+374 99 12 80 82 Հինգշաբթի - 28 Մարտ 2024

Գոռ Առուշանյան | Միկրո զգացողություններ | Ցուցահանդես հուլիսի 7-ից 16-ը

Բաժին: ԱՖԻՇՆԵՐ

Gor-22017թ. հուլիսի 7-ին, ժ. 19:00-ին տեղի կունենա Գոռ Առուշանյանի «Միկրո զգացողություններ»  անհատական ցուցահանդեսի բացումը, Դալան Արթ ցուցասրահում:

«Կերպարվեստ սիրող Երևանցիները վաղուց ժամանակն է, որ վարժվեն սերնդափոխության մշակութային նոր դրսևորումներին և գուցե դժվարությամբ, բայց հասկանան. Մարտիրոս Սարյանի Մինաս Ավետիսյանի և ընդհանրապես 60-80 թվականների ուժեղ գեղանկարչական ներկայությունից հետո եկած այս նոր սերնդին։ Անկախ Հայաստանի 25-ամյա կենսագրությունը միայն զորահանդեսներով և հաղթանակներով չեն ներկայացված։ Զոհերի, Պատերազմի (մեծ և փոքր), ցրտի, սովի, մթի և որբության ողջ ծանրությունը իմ սերնդի վրա է՛ մենք պիտի յուրացնենք, մարսենք և որպես մշակույթ մատուցենք հասարակությանը։ Սա չի նշանակում որ մեր հոգեբանության մեջ միայն մռայլ կամ պարտվողական դրսևորումներ են լինելու, սակայն կեղծ հերոսականությունը ևս խորթ է մեզ։ Կյանքը ինչպես կա լույս և ստվեր, կյանք և մահ,պարտություն և հաղթանակ….»

Գոռ Առուշանյան


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով