+374 99 12 80 82 Ուրբաթ - 19 Ապրիլ 2024

Փայլուն պատմության մոռացված էջեր | Բունիաթյանների ընտանիքի երեք սերունդները

Բաժին: ԱՖԻՇՆԵՐ

Family2ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն և Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը հրավիրում են մասնակցելու Ալ. Թամանյանի անվ. ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում 2017թ. հունիսի 30-ին ժամը 17:00-ին կայանալիք «Փայլուն պատմության մոռացված էջեր (Բունիաթյանների ընտանիքի երեք սերունդները)» միջոցառում-ցուցահանդեսին, որտեղ Դուք հնարավորություն կունենաք դիտելու Երևանի առաջին գլխավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի չափագրությունները և ջրաներկ աշխատանքները, տեսնելու ճարտարապետի գծագրական գործիքները, ծանոթանալու նրա որդու՝ խեցեգործ-նկարիչ Գուրգեն Բունիաթյանի ստեղծագործություններին և թոռան՝ Արթուր Բունիաթյանի գիտական աշխատանքներին, ինչպես և լսելու հետաքրքիր պատմություններ Ն. Բունիաթյանի ստեղծագործական ուղու և ընտանիքի մասին:

Ցուցահանդեսը կտևի մեկ ամիս:

Մուտքն ազատ է:

Հասցե՝ Երևան, Կառավարական տուն N3
Մուտքը՝ Հանրապետության փողոցից, «Թամանյան>» սրահ
հեռ: 010 52-46-30; 58-57-73


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով