+374 99 12 80 82 Շաբաթ - 11 Մայիս 2024

«Փախուստ հուշանվերների խանութից», կինոդիտում ապրիլի 22-ին

Բաժին: ԱՖԻՇՆԵՐ

Exit-Through-the-Gift-Shop-movie-screening«Արվեստագիր» մշակութային հանդեսը և «Գինկո» լեզվի ուսուցման կենտրոնը հրավիրում են կինոդիտման /Մոսկովյան 25, 1-ին հարկ/, որի ընթացքում հնարավոր կլինի բարելավել անգլերեն լեզվի և արվեստի մասին գիտելիքները:

2016թ. ապրիլի 22-ին, ժամը 18:30 կդիտենք  «Փախուստ հուշանվերների խանութից» վավերագրական ֆիլմը, որը  ներկայացնում է սթրիթ արթի աշխարհահռչակ ներկայացուցիչներ Բենքսիի, Թիերի Գետայի, Շեփըրդի և այլոց գործունեությունը: Ֆիլմը մանրամասն կերպով արտացոլում է հատկապես սթրիթ արթ և գրաֆիտի ստեղծելու գործընթացը: Ժամանակակից մշակույթի այս երկու դրսևորումները ներկայանում են որպես միմյանցից անբաժանելի ու փոխլրացնող արվեստի ձևեր, որոնք արագ արձագանքում են հանրային ամենասուր ու մտահոգիչ խնդրիներին: Ֆիլմի դիտումից հետո տեղի կունենա քննարկում, որի ժամանակ վեր կհանվի սթրիթ արթի ու դրա գործառույթների դերը հայկական իրականության մեջ: Մեր հատուկ հյուրն է կինոքննադատ Միքայել Մարգարյանը, ով ֆիլմը կվերլուծի մասնագիտական տեսանկյունից` ընդգծելով վավերագրական ֆիլմի և իրապատում շոուի ժանրերի միախառնման կարևորագույն կետերը:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով