+374 99 12 80 82 Չորեքշաբթի - 25 Դեկտեմբեր 2024

Մեր ֆիլմերը. «Կտոր մը երկինք»


«Կդրաա՜վ, թելը կդրաա՜վ»… Հայկական ամենաբարի ֆիլմերից մեկի՝ «Կտոր մը երկինք»-ից են այս խոսքերը: Ֆիլմ,որը պատմում է Խարբերդում մեծացող մի երազկոտտղայի՝ Թորիկի մասին:

Հնչում է Մանսուրյանական խաղաղ երաժշտությունը, բացվում է կտոր մը երկնքի պատկերը և սկսվում է պատմությունը: Սցենարի հեղինակն ու ռեժիսորը Հենրիկ Մալյանն է: Ֆիլմի հիմքում ընկած է Վահան Թոթովենցի «Բաց կապույտ ծաղիկներ» պատմվածքը: Տևողությունը 92 րոպե է: Դերերում սիրված դերասաններ են՝ Մհեր Մկրտչյան, Սոֆիկո Ճիաուրելի, Գալյա Նովենց և ուրիշներ:

Փոքրիկ Թորիկը, կորցնելով ծնողներին, մեծանում է բարեսիրտ մորաքրոջ՝ Թուրվանտայի տանը և Փալանճի Գրիգորին ընդունում որպես հայր: Խելքից կաղում էր.դպրոցում նույնիսկ տառերը չկարողացավ հիշել «այբ, բեն, գիմ, դա…մմ…գիմ, դաա…»: Նա կարծես ա՜յլ աշխարհից լիներ.ամբողջ ժամանակ երկնքին էր նայում, հետևում լողացող ամպերին: Միամիտ էր, պա՜րզ մի էակ:


A-piece-of-the-sky-003 A-piece-of-the-sky-006 A-piece-of-the-sky-002


Փալանճի Գրիգորը որոշեց իր արհեստը սովորեցնել Թորիկին. «-Թորիկ,յավրում,արհեստին մենծ ու պզտիկը չկա, ամեն արհեստ իրեն արժեքն ունի,ինչու որ ամեն արհեստ մարդս աղքատութենե կազատե,ուրիշին կարոտ չըներ.փալանճիությունն էլ արհեստ է և շատ աղեկ արհեստ է, հըլե հարցուր թե ինչու՞,-ինչու՞,Գրիգոր աղա,-Ինչու որ գործդ մարդու հետ չէ, իշու հետ է:»

Գրիգոր աղայի մահանալուց հետո Թորիկը շարունակում է նրա գործը:Բայց, երբ հասունանում է ամուսնանալու պահը, ոչ մի ընտանիք չի ցանկանում աղջկան տալ փալանճուն, քանի որ եկամուտը մեծ չէ ընտանիք պահելու համար: Թորիկն ամուսնանում է հասարակաց տան մի  կապուտաչյա աղջկա հետ:Անիմաստ բամբասանքները առանձնապես չեն տխրեցնում նրանց, քանի որ հիմքում ամուր սերնէ կապում ու պարզության գեղեցկությունը…


A-piece-of-the-sky-007A-piece-of-the-sky-005A-piece-of-the-sky-001


Ֆիլմի գաղափարը որքան պարզ է, այնքան էլ խորն է…Այն հարազատ է, ժպտացնող…և նորից ու նորից ուզում ես նայել…լսել երաժշտությունը…վայելել… Հիանալի աշխատանք է կատարված… շնորհակալություննմանարժեքստեղծելու համար:



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով