+374 99 12 80 82 Կիրակի - 22 Դեկտեմբեր 2024

Դերասան Սամվել Թադևոսյանի գրական համաստեղությունը…


Ի հեճուկս պնդումների, քսանմեկերորդ դարը պլանշետների ու կյանքը հեշտացնող նմանատիպ այլ գաջետների գերեվարության տակ է, անկախության սերունդն էլ չի կարդում, հաղորդակից չէ հնամենի մշակութային ժառանգության հետ ու մտքում միայն ինստագրամներն ու սոցիալական ցանցերն են, պատկերը միանգամայն այլ է: Իսկ ժամանակը և տարածությունը անվերջ պտտվող ու մշտապես նույն կետի վերադարձող երևույթ է. այնպես չէ, որ քսաներեսուն տարի առաջ չկաին անբաններ, որոնք մերժում էին գիրըգրականությունը ու քարոզում փողոց: Լավ, սա լրիվ ուրիշ պատմություն է: Կիրակի՝ մարտի 12-ին պատիվ ունեցանք ներկա գտնվել Երևանի գողտրիկ արվեստի հանգույցներից մեկի՝ «Բյուրոկրատ» խանութսրահի արդեն ավանդույթ դարձած միջոցառումներից մեկին, երբ գրքասեր հաճախորդներին սպասարկում են գրականության նկատմամբ մեծ հետաքրքրություն ու կիրք ունեցող  տաղանդավոր խորհրդատուները: Այս անգամ գրախանութը հյուրընկալել էր դերասան Սամվել Թադևոսյանը:

Actor-Samvel-Tadevosian’s-literary-universe

Մի խնդրանք ուներ. ոչ-մի հարցազրույց, առավել ևս կինոյի մասին. միայն գիրք, խորհուրդներ, անմիջական շփում: «Ես ինձ աստղ չի համարում, չունեմ կուռքեր,

Շոն Պենին կնշեմ՝ իմ ուսուցիչն է, որի մասին վարպետը չգիտի», – կատակում է ինքնահավանության որևէ դրսևորումից զուրկ Սամվելը:

 Կատակը-կատակով, կինոյի թեման փակում է ու անցնում է գրքի խորհրդատուի իր «պարտականություններին», խոսքի մեջ հիշատակելով, չեխ գրող Միլան Կունդերայի՝ «Կեցության անտանելի թեթևությունը» վեպը, որը, իր թեթև ձեռքով բառացիորեն սրբվեց գրախանութների դարակների վրայից. «Տպագրատունը նոր տպաքանակ է լույս ընծայելու», – ասում է Սամվելը:

Actor-Samvel-Tadevosian’s-literary-universe-001 Actor-Samvel-Tadevosian’s-literary-universe-002


Ի՞նչ է կարդում Սամվելը, բացի «մոգական» Կունդերայից. Հարուկի Մուրակամի, Էդգար Ալան Պո, Ռեյ Բրեդբերի. աշխարհահայացք  ձևավորող, մտահորիզոնները ընդլայնող, կյանքի դպրոց հանդիսացող, «պարտադիր» ընթերցանության շարքից:

 Եթե հետաքրքրված եք ճապոնական գրականությամբ ու Չինաստանի պատմությամբ, ապա՝ Մուրակամիի այս պահի դրությամբ վերջին «Հրամանտարի սպանությունը» վեպը Ձեր սրտով կլինի. Այնտեղ հեղինակը առաջին դեմքով խոսում է Նանկինի կոտորածի մասին և այն համարում պատմական իրողություն, անդրադարձ է կատարվում նաև ճապոնացի միլիտարիստների բարբարոսություններին:

Իսկ եթե սիրում եք ինտելեկտուալ, բռնությունը ու սարսափը մերժող, բայց վախենալու պատմություններ, ապա Շարլ Բոդլերի վերջաբանով ու ֆրանսիացի նկարիչ Բենժամեն Լակոմբի նկարազարդումներով լրացված ու Ալան Պոի հեղինակած «Վախենալու պատմություններ» ժողովածուն իսկը Ձեր համար է:

Գիրքը պարուրված է ցնցող գլեմ-գոթիկայի մթնոլորտով, վիկտորիանաական մոտիվներով: 

Հին ու բարի Ռեյ Բրեդբերին էլ կօգնի Ձեզ միաժամանակ կտրվել մռայլ իրականությունից, բայց միևնույն ժամանակ, անհրաժեշտ դասեր քաղել հենց այդ ռեալիստական աշխարհից, որը թվում է այնքան ֆանտաստիկ ու այնքան:

Սամվելը խորհուրդ է տալիս այդքան պոպուլյար «451՝ ըստ ֆարենհայթի» գլխակորույս ստեղծագործությունը:  

Actor-Samvel-Tadevosian’s-literary-universe-003 Actor-Samvel-Tadevosian’s-literary-universe-004


Ւ դեպ, բոլոր նրանք, ովքեր Սամվելի խորհրդով գիրք գնեցին, ստացան 5 տոկոս զեղչ, իսկ գրքի արժեքի ևս 5 տոկոսը ուղղվեց բարեգործությանը, թե ում պետք է օգնի, որոշելու է Սամվելը

 


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով