+374 99 12 80 82 Հինգշաբթի - 12 Դեկտեմբեր 2024

[Mad Nation] Հայկական ժամանակակից երաժշտության ընդհատակյա գործունեությունը. Զրույց խմբի հիմնադիր, վոկալիստ, կիթառահար Արման Մելքոնյանի հետ


 

Հարցազրույցը վարեց՝

Լիաննա Թորոսյանը

Չորս «խենթերի» խումբն արդեն երկու տարվա պատմություն ունի: Խումբը ստեղծվեց բանակում, բայց բուն գործունեությունը սկսեց բանակից հետո: Խմբի հիմնական կազմում են  Արման Մելքոնյանը, Դավիթ Օհանյանը, Նարեկ Կուրղինյանն ու Ռաֆաել Մարտիրոսյանը: Խումբը ներկայանում է Hard Rock-ով, Heavy Metetal-ով, բայց հանդես է գալիս որպես Rock and roll խումբ:Խումբն արդեն տասնմեկ հեղինակային երգ ունի, սակայն դեռ միայն երկուսն են ձայնագրված: Խմբի ներկան, անցյալը և ապագան կներկայացնի Mad Nation խմբի հիմնադիր Արման Մելքոնյանը:

Mad-Nation-002

-Ինչպե՞ս որոշվեց խմբի անունը:

– Ի սկզբանե ես ուզում էի անվանել  Controled Madness (դա իր պատմությունն ունի), հետո որոշվեց այնպիսի անուն, որ հետագայում կարողանանք մեր լսողներին համախմբել: Այդպես որոշվեց՝ MadNation:

-Դուք մտաք մի ասպարեզ, որտեղ դուք նոր էիք ու կարելի է ասել՝ այդտեղ արդեն կային այդ ասպարեզի «մեծերը»: Ի՞նչ աջակցություն ստացաք նրանցից:

-Այդքան էլ նոր չէի: 2012 թվականին ես էլի խումբ ունեի ու բավականին սիրված էինք, իսկ ավելի հին խմբերի կողմից՝ Ոստան Հայոցի թմբկահար Լևոնը ձայնագրեց մեր երկրորդ, բայց լավ որակով առաջին երգը՝Woman-ը, իսկ առաջին երգը ձայնագրվել էր տնային պայմաններում:

 Mad-Nation-004 Mad-Nation-003


-Խմբի ապագան ո՞րտեղ ու ինչպե՞ս եք տեսնում:

-Շատ կուզեի այստեղ կարողանայինք այնպես անել, որ զարգանա այդ ամենը ու underground-ից բարձրանա հեռուստատեսություն, ռադիո, որովհետև շատ լավ խմբեր ունենք: Եթե կազմակերպվեն ֆեստեր, մեծ համերգներ այդ դեպքում միանշանակ այստեղ կմնանք:

 -Խմբում հիմնականում ո՞վ է ստեղծագործում, ի՞նչ խմբերից ազդված:

-Հիմնակնում տեքստերով ես եմ զբաղվում, երաժշտության վրա աշխաատում` բոլորով: Ընդհանրապես իմ նվագելու մասին որոշումը ես եմ կայացրել Motorhead խումբը բացահայտելուց հետո, մասնավորապես Lemmy Kilmister-ի շնորհիվ:

 -Ձեզ լսելով կարելի՞ է ասել, որ հայկական ռոքը ապահով ձեռքերում է:

-Ոչ միայն մեր, բոլոր այն խմբերը, ում ճանաչում եմ ու ընկերություն ենք  անում, բոլորն էլ ունեն հեռու գնացող նպատակներ:

 Mad-Nation-005 Mad-Nation-007 Mad-Nation-008


-Հայաստանում  գրեթե չեն նկատվում այնպիսի խմբեր, որոնք արձագանք են ունենում երկրից դուրս. ո՞րն է պատճառը:

-Երբ Հայաստանում ոգևորեն սկսնակ խմբերին, արտերկրում նույնպես կճանաչեն մեզ:

-Գաղտնիք չէ, որ ռոք խմբերի հայելին հանդիսատեսն է: Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն  է հանդիսատեսը Ձեր աչքերով:

-Մի փոքր քաշված: Օրինակ՝ 2012 թվականին, երբ նվագում էինք, մարդիկ շատ ազատ էին ու դա մեզ դուր էր գալիս: Հիմա մի քիչ համեստ է անցնում ամեն ինչ. դա այդքան էլ լավ չէ:

 -Ասում են երաժշտությունը հանգստացնում է հոգին. կասեք ինչպե՞ս է ռոքը հոգի հանգստացնում:

-Ռո՞քը, իդեալական…

 Mad-Nation-009 Mad-Nation-006


-Իսկ ո՞րն է Ձեր գաղափարախոսությունը:

-Կոնկրետ գաղափարախոսություն չունենք.Freedom, Freedom,  Freedom:

 -Եվ վերջում կուզեինք պարզել՝ ինչ երազանքներ ունեն Mad Nation խմբի տղաները:

-Կարող եմ բոլորի փոխարեն հանգիստ պատասխանել՝ հասնել մեծ բարձունքների, ծանր երաժշտությունը undergraound-ից բարձրացնել հեռուստատեսություն, ռադիո…

Mad-Nation-001

https://www.youtube.com/watch?v=Lw8ZiVakL5s

Li-001Հարցազրույցը վարեց՝

Լիաննա Թորոսյանը


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով