+374 99 12 80 82 Ուրբաթ - 22 Նոյեմբեր 2024

Ավանդույթից արդիականություն


Հայ-ճապոնական ժամանակակից արվեստի ցուցահանդեսը նվիրված Հայաստանում Ճապոնիայի դեսպանության բացմանը տեղի ունեցավ միանգամից երկու սրահներում` Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահում և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում: Արվեստագիրը ներկա էր հոկտեմբերի 22-ին Երևան քաղաքի պատմության թանգարանում տեղի ունեցած Ավանդույթից արդիականություն խորագիրը կրող ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը: Ցուցադրության նպատակն էր ամրապնդել միջմշակութային կապերը Հայաստանի և Ճապոնիայի միջև, վեր հանել էսթետիկական ըկալումների նման և տարբեր կողմերը ինչպես նաև նպաստել այս երկու ժողովուրդնրի միջև բարեկամական կապերի ամրապնդմանը: Այս առիթով Երևան էին ժամանել մասնակից ճապոնացի արվեստագետնեից շատերը: Մասնակից Ճապոնացի արվեստագետներից են` Այակո Ֆուջիմոտոն, Էմա Յուկին, Մասահիկո Կուրաշիման, Միձուե Տագակին, Մարինա Նարիտան, Ասադո Տակակոն, Աոզորա Հանեհոն, Հիրոմի Հաշինոն, Իտո Կազունորին, Կազումի Միակավան, Միազակի Միեն, Հոսեցու Մաեդան, Յակու Մասակոն, Ռուի Իշին, Նակազավա Տոմոեն, Յանո Մակոտոն, Ասամի Շունյան, Ուսամի Կիյոն, Կումասե Նորիկոն, Տուբա Նոբորին և այլոք: Մասնակից հայ արվեստագետներն էին Աշոտ Հարությունյանը, Խաչատուր Մարտիրոսյանը, Գագիկ Սիրավյանը, Հաղթանակ Շահումյանը, Արա Շահումյանը, Արմինե Թումանյանը, Հասմիկ Ավետիսյանը  և ցուցահանդեսի համադրող` արվեստաբան և նկարիչ Արա Հայթայանը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էր Գալլերի Գինձա ի Ձոմեի տնօրեն Մակի Միկիկոն: Բավական տարբեր այս արվեստագետներին իհարկե միավորում է բարեկամությունը և արվեստն ու սերը արվեստի հանդեպ:



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով