+374 99 12 80 82 Կիրակի - 22 Դեկտեմբեր 2024

Ճապոնական կինոյի տոնը Հայաստանում


Այն, որ ասիական երկրների հանդեպ հետաքրքրությունը մեր երկրում աննախադեպ է, դա անհերքելի փաստ է:

Դրա լավագույն օրինակը չինարեն լեզվի և մշակույթի տարածման առաջամարտիկ հանդիսացող Կոնֆուցիուսի ինստիտուտի գործունեությունն է:

Հարկ է նշել նաև ժամանակակի կինոյի գուռո, կորեացի ռեժիսոր Կիմ ԿիԴուկի երևանյան այցը, որը տեղի ունեցավ «Ոսկե Ծիրան-2014» կինոփառատոնի շրջանակներում:

Պարոն Կիմն այնպիսի աժիոտաժ էր առաջացրել մեր քաղաքում, որ մեզ` կինոսերներիս, արվեստագիրներիս դեռ երկար ժամանակ էր պետք ուշքի գալու համար…  

Այո, Հայաստանում գնալով մեծանում է սերը կորեականի, չինականի հանդեպ:          

Թեև բացառություն չէ նաև Ճապոնիան, որն այստեղ հավուր պատշաճի ներկայացվում է Հիքարի կենտրոնի, սակավաթիվ, բայց յուրահատուկ կոլորիտ հաղորդող ճապոնական համայնքի, նորաբաց դեսպանատան, ուիհարկե հաճախակի կազմակերպվող կինոփառատոնների շնորհիվ

Japan-film-festival-yerevan-001

Այժմ կխոսենք հենց կինոփառատոնի մասին, որն այս անգամ անկացվեց հունվարի 14-ից 17-ը` Երևանում, Էջիմիածնում ու Գյումրիում:

Ճապոնական ֆիլմերի հերթական տոնն այս անգամ կրում էր «Գլխավոր դերում` կանայք» խորագիրը և հագեցած էր վերջին ժամանակների ծագող արևի երկրի կինոարտադրության հետաքրքիր, ինչպես նաև սոցիալական ուղղվածություն ունեցող ֆիլմերով:

Japan-film-festival-003Japan-film-festival-yerevan-002

 


Ընդհանուր առմամբ, փառատոնի շրջանակներում ցուցադրվել է 6 ֆիլմ, որոնց թվում են` «Տոկիոյի անհաջողակները», «Տոնական մորատորիումի ժամանակը», «Ծաղկաթերթի պարը», «Իմ փոքրիկ մղձավանջը», «Հրաժեշտ 15-րդ գարնանը» և «Աիկոչան» կինոկտավները:

Բոլոր ցուցադրություններն անցկացվել են «Մոսկվա» կինոթատրոնի կապույտ դահլիճում ու հանդիսատեսի պակաս չեն ունեցել…

Japan-film-festival-yerevan-004

Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին (ով ի դեպ ուսումանսիրում է մեր մայրենի լեզուն), փառատոնի բացման իր ողջույնի խոսքում ասում էր, որ այս միջոցառման գլխավոր նպատակը մեզ հայերիս ավելի հաղորդակից դարձնելն է  «Ծագող արևի» երկրին, նրա բնակիչների ապրելակերպին, սովորույթներին ու մշակույթին:

Զերծ մնալով ցուցադրված ֆիլմերի կարճ նկարագրությունից, հարկ եմ համարում նշել թեև այն կարևորագույն դասերը, որոնք հանդիսատեսը պետք է քաղի դրանք դիտելիս:

Առաջին հերթին, չհանձնվել, քանի որ յուրաքանչյուր քայլ դա մի հնարավորություն է երազանքին հասնելու համար: Եթե սխալվեցիր, մի ընկճվիր, ոտքի կանգիիր, քանզի հաջողության հասնելու գրավականը սխալների մեջ է…

Հունվարի 16-ին տեղի ունեցավ նաև բանավեճ-քննարկում հայ կինոքննադատի և ճապոնացի ռեժիսորներ Հիրոշի Իշակավայի և Յասուհիրո Յոշիդայի միջև:


«Տոկիոյի անհաջողակները»


«Տամակոյի մորատորիումը»


«Ծաղկաթերթերի պարը»


«Հրաժեշտ 15-րդ գարնանը»


«Իմ փոքր մղձավանջը»


«Ակկո-Չան»



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով