+374 99 12 80 82 Ուրբաթ - 26 Ապրիլ 2024

Մարիամ Ասլամազյանի «Կյանքի դավթարը» գրքի շնորհանդես-վաճառքը սեպտեմբերի 3-ին

Բաժին: ԱՖԻՇՆԵՐ

The-presentation-of-Mariam-Aslamazyan`s-autobiography-bookՍեպտեմբերի 3-ին, 2016թ. Ժ.14:00-ին Ռուսական արվեստի թանգարանում տեղի կունենա նկարչուհի Մարիամ Ասլամազյանի ինքնակենսագրական պատումների «Կյանքի դավթարը» գրքի շնորհանդես-վաճառքը: Հասույթը ուղղվելու է Գյումրիում Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի բարենորոգման աշխատանքներին: Ռուսական արվեստի թանգարանի (պրոֆ.Ա.Աբրահամյանի հավաքածու) ու Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի միջև ձևավորված շարունակական համագործակցությունը կարևոր մշակութային կամուրջ է ստեղծում ոչ միայն թանգարանային միջավայրում, այլև Երևան-Գյումրի քաղաքների մշակութային կյանքում:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով