+374 99 12 80 82 Ուրբաթ - 22 Նոյեմբեր 2024

Սեմինար | Կյանքը բեմում և բեմից դուրս


Հունվարի 22-ին ժամը 19:00-ին «Թիմ Թայմ» հակասրճարանում  տեղի ունեցավ «Կյանքը բեմում և բեմից դուրս» սեմինարը, որի ընթացքում հայտի դերասանուհի, սցենարիստ, ռեժիսոր, Մհեր Մկրտչյանի այրի՝ Թամար Հովհաննիսյանը խոսեց իր կյանքում տեղի ունեցած թե անձնական և, թե մասնագիտական փորձի ու ձեռքբերումների մասին: Դերասանուհին ամբողջ սեմինարի ընթացքում անթաքույց էմոցիաներով էր խոսում թատրոնի, բեմի և Մհեր Մկրտչյանի մասին: Ազգային-հասարակական կյանքում ակտիվ գործունեություն ծավալող դերասանուհին առաջին հերթին կարևորում էր բեմում արտիստի իրական լինելը ինչպես նա էր նշում՝ կենդանի լինելը բեմում: Դերասանությունը ըստ նրա մի գործ է, որը կարող է մարդ ծնել, և որին դու ծնում ես պետք է լինի լիարժեք, դու պետք է իմանաս այդ մարդու տեսակը: Քիչ են այն դերասանները, ովքեր կարողանում են մարդ ծնել:


Խոսելով Մհեր Մկրտչյանի մասին Թամար Հովհաննիսյանը Մհերի՝ բեմում այդքան սիրված լինելու հանելուկը տեսնում էր հենց այդ կենդանի լինելու մեջ: Նա պաուզաներ պահելու վարպետ էր բեմում. նրա քայլվածքը, նրա տեսքը, նա հեղեղի պես էր, ով ջարդում էր և քանդում ու իր հետ բերում և՛ լավը , և՛ վատը: Մհերի և Թամարի տարիքային տարբերությունը 24 տարի էր:


Դերասանուհին պատմում էր, թե ինչպես էր նա Սթիվի Ուանդեր և Ջոն Լենոն լսում, իսկ Մհերը Շերամ և Ջիվանի: Որպես դերասանուհի նա նշում էր, որ մեծ ձեռքբերում էր Մհերի հետ նույն բեմում խաղալը:

Սեմինարի ողջ ընթացքում ներկա գտնվողները հատկապես երիտասարդ սերունդը ակտիվ հարցեր էր հղում դերասանուհուն, որոնց նա պատասխանում էր մեծ սիրով և ոգևորությամբ:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով