+374 99 12 80 82 Կիրակի - 22 Դեկտեմբեր 2024

Քարացած երաժշտություն.Կոմիտասը և հնագիտությունը


 2016թ. հունավրի 16-ին «Արվեստագիրը» ներկա գտնվեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցած  «Քարացած երաժշտություն. Կոմիտասը և հնագիտությունը» դասախոսությանը, որը վարում էր հնագետ Արսեն Բոբոխյանը: Դասախոսության թեման իր մեջ կրելով առաջին հայացքից երկու տարբեր ասպեկտներ, որոնք դարեր շարունակ շարժվել են իրար հավասար, առաջացնում էր բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանը թաքնված էր բազմաթիվ՝ մինչ այսօր անհայտ  փաստերի մեջ: Նախ թեման էլ ավելի հասկանալի է դառնում այն պահից, երբ Կոմիտաին սկսում ես նայել որպես հայ մշակույթի մաս, որպես արտեֆակտ, որը լույս աշխարհ գալով իր շուրջը հավաքում է մի ամբողջ ազգի պատմություն, որը պատսպարվել էր երաժշտության մեջ և սպասում էր իր ժամին: Կոմիտասն էր այն ընտրյալը, որին տրվեց բանալիներ դեպի այդ պատմությունը, ճանապարհը դեպի փրկություն:Stoned-music.-Komitas-and-archeology-lecture-On-January-16th

      Դասախոսության ընթացքում հնչեցին մի քանի փաստեր, որոնք ոչ միայն կապում էին Կոմիտասին հնագիտությանը, այլ նաև նոր փաստեր արձանագրում հայ հանճարեղ երաժշտության ակունքների մասին, հասկացնում, թե Կոմիտասը մեզ ինչ է փոխանցել և դեպի ուր այն պետք է շարունակենք:

      Ա. Բոբոխյանը պատմեց, որ Կոմիտասն այն առաջիններից էր, ով տեսել էր ժայռապատկերները, նրա Պատարագն առաջին անգամ հնչել է Անիում և նրա առաջին ունկնդիրները եղել են հնագետներ: Սա այն չնչին օղակներից է, որը մեծ վարդապետին կապում է հնագիտությանը, սա գուցե ազդանշանն է եղել կամ առաջին դուռը, որը Կոմիտասի միջոցով բացվել է մեզ համար:

      Երկրորդ կարևորագույն փաստերից էր այն, որ Կոմիտասի եզոն, գութանը, հորովելը, կռունկը ունեն պատմական աղբյուրներ, և նրանց ակունքները մեզ տանում են դեպի հնագույն ժամանակներ, ինչը վարդապետին մեծապես կապում է այս գիտությանը:

     Stoned-music.-Komitas-and-archeology-lecture Երրորդ կարևորագույն փաստերից էր այն, որ Կոմիտասը երաժշտության ուսումնասիրությանը մոտենում էր պատմական տեսանկյունից: Իր դասախոսություններից մեկի ժամանակ, ինչպես նշեց Ա. Բոբոխյանը, Կոմիտասը նշում է, որ ազգային երաժշտությունը դաշնակելուց առաջ հարկավոր է ուսումնասիրել տվյալ ժողովրդի մանկությունը, հմուտ լինել նրա  «պատմական, բնական և ազգային պայմաններին»:

       Չորրորդ կետում հնագետը առանձնացրել է Կոմիտասի գիտական մոտեցումը երաժշտության ուսումնասիրությանը: Բոբոխյանը նշում է, որ Կոմիտասը առաջնային ուսումնասիրել է համաշխարհային երաժշտությունը, այնուհետև մոտեցել է հայկականին, ինչի շնորհիվ առաձնացրել է օտար և բնիկ հատկանիշներ հայկական երաժշտության մեջ:

Komitas

       Հաջորդ փուլում Կոմիտասը սկսում է առանձնացնել քաղաքայինն ու գյուղականը, վերնախավայինն ու ժողովրդականը, այդպիսով տալով մի ամբողջ մշակութային նյութ՝ հիմնված հայ ժողովրդի ազգային յուրահատկությունների, կրած ազդեցությունների վրա:

      Ա.Բոբոխյանը դիտարկելով Կոմիտասին որպես մշակութային երևույթ, համեմատում է նրան մեզ շրջապատող երևույթների հետ, որոնց ամեն անկյունում առկա է նա՝ վարդապետը: Այո Վարդապետը եղավ մեր փրկության աղբյուրը, նա բացեց բազմաթիվ դռներ, որոնք մեզ փրկեցին կործանումից,վառեցին լույս մեր ապագայի մեջ: Մենք՝ երիտասարդներս, այսօր պետք է շարունակենք շարժվել այն ճանապարհով, որը մեզ համար հարթեց Կոմիտաս Վարդապետը:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով