+374 99 12 80 82 Ուրբաթ - 22 Նոյեմբեր 2024

Ագնես-Սեսիլի արվեստը


Հռոմում ծնված Սիլվիա Պելիսսերոն, ով հանդես է գալիս Ագնես-Սեսիլ կեղծանունով,ընդհամենը 23 տարեկան է,բայց նրա արվեստը արդեն հայտնի է աշխարհի տարբեր երկրներում:Սիլվիան նկարում է ջրաներկով,յուղաներկով,ակրիլով, տուշով, լաքով և այլն: Նա ավարտել է Հռոմի  Ջորջիո Դե Չիրիկոյի (Giorgio De Chirico) անվան արվեստի դպրոցը։ Աշխարհին հայտնի է դարձել իր  տեսահոլովակների շնորհիվ,որտեղ հենց տեսախցիկի առջևվարժ վրձնահարվածներով նա ստեղծում է իր արվեստի գործերը։

Իտալուհի տաղանդավոր նկարչուհու աշխատանքները լի են թախծով և վառգույներով:Նրա հերոսները առօրյա հոգսերից ցնցվող,մտածող, բանական մարդիկ են:Agnes-Cecile's-art-013Նրա նկարներում վառ արտահայտված են հերոսների զգացմունքները, որոնք իրականում իր սեփական զգացմունքներն ու ապրումներն են։ Հարցազրույցներից մեկի ժամանակ այն հարցին, թե ինչ է ուզում արտահայտել իր արվեստի միջոցով, նա պատասխանում է․‹‹Երբ նայում եմ իմ նկարներին, տեսնում եմ դրանք, որպես օրագրի էջեր, բայց սա միայն ինձ համար ։ Ես չեմ ուզում, որ իմ կտավները հստակ նկարագրեն իմ մտքերը, ես ուզում եմ փոխանցել միայն  զգացմունքները և ոչ թե դրա հետևում կանգնած պատմությունը››։

Սեսիլիայի նկարներում երևում է իր ուրույն՝ բոլորից տարբերվող, ձեռագիրը: Նրա նկարչական տեխնիկան հասել է գագաթնակետի ,որը հատկապես երևում է ջրաներկ աշխատանքներում: Հայտնի է,որ ջրաներկիարվեստը  հասու է միայն վարժ  ձեռքերին:Նա այնքան հմտորեն է օգտագործում ծորացող գունային ելևէջները, որ վերջիններս դառնում են նկարի մի մասնիկ՝ տալով աշխատանքին յուրահատուկ հմայք:Միանշանակ կարելի է փաստել,որ այս նկարչուհին տիրապետում է ջրաներկին հատուկ օդեղեն  ու թափանցիկ տեխնիկային: Նա կարողանում է թղթին  տալ շունչ և զգացմունքներ: Նա իր հերոսներին ստեղծում է ռեալիստական մանրամասներով,որոնք համեմում է ֆանտաստիկ մոտիվներով:Արդյունքում ստացվում է ամենափոքր մանրամասնություններով պատկերված հերոսը՝ գունագեղ,օդեղեն և ոչ իրական միջավայրում:

Տես նաև  ՏԵՍԱԴԱՐԱՆ: Ագնես-Սեսիլ. Ջրաներկով դիմանկար


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով