+374 99 12 80 82 Երեքշաբթի - 19 Մարտ 2024

Լոնդոնի բազմազանությունը Մարկ Գրիգորյանի աչքերով


Մայիսի 29-ին ‹‹Սարգիս Մուրադյան›› պատկերասրահում բացվեց ճանաչված լրագրող Մարկ Գրիգորյանի լուսանկարների ցուցահանդեսը՝ ‹‹Լոնդոնի բազմազանությունը Մարկ Գրիգորյանի աչքերով›› խորագրով: Լոնդոնում, աշխատելով ԲիԲիՍի-ում, Մարկ Գրիգորյանը արել է մի շարք լուսանկարներ, որտեղ Լոնդոնը ներկայացված է այլ տեսանկյունից, անսովոր բոլոր նրանց համար, ով Լոնդոնը ասոցացնում է օրինակ՝ Բիգ Բենի, Բուքինգեմյան պալատի,  արիստոկրատական զուսպ և ‹‹ճիշտ›› ճարտարապետության հետ կամ միշտ թեյ ըմպող, սուր հումորով անգլիացիների հետ, սակայն Մարկ Գրիգորյանը ներկայացնում է մեկ այլ քաղաք, որտեղ կան իր նման շատ օտարազգի բնակիչներ, որոնք իրենց մշակույթով ապրում են այդ չափազանց ‹‹ճիշտ›› քաղաքում, որտեղ ինչպես և ամենուր կա ուրախություն, տխրություն, ‹‹խենթություն››: Մարկ Գրիգորյանը կարծես այդ ‹‹զուսպ›› և ‹‹ճիշտ›› քաղաքի ‹‹կազմակերպված›› ազատությունն է ֆիքսել և ըստ այս նկարների շատերի համար Լոնդոնը կդառնա մեկ այլ քաղաք, որը կավելացնի յուրաքանչյուրի պատկերացումը այդ քաղաքի մասին:

Բացման խոսքում Մարկ Գրիգորյանը նշեց, որ սա իր առաջին ցուցահանդեսն է, որտեղ նա ցանկացել է ներկայացնել իր աչքերով տեսած Լոնդոնը, որտեղ նա ապրել է տասնմեկ տարի: Հեղինակը այս ցուցահանդեսը նվիրում է հայտնի լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանին:

Ցուցահանդեսը բաց է մինչև հունիսի 11-ը, շտապեք տեսնել Լոնդոնը Մարկ Գրիգորյանի աչքերով:



Լուսանկարները Հեղինե Խաչատրյանի



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով