+374 99 12 80 82 Շաբաթ - 05 Հոկտեմբեր 2024

Film noir. Կյանք և կիրք՝ գորշ երանգներում


Թախիծը մարդկանց ստիպում է աշխարհը գորշ գույներով տեսնել: Միգուցե, չեմ ժխտի՛: Սակայն ես մի ճշմարտություն գիտեմ՝ միաժամանակ ապշեցնող, զարմացնող. այն է համաշխարհային կինոյի երևելիների բացառիկ տաղանդը գորշ երանգներում պատկերել կյանքի բոլոր գույները, իր ուրախություններով, տրագեդիաներով, արկածներով, կրքերով ու սերերով:

Միանգամից ասեմ, որ խոսքը դասական իմաստով սև ու սպիտակ կինոյի մասին չէ, այլ մի ուղղության, որը ստացել է «noir» (հեղ. ֆրանս թարգմ՝ սև, գիշեր): Ժամանակի լեգենդար կինոգործիչներին հաջողվել է վերածել այդ ժանրը բարձրարժեք արվեստի ճյուղի, որտեղ գունազուրկ պատկերից դուրս է պրծնում այսպես կոչված նեռվն ու սասպենսը, որի հայրիկը հանճարեղ և սարսափելի Ալֆրեդ Հիչքոքն էր:

Մի քիչ արմատներից. նուար ժանրին են առնչվում 40-50-ական թթ նկարահանված հոլիվուդյան քրեական դրամաները, որոնք «համեմված» էին ահռելի մեծ չափաքանակով հոռետեսությամբ, անվստահությամբ, հիասթափությամբ և ցինիզմի մթնոլորտով:

Թեպետ դա այդքան էլ կինոգործիչների բացասական վերաբերմունքը չէր ստեղծագործության և շրջապատող աշխարհի նկատամբամբ: Այդ տարիների ֆիլմերի վրա մեծ ազդեցություն ու բիծ էր թողել ԱՄՆ-ում ½ համաշխարհային պատերազմների հետևանքով ստեղծված սոցիալական ճգնաժամը:

film-noir-001

Ալֆրեդ Հիչքոք

film-noir-002

Արցախյան շարժում

film-noir-004

Ծխապոտը


Մի քիչ լեգենդներից. ընդունված է համարել, որ դասական նուարի սկզբնավորման ժամանակաշրջանն ընկած է 1941 թվականի արտադրության «Մալթայի բազեն» ֆիլմից (գլխավոր դերում` Համֆրի Բոգարտ, ռեժիսոր՝ Ջոն Հյուսթոնի) մինչև 1958 թվականին նկարահանված «Չարի կնիքը» (գլխավոր դերում՝ Չարլտոն Հեսթոն, ռեժիսոր Օրսոն Ուելս) ժապավենը:

Ուելսից և Հյուստոնի հետ մեկտեղ՝ կինոյի ոսկե դարաշրջանի ռեժիսորներ Ռաուլ Ուոլշը, Ռոբերտ Սյոդոմակը, Օտտո Պրեմինգերը և Ֆրից Լանգը ժանրի նախահայրերն են; ուղղությունը զարգացրել են այնպիսի երևելիներ, ինչպիսիք են՝ Սթենլի Կուբրիկը, Բիլլի Ուայլդերը, Նիկոլաս Ռեյը և Ալֆրեդ Հիչքոքը:

Խարիզմատիկ ու մեծատաղանդ արտիստներ Համֆրի Բոգարտը, Դեն Էնդրյուսը, Բերտ Լանկաստերը և Օրսոն Ուելսը իրենց էտալոնային դերերը կերտել են հենց այս ուղղության ֆիլմերում, մարմնավորելով մասնավոր հետախույզների և վատ տղաների: Նուար ոճի անբաժան մասն են կազմում այսպես կոչված ֆեմ-ֆատալ՝ ճակատագրական կանայք. Ռիտա Հեյվորտ,

Ջոան Քրուֆորդ, Լորեն Բեկոլ, Բարբարա Ստենվիկ, Ջին Թիրնի:

film-noir-005

Համֆրի Բոգարտ

film-noir-007

Մալթայի Բազեն

film-noir-006

Ճակատագրի կին


Մի քիչ սյուժետային կառուցվածքից. հատուկ ուշադրություն պետք է դարձնել այն փաստին, որ նուարը կատարելապես տարբերվում է դասական դետեկտիվ ժանրից, հատկապես, այսպես կոչված hard-boiled fiction («Բրուտալ դետեկտիվի» ամերիկյան դպրոց) ուղղությունից: Նուարի վրա մեծ ազդեցություն է թողել գերմանական էքսպրեսիոնիզմը: Այս պարագայում կարելի է հիշատակել լեգենդաչ Ֆրից Լանգի «М. Քաղաքը մարդասպանին է փնտրում» կինոնկարը, որը գորշ կինոյի ամենահայտնի և էտալոնային նմուշներից է: Լանգից բացի գերմանականով ոգեշնչված են եղել այնպիսի վարպետներ, ինչպիսիք են Պրեմինգերը, Սյոդոմակը, Ուայլդերը:

Երկրորդ կարևոր «սյուժետակազմիկ» երևույթը դա 30-ականների ֆրանսիական պոետիկ ռեալիզմն է. օրինակ՝ 1937 թ. նկարահանված «Պեպե լե Մոկո» (ռեժ. Ժյուլյեն Դյուվինյե, գլխավոր դերում՝ Ժան Գաբեն): Նուարը համաշխարհային ֆենոմեն է…

film-noir-010

Չարի կնիքը

film-noir-008

Նուար Տեսարան

film-noir-009

Նուար ֆիլմին բնորոշ տեսարան


Նուարը դա… 10 բնորոշ գծեր

  1. ֆրանսերեն բառ է. բառացիորեն՝ «գորշ ֆիլմ»: Այսպես է բնութագրվում նաև ֆրանսիացիների շրջանում մեծ համբավ վայելող Series Noir հրատարակությունների շարքը, որտեղ ներկայացված են ամերիկյան քրեական ժանրի հեղինակների լավագույն նմուշները:
  2. Առաջին վայրկյանից հանդիսատեսը գիտակցում է. «happy ending» (երջանիկ ավարտ) պետք չէ սպասել… բայց դա է կյանքը, գրողը տանի՛:
  3. Կյանքի բոլոր գույները, սերերը, կրքերը, ուրախություններն ու դժբախտությունները կատարելապես արտահայտված են մռայլ երանգներում: Լոկացիաներն էլ գորշ են, հավերժ գիշեր է, անձրև, մարախուղ: Հիմնական գործողությունները ծավալվում են ահասարսուռ նրբանցքներում, տարօրինակ բնակարանների դռների հետևում, քաղաքային ջունգլիներով, տաքսիներում, բարերում…
  4. Ծխախոտներ. Բոլորը ծխում են: Հերոսները միմյանց առաջարկում են ծխախոտ, կամ թույլ տալիս ծխել: Ինչպես օրինակ «Out of the Past» (ռեժ. Ժակ Թյուռնո) ֆիլմում՝ Ռոբերտ Միտչըմը և Քըրք Դուգլասը:
  5. Կինը, որը սիրում էր հերոսին, դառնում է վերջինիս դահիճը, և հակառակը:
  6. Կանայք հիշաչար են, կրքոտ ու ճակատագրական:
  7. Տղամարդիկ միամիտ են, դաժան, հմայիչ:
  8. Սև ու սպիտակն ավելի քան գրավիչ է…
  9. Սերը դառնում է մահվան պատճառ…
  10. Համամարդկային ժանր. Չկա մեկը, ով տուժած չլինի դավաճանությունից, չունենա վախեր, չկորցնի օպտիմիզմը:

film-noir-012

Օրսոն Ուելս

film-noir-011

Ջոն Հյուսթոն

 


Խորհուրդ եմ տալիս դիտել.


 

20-ականներ

Underworld /1927/

The Docks of New York /1928/


30-ականներ


Paid /1930/

Blonde Crazy /1931/

City Streets /1931/

The Maltese Falcon (aka Dangerous Female)


40-ականներ


Angels over Broadway

City for Conquest

Johnny Apollo

Non-American


50-ականներ


711 Ocean Drive

Armored Car Robbery

The Asphalt Jungle

Backfire



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով