«Անդրանտլանտիկա»` 12-րդ միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնում դոկումենտալ ֆիլմերի անվանակարգում առաջադրված ֆիլմերից…
Պրոդյուսեր՝ Նիկոլա Դյուֆուր-Լապերիեր
Ռեժիսոր՝ Ֆելիքս Դյուֆուր-Լապերիեր
Սցենարի հեղինակ՝ Ֆելիքս Դյուֆուր-Լապերիեր
Օպերատոր՝ Նիկոլա Դյուֆուր-Լապերիեր, Ֆելիքս Դյուֆուր-Լապերիեր
Մոնտաժը՝ Ֆելիքս Դյուֆուր-Լապերիեր
Ֆիլմ, որը նկարված է երեսուն օրում, նկարված է դանդաղ և մանրամասն, ձգտելով ֆիքսել ամեն հատված: Մեծ նավ, նավաստիներ, որոնք աշխատում են, խաղում են զրուցում են և աղոթում: Նրանցից մեկը ամեն օր արթնանում է, աղոթում, այնուհետև համակարգչով միացնում հարազատ երաժշտությունը և ապրում այդ երեսուն օրը:Այդ մեծ օվկիանոսում երիտասարդ նավաստին իր կապն է պահպանում իր աստծո հետ, երաժշտությունն էլ օգնում երազներում լինել իր հարազատ վայրերում, որտեղ նա պետք է շուտով հասնի կամ չհասնի, չէ՞ որ կյանքը անկանխատեսելի է: Սա մեր աշխարհի միկրոտարբերա՞կն է, թե՞ սա յուրաքանչյուրիս էությունն է: Ֆիլմում չկան գույներ, այլ կերպ չէր էլ կարող լինել:
Թողնել մեկնաբանություն