»-ն է: Այն նմանվում է տիեզերքի ստեղծմանը, շատ ֆանտաստիկ լուծումներ ունի իր մեջ:  Ինքը` երաժիշտը, նշում է, որ այս ստեղծագործությունը սյուիտ է,  շատ բազմասեկցիոն է և գաղափարը կայանում է նրանում, որ ուսումնասիրել այս ռիթմը առավել խորացված, մինչև նրանից մնա միայն կետ,  նրանում գոյություն ունեն մատերիային մոդուլիացիաներ, որոնք արտահայտված են անփոփոխ տարածության մեջ մի քանի զարկերակային փոփոխության արդյունքում: Տիգրանի երաժտությունը հասկանալու և ստեղծելու բառերից հաստատվում է երաժշտության տիեզերական լինելու գաղափարը:


The-Architect-of-Music-Tigran-Hamasyan-010The-Architect-of-Music-Tigran-Hamasyan-003

The-Architect-of-Music-Tigran-Hamasyan-008


Տիգրանի վերջին ` «Luys i Luso» ալբոմը ամբողջությամբ նվիրված է V-XX-րդ դարերի  հայ հոգևոր երաժշտությանը: Ասյտեղ տեսնում ենք Տիրգանի մշակումները, որոնք ներառում են Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու, Մխիթար Այրիվանցու, Գրիգոր Փահլավունու, Մակար Եկմալյանի, Կոմիտասի շարականները, օրհներգերը ու տաղերը: Այս ալբոմը կերտելիս Համասյանը բավականին երկար ժամանակ աշխատել է բազում մասնագետների հետ, որոշ չափով յուրացրել է հայոց խազագրերը, որոնք հսկայական նշանակություն ունեն երաժտության ակունքերին հասնելու համար:

Հայկական միջնադարյան երգչային մատյաններում տարբեր ստեղծագործությունների երաժշտական նշանագրությունը իրացված է լինում 3—4-ից մինչև 30—40 խազագրերի օգնությամբ։ Ըստ այդմ, առհասարակ նայած գրական բնագրի ու խազագրերի զուգորդության տիպին, տարբերվում՛ են առավել պարզ և ավելի բարդ հյուսվածքի խազավորումներ։

KomitasԹերևս մինչև այժմ հայ ժողովրդին հայտնի էր միայն Սողոմոն Սողոմոնյանը` Կոմիտաս Վարդապետը, որը նաև հսկայական նվիրյալ գործունեություն է ծավալել խազագրերի վերծանության գործում: Անգամ սարսափելի է պատկերացնել, թե ովքեր էին եղել մինչև Կոմիտաս Վարդապետը, ինչ երաժիշտներ, երգահաններ, որոնք նույնպես ինչպես մեծն Վարդապետը կարողացան իրենց մեջքին կրել հայ երաժշտության հսկայական ժառանգությունը և փոխանցել հաջորդներին, սկայան նրանց մասին մեզ քիչ բան է հայտնի: Կոմիտասը դարձավ հայ երաժշտության վանականներից մեկը: Բայց երկար ժամանակ անտեսված մնաց այս ամենը. վերցրեցինք երաժտությունը, լսեցինք այն, սակայն չհասկացանք, հասկացանք միայն ‹‹Կոմիտաս», բայց չհասկացանք թե ինչ ստացանք, թե ինչ փոխանցվեց Վարդապետի կողմից և ինչ զարգացնել ում մասին էր խոսքը, համարեցինք նրան խելագար` անտեսելով մեր խելագարությունը: Այո վարդապետը խելագարվեց, սակայն նա խելագարվեց այդ հանճարեղ երաժտությունից, այդ ամենից, որվհետև միայնակ մարդը չի կարող կրել իր վրա այդ ծանր բեռը,  միայնակ վանական երաժիշտը ի զորու չէ ճանաչել միանգամայն երաժտության հզորությունը:

Բարեբախտաբար 21-րդ դարում ի հայտ են գալիս մի շարք ուսումնասիրողներ, որոնք նպատակ են դրել հասկանալու այս ամենը, թե ինչ տեղի ունեցավ հայոց երգի, երաժտության և մեղեդու հետ, ինչը բաց թողնվեց, անտեսվեց: Փորձեր կատարվեց հասկանալու հայ երաժտությունը, նրա ծագումնաբանությունը, հոգևոր արժեքը. այս մոհիկանների շարքերում է նաև Տիգրան Համասյանը: Համասյանի երաժտության մեջ անկարելի է չտեսնել Կոմիտաս Վարդապետի ստորագրությունը, սակայն թանաքը միանգամայն Տիգրանինն է, իսկ թուղթը երաժշտական մեծ ժառանգությունը:

The-Architect-of-Music-Tigran-Hamasyan-004Նշված բոլոր օրինակները թույլ են տալիս երիտասարդ երաժշտին բազմակողմանի զարգանալ թե ջազի, թե հոգևոր երաժշտության և թե առհասարակ երաժշտության մեջ:

Յուրաքանչյուր մարդ երժշտությունն ընկալում է յուրովի, քանի որ այն բանաձև չէ և չի կարող լինել համընդհանուր բոլորի համար: Համասյանը միայնակ մնալով իր ներաշխարհի հետ կարողնաում է իր ձևով վերապրել և մատուցել երաժշտությունը` պահպանելով ավանդականը, միևնույն ժամանակ ստեղծել նոր ուղղություներ: Համասյանի համար դաշնամուրը մի գործիք է` սահման, որի հետևից նրա ստեղծագործություներից հնչած նոտաները ճախրելով դառնում են ոգեղեն մարմին`մի վիճակ,  որոշակի գիտակցության և տարածության մեջ: Եվ պատահական չէ, որ երաժիշտը ամեն անգամ նվագելիս քանդում է դաշնամուրի մի մասը` փայտե կապանքներից ազատություն տալով լարերին, տենսելով նրանց աշխատանքը: Հասկանալով, լսելով դաշնամուրի հոգին` նրա ստեղծագործություննրը կենդանանում են, լինի դահլիճում, թե  համերգասրահում:

Ի վերջո Տիգրանի երաժշտությունը ստիպում է ճանաչել պատմությունը ինչը շատ կարևոր է: Նրա կոչը ամբողջ աշխարհին կարծում ենք աշխարհին ծանթացնելն է սեփական ժողովրդի բազմակողմանի և բազմաշերտ ժառանգությանը, որը ժամանակին առաջատար դիրքում էր, իսկ այժմ մոռացվել է սեփական ազգի կողմից…


[1]http://hy.wikipedia.org/wiki/Տիգրան_Համասյան

[2]http://ru.wikipedia.org/wiki/Янус



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով