+374 99 12 80 82 Կիրակի - 22 Դեկտեմբեր 2024

«Ոսկե ծիրանի» մեկնարկը և Ժակլին Բիսեթը Երևանում


Ձևավորված հաճելի ավանդույթի համաձայն՝ մերօրյա հուլիսյա ամառային շոգ օրերից առնվազն յոթը, տասներեք տարի շարունակթարմացվում են կինոյով: Ու դրա, ամենադրական իմաստով, մեղավորը՝ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն է. ամենաքաղցրահամ մշակութային իրադարձություններից մեկը Հայաստանում:
Փառատոնը, որը համարվում է տարածաշրջանի ամենակարևոր կինոֆորումներից մեկը՝ տարեց տարի ընդլայնում է իրաշխարհագրությունը: Այո՜, միայն այս տարի շուրջ 900 աշխատանք է ընտրական հանձնաժողովին ներկայացվելաշխարհի տարբերերկրներից, որոնցից ընտրվել է 135-ը: Այնպես որ, նայելու լիքը բան կա՜:
«Արվեստագիր» մշակութային հանդեսն անձամբ է եղել «դեպքի վայրում» և արձանագրել՝ «քաղաքն ապրում է կինոյով»:

Կինոմրցավազք, ծիրանօրհներգ

Եվ այսպես, փառատոնի մեկնարկին ընդառաջ, օրվա կեսը նվիրվեց «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթին, որիկապակցությամբ անցկացված մամուլի ասուլիսի գլխավոր հերոսներն էին ռեժիսորներ Գարեգին Պապոյանը /ֆիլմը՝ «Սխտորաշեն»/,Լուսինե Պապոյանը /ֆիլմը՝ «Ռադիոլա»/ և Էվելինա Բաղդասարյանը /ֆիլմը՝ «Բրավիսը»/: Վերջիններս պատմեցին իրենց ֆիլմերիասելիքի, կոնցեպտի, արտահայտչամիջոցների մասին: Հետաքրքիր մրցավազք է սպասվում: Թերևս 3 ֆիլմերն էլ արժանի են հաղթանակի:
Հա՜, չմոռանանք նշել, որ գոյություն մեկ այլ գեղեցիկ ավանդույթ՝ «քաղցրահամ» ծիրանի օրհնության արարողությունը, որն այս անգամանցկացվեց Սուրբ Զորավոր եկեղեցում:

The-opening-of--the-Golden-Apricot-001

Կինոյի երեք լեգենդերը, անվանական աստղեր, կարմիր գորգ

Այժմ տեղափոխվենք Շարլ Ազնավուրի անվան հրապարակ /Մոսկվա կինոթատրոնի շենքի բակ/, որտեղ մեր տեսախցիկն հաջողացրել է«բռնացնել» բացման արարողության ամենաազդեցիկ պահերը. ասել է թե, համենայն դեպս, փորձում ենք ոչնչով հետ չմնալարտասահմանյան կինոֆորումների «գլյանցային» ակնթարթներից:
Պաշտոնական՝ կարմիր գորգով սլանցիկ, կինոթատրոնի շենք մտնելուն ընդառաջ, տեղի ունեցավ մի շատ կարևոր արարում. ընտանիքիանդամների ու ժառանգների ներկայությամբ, հանդիսավոր կերպով բացվեցին հայ կինոյի լուսահոգի երևելիներ՝ կինոօպերատոր ԱլբերտՅավուրյանի, կինոռեժիսորներ Էդմոնդ Քեոսայանի և Դմիտրի Կեսայանցի վառ հիշատակն ու անջնջնելի ավանդը հավերժացնող անվանական պայծառակերպ աստղերը, որն ուղղորդվեց կենդանի լեգենդ, կոմպոզիտոր, փառատոնի այս տարվա ժյուրիի նախագահ Տիգրան Մանսուրյանի հոգեցունց ելույթով, որում նա, մասնավորապես, հիշատակեց, որ պատիվ է ունեցել անձամբ ճանաչել ու աշխատելայդ երևելիներից յուրաքանչյուրի հետ:

The-opening-of--the-Golden-Apricot-003 The-opening-of--the-Golden-Apricot-002


Արարողության երաժշտական մասն ապահովվեց ՀՀ Ոստիկանության փողային նվագախումբը:
Դրանից հետո եկավ ամենաբոմոնդային պահը՝ կարմիր գորգը, որը, եթե անկեղծ, այս անգամ ոչնչով չփայլեց, մի տեսակ արագ ամեն ինչտեղի ունեցավ: Բացակայում էր նաև փառատոնի գլխավոր աստղը՝ անգլուհի Ժակլին Բիսեթը, որն, ինչպես հայտնի դարձավ, կժամանի Հայաստան մի փոքր ավելի ուշ: Ինչևիցէ, կարմիր գորգով անցան հայկական և համաշխարհային կինոյի ներկայացուցիչները, մրցութային ևոչ մրցութային ծրագրերի մասնակիցները:

The-opening-of--the-Golden-Apricot-006 The-opening-of--the-Golden-Apricot-005 The-opening-of--the-Golden-Apricot-004


Խաչատրյանի կատակը, վախճանված իրանցի ռեժիսորին հարգանքի տուրքը, Փարաջանովի տուն-թանգարանի նվաճումը

«Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում մեկնարկած բացման արարողությանը հանդես եկան փառատոնի գլխավոր տնօրեն, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը և միջոցառման տասնամյա գործընկեր և լավագույն բարեկամՎիվաՍել ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Հիրիկյանը, որոնք ավանդույթի համաձայն՝ ազդարարելով կինոֆորումի մեկնարկը, կես-կատակ, կես-լուրջ պայման կապեցինհաջորդ տարի էլ շարունակել փառատոնը:
Այնուհետև ներկայացվեցին մրցութային ծրագրերում ընդգրկված ֆիլմերը, ժյուրիի կազմը: Մեկ րոպե լռության հյուրերն հարգեցին իրանցիհայտնի կինոռեժիսոր Աբաս Քիառոսթամիի մահվան հիշատակը:
Միջոցառման շրջանակներում, անվանի հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանին, հանձինս տնօրեն Զավեն Սարգսյանի, եվորապական կինոակադեմիայի կողմից շնորհվեց Եվրոպականկինոմշակույթի գանձ մրցանակը:

The-opening-of--the-Golden-Apricot-008The-opening-of--the-Golden-Apricot-009The-opening-of--the-Golden-Apricot-011


Փառատոնի մեկնարկին նվիրված հանդիսությանը հաջորդեց հայկական կինոյի հիմնադիր, բեմադրիչ Համո Բեկնազարյանի «Զարե» ֆիլմը/1926 թ/, որում հնչում է Վահագն Հայրապետյանի՝ հատուկ ֆիլմի համար գրված երաժշտությունը:

The-opening-of--the-Golden-Apricot-013


The-opening-of--the-Golden-Apricot-007 The-opening-of--the-Golden-Apricot-010 The-opening-of--the-Golden-Apricot-012


Անգլիական հմայքը և ֆրանսիական նրբագեղությունն իր հետ Հայաստան բերեց աշխարհահռչակ դերասանուհի Ժակլին Բիսեթը

Գեղեցկադեմ արտիստուհին, ում տարիներն ասես շրջանցել են (տեղ-տեղ “բարձրաձայնելով” կենսաբանական տարիքը) զբաղեցրեց իրպատվավոր տեղն առաջին շարքում: Տեսախցիկների լույսերի կուրացնող թարթը մի պահ չէր անէանում. ժամանել է անցյալ դարի 70-ականների սեքս-խորհրդանիշը:

Golden-Apricot-film-festival-and-Jacqueline-Bisete-001

72-ամյա դերասանուհու շլացնող ժպիտը և խորաթափանց կապույտ աչքերը փայլում էին, ինչպես բացումն ազդարարած՝ իրլուսանկարների և էտալոնային ֆիլմերից կադրերի շարքում: Հանդիսականի չդադարող ծափահարությունների ներքո տիկինը բարձրացավՄոսկվա կինոթատրոնի դահլիճի բեմ:

Դերասանուհին ողջունեց հյուրերին հայերեն. “Ի՞նչպես ես”, հանդիսականն ի պատասխան, հիացմունք է արտահայտեց: Պատմեց, որապրում է Լոս Անջելեսում, քաջատեղյակ է տեղի հայերի, նրանց ապրուստից, բազմիցս զրուցել է Հայաստանի մասին, բայց մտքի ծայրովանգամ չի անցել, որ մի գեղեցիկ օր ոտք կդնի մեր երկիր:

Golden-Apricot-film-festival-and-Jacqueline-Bisete-002 Golden-Apricot-film-festival-and-Jacqueline-Bisete-003 Golden-Apricot-film-festival-and-Jacqueline-Bisete-005


Խոսելով հետահայացի մեկնարկն ազդարարող «Ամերիկյան գիշեր» ֆիլմի մասին, դերասանուհին հիշատակեց լուսահոգի ֆրանսիացիռեժիսոր Ֆրանսուա Տրյուֆոյին:

Golden-Apricot-film-festival-and-Jacqueline-Bisete-007 Golden-Apricot-film-festival-and-Jacqueline-Bisete-006 Golden-Apricot-film-festival-and-Jacqueline-Bisete-004


«Ֆրանսուա Տրյուֆոն սքանչելի գործիչ էր։ Սա շատ անկեղծ ու ճշմարիտ ֆիլմ է: Սա լավագույն օրինակն է առ այն, թե ինչպես են ֆիլմերընկարահանվում, և ինչ դժվարությունների ու վերապրումների միջով են դերասաններն ու կինոյի նվիրյալներն անցնում»:
Դրանից հետո, սկսվեց ֆիլմը, որի հիմքում և՛ ծիծաղ կա, և՛ տխրություն: Մի խոսքով՝ կյանք, ինչպես որ կա՛:

Դե՜ ինչ, հաջող ընթացք, մեզ բոլորի՛ս:



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով