+374 99 12 80 82 Հինգշաբթի - 25 Ապրիլ 2024

Զորիկ Գալստյանի Հայաստանը: Ցուցահանդես ապրիլի 14-ին

Բաժին: ԱՖԻՇՆԵՐ

2017թ. ապրիլի 14-ին «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում տեղի կունենա Զորիկ Գալստյանի  լուսանկարչական ցուցահանդեսը:

«Ստեղծագործությունը մարդու տոնն է, որը կիսում է ստեղծագործողը այլ մարդկանց հետ: Վերջին տարիների այդ տոնի ամենաազնիվ ու ամենաանշահախնդիր կիսողը Facebook-ի Զորիկն էր: Բոլորը նրան հենց այդպես էլ գիտեին: Զորիկ Գալստյանը ֆեյսբուքյան համացանցի միջոցով պարբերաբար ցուցադրում էր իր հայտնագործած Հայաստանը՝ սքանչելի լուսանկարներով: Զորիկի համար Հայաստանը նկարելը կենսական պահանջ էր: Չկար մի վայր, ուր եղած չլիներ նա: Չկար ճանապարհ, որ անցած չլիներ Զորիկը, ու հենց այդ տեղերից էլ նա մեզ էր հասցնում իր հրաշալի նկարները: Ունենալով բնանկարի բացառիկ զգացողություն՝ նա կարողանում էր իր լուսանկարները հասցնել գեղանկարչական արվեստի մակարդակի: Նա բացառիկ խորությամբ էր զգում Հայաստանը եւ կարողանում էր նրա գեղեցկությունից առատորեն բաժին հանել բոլորիս:

Zorik-Galstyan-Armenia-Exhibition

Զորիկը ցանկություն էր հայտնել կազմակերպելու իր լուսանկարների ցուցահանդեսը, սակայն չկարողացավ այն իրագործել: 2015 թվի նոյեմբերին անսպասելիորեն կյանքից հեռացավ նա՝ սգի մատնելով իր հազարավոր երկրպագուներին: 

Եվ ահա, մի խումբ ընկերներով որոշեցինք իրակացնել Զորիկի ցանկությունը: 2017 թվի ապրիլի 14-ին «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում կբացվի Զորիկ Գալստյանի «Հայաստանի ճանապարհներին» լուսանկարների անդրանիկ ցուցահանդեսը: Նկատի ունենալով, որ Զորիկի լուսանկարների սիրահարները բազմաթիվ են՝ և’ Հայաստանում և’ արտերկրում, ընտրել ենք ցուցադրության աննախադեպ ֆորմատ: Ցուցադրելու համար նախապատրաստած 120 լուսանկարները նախապես կներկայացվեն՝ Զորիկի սիրած ֆեյսբուքյյան տարածքում՝ որպես իվենթ-միջոցառում: Եվ քանի որ մեծ հավանականությամբ նույն նկարից կցանկանան ունենալ բազմաթիվ մարդիկ, ցուցասրահը նախապես կընդունի գնորդների նախասիրած գործերի պատվերները: Ցանկացողները կարող են կանխապես վճարել 5000 AM դրամ՝ նշելով ընտրված գործերի թվերը <<ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ>> ՓԲԸ հաշվեհամարներին, կամ կանխիկ վճարել՝ կապվելով հետեւյալ 055384455 հեռախոսահամարին: Ցուցահանդեսի փակման օրը՝ 2017 թվի ապրիլի 26 ին, բոլոր նրանք, ովքեր կատարել են փոխանցումները, կարող են ստանալ իրենց նախասիրած գործ(եր)ի 30X50 ս.մ. վերատպությունները՝ PBXA-ի ֆորմատով:
Տեղեկացնում ենզ Ձեզ, որ նկարների վաճառքից ստացված հասույթի կեսը կուղղվի Զարուհի Մուրադյանի նախաձեռնությամբ զինված ուժերում իրականացվող բարեգործական ծրագրերին։
Սիրով հրավիրում ենք բոլորիդ ձեր մասնակցությունը բերելու մեր սիրելի ընկերոջ Զորիկ Գալստյանի լուսանկարների ցուցադրության կազմակերպանը»:

«Սարգիս Մուրադյան» պատկերասրահի հիմնադիր՝ Զարուհի Մուրադյան։


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով