+374 99 12 80 82 Ուրբաթ - 26 Ապրիլ 2024

«Հայ հանճարներ» ֆեյսբուքյան էջը 4 տարեկան է…


Armenian-Geniuses-facebookՖեյսբուք սոցիալական ցանցում արդեն չորս տարի է ինչ գործում է իր տեսակով տարբերվող «Հայ հանճարներ» էջը: Ֆեյսբուքում մշակութային էջ ստեղծելու գաղափարը ծնվեց այն ժամանակ,երբ նման բովանդակությամբ էջերը կամ քիչ էին կամ չէին գործում:
Հիմնադիրը պատմում է. «Դպրոցում ունեի մի հաստ տետր, որտեղ հավաքագրում էի տարաբնույթ ու հետաքրքիր փաստեր, դեպքեր,նկարներ մեր մեծերի մասին:Դպրոցն ավարտելուց հետո մի կողմ դրեցի այդ տետրը, իսկ տարիներ անց, գրանցվելով ֆեյսբուքում, որոշեցի այն տեղափոխել համացանցի տիրույթ: Էջը ստեղծելու սկզբնական շրջանում, որևէ հայրենասիրական նկրտումներ չունեի, կարելի է ասել,որ զուտ իմ հետաքրքրության համար էի բացել այն: Սակայն հետագայում, երբ օրեցօր հարյուրավոր մարդիկ էին հետաքրքրվում ու միանում էջին, մտածեցի, որ արժե զարգացնել այն, հանրայնացնել ու ինչ-որ նպաստավոր գործ անել նաև մեր երիտասարդության մշակութային կյանքի, նրա դերի բարձրացման համար: Հաշվի առնելով, որ երիտասարդության գերակշիռ հատվածն իր օրվա մեծ մասն անցկացնում է հենց ֆեյսբուքում, դա խթանիչ դեր հանդիսացավ, որպեսզի ավելի լրջացնեմ էջում տարվող աշխատանքները»:
Էջի հետևորդներն իրոք շատ են և էջն ամենաակտիվներից է թարմացվող ինֆորմացիայով, նկարներով, տեսանյութերով, տեղեկություններով: Այն անդրադառնում է տարբեր բնագավառի հայ մեծերին` երաժշտություն, թատրոն,կինո, գրականություն և այլն:
Յութուբում էլ գլխավորում են «Հայկական մուլտեր» էջը, որտեղ հավաքագրված են մեր հին ու նոր լավագույն մուլտեր: Այսպիսով «Հայ հանճարներ» էջը հիշեցնում է բոլորիս, որ հայ ենք և արդեն չորս տարի է ինչ տարածում է հայն ու հայկականը:
Արվեստագրի ողջ անձնակազմը սիրով շնորհավորում է «Հայ հանճարներ» էջին իր 4-ամյակի կապակցությամբ:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով