+374 99 12 80 82 Երեքշաբթի - 19 Մարտ 2024

Էդմընդ դե Ուալի «ten thousand things» խորագրով հավաքածուն Գագոսյան ցուցասրահում հունվարի 14-ից մինչեւ փետրվարի 18-ը


Էդմընդ դե Ուալը ժամանակի առաջադեմ արվեստագետներից է` ով հատկապես հայտնի է իր խեցեգործական աշխատանքներով: Առարկաների հարաբերության, տոների ու ֆորմաների ներդաշնակ երկխոսությունն է, որ   նրա գործերում դառնում է յուրօրինակ, անսովոր, պարզ ու սքանչելի: Երաժշտական նոտաների նման կառուցվում են ու ճարտարապետական ռիթմ են ստանում գործերը:  Եւ այս դեպքում անհնար է չհիշել, որ տաղանդը նախ եւ առաջ չափի զգացողություն է:              Բրիտանացի արվեստագետ էդմընդ դե Ուալը ծնվել է 1964 թվականին: Ավարտել է Քեմբրիջի համալսարանի անգլերենի բաժինը: Խեցեգործություն է ուսումնասիրել Ճապոնիայում:    Նա արվեստի եւ խեցեգործությանը վերաբերող  աշխատությունների հեղինակ է: Դե Ուալի հեղինակած « The Hare with Amber Eyes (2010)» գիրքը բազմաթիվ գրական մրցանակներ է ստացել եւ թարգմանվել 30 լեզուներով: 2013 թվականին Նյու Յորքում Գագոսյանն առաջին   անհատական ցուցահանդեսով ներկայացրել է  էդմընդ դե Ուալին, ով այժմ ամենահաջողակ արտիստներից է:   2011 -ին արվեստի բնագավառում ծառայությունների դիմաց նրան շնորհվել է Բրիտանական Կայսրության օրդեր:

Բեվերլի Հիլզի Գագոսյան ցուցասրահում հունվարի 14-ից մինչև փետրվարի 18-ը կներկայացվի Էդմընդ դե Ուալի «ten thousand things» խորագրով հավաքածուն:


Ֆոտո-ռեպորտաժը՝ Անի Թադևոսյանի



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով